Երկրաշարժ Հայաստանում` Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք
Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հարգելի հայրենակիցներ, կրկին հիշեցնում ենք կարևորի մասին.
Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած երկրաշարժերի, երկրաշարժերի պատճառների, հետևանքների և ամենագլխավորը՝ երկրաշարժի ժամանակ վարքականոնի մասին կենսական տեղեկատվություն կարող եք ստանալ «Դիմակայուն Տավուշ» բաժնում․
Կարևոր հղումներ.
- Բնակչության գործելակերպն ու վարքականոնները երկրաշարժից առաջ
- Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ
- Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո
Երկրաշարժերը կրկնվելու հատկություն ունեն: Իսկ Հայաստանը երկու հազար տարվա գրավոր պատմություն ունի: