Մարմնամարզության երիտասարդական ԱԱ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել Թուրքիայում

Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել է արծաթե մեդալակիր:

Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչները երեկ մասնակցել էին աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի եզրափակչին։ Համլետ Մանուկյանը 78.666 միավորով գրավել է 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը։




Համայնքի պատանի մարզիկներն առաջնությունից վերադարձել են տպավորիչ հաղթանակով

Շոտոկան Կարատե-դո մարտարվեստի՝ Երևան քաղաքի 10-րդ բաց առաջնությունում Բերդ համայնքի պատանի մարզիկները տպավորիչ հաջողություններ են արձանագրել՝ վերադառնալով 24 մեդալով:

Այսօր՝ մարտի 24-ին, կայացել է մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների պարգևատրման արարողությունը:
Շնորհավորելով մարզիկներին՝ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը նշել է. «Այսօր ներկա ենք ուրախալի իրադարձության. Բերդ համայնքի տարբեր բնակավայրերից մեր զավակները մասնակցել են խոշորագույն մրցաշարերից մեկին, որին մասնակցել է 400-ից ավելի մարզիկ և վերադարձել մեդալներով: Սա անչափ կարևոր է մեզ համար: Ամեն կերպ խրախուսում և ողջունում ենք, որովհետև շատ հստակ է. թե ինչպիսին է լինելու մեր վաղվա օրը, մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը պատանիների, երիտասարդների հանդեպ… »:

Մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:
Գոտու որակավորման քննություն հանձնած երեխաները ստացել են վկայականներ:

Այնուհետև կայացել է Շոտոկան Կարատե-դո մարտարվեստի՝ Երևան քաղաքի 10-րդ բաց առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների պարգևատրման արարողությունը:

Շոտոկան Կարատե-դո մարտարվեստի՝ Բերդ համայնքի մարզիչ Արամ Աղաբաբյանը, Տիգրան և Մովսես Քալանթարյանները(Չորաթան), Վահագն Շառյանը(Բերդ), Այգեձորի միջն. դպրոցի 2005թ.-ի շրջանավարտները, ռուսաստանաբնակ չինարեցիները, նորաշենցիները և մովսեսցիները Բերդ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ համայնքում սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Շնորհակալագրերը հանձնել են Բերդ համայնքի ղեկավարի խորհրդականներ Սամվել Հովսեփյանը և Լեռնիկ Բաբայանը:




Իջևանցի Նարեկ Ամիրյանը` ՀՀ սպորտի վարպետ

Տավուշի մարզի Իջևան քաղաքից սամբո սպորտաձևով զբաղվող Նարեկ Ամիրյանն արժանացել է ՀՀ սպորտի վարպետի կոչման: