«Գաղափարախաղ-գաղափարաքաղ» մշակութային ֆորում՝ Իջևանում մշակութային կյանքի աշխուժացման համար
Հունիսի 15-16-ին է «Մենք ենք, մեր սարերը» մշակութային զարգացման ռազմավարության շրջանակում Իջևան համայնքի բիզնես ու քաղհասարակական ոլորտների ավելի քան 60 ներկայացուցիչներ մասնակցել են «Գաղափարախաղ-գաղափարաքաղ» ֆորումին։
Ֆորումի նպատակն էր խթանել Իջևան համայնքի մշակութային կյանքը՝ տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով։ Ֆորումի ավարտին ընտրված լավագույն ծրագրերը կֆինասավորվեն ու հաղթող թիմերի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց մշակած սոցիալ-նորարարական համայնքային մշակութահեն ծրագրերը իրականացնել իրենց բնակավայրերում։
Հիշեցնենք, որ Իջևանը հաղթել է «EU4Culture» ծրագրի մրցույթում` Եվրոպական միկության կողմից ստանալով 300 հազար եվրո դրամաշնորհ, որով իրականացնելու է «Մենք ենք, մեր սարերը» մշակութային զարգացման ռազմավարությունը։
«Մենք ենք, մեր սարերը» ռազմավարության կենտրոնական մոտեցումներրից մեկը՝ մշակութային ապակենտրոնացված զարգացումն է և կենտրոնացումը Իջևանի բնակավայրերի վրա, ինչպես նաև ստեղծագործ ու նախաձեռնողական մտածողության զարգացումը՝ համայնքի բնակիչների շրջանում։ Ծրագիրը իրականացնում Իջևանի համայնքապետարանը՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության ֆինասական աջակցությամբ։