Մեր բարբառն ու բարքերը․ Նգյարան թողարկում

3…2…1… Կամ՝ ինչպես մեզ մոտ հայտնի խաղում են ասում սկսելուց առաջ՝ «ի-նա-չի-լի»․ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումն է մեր եթերում։ 

Իջևանյան լեգենդար հոգեվիճակներից է «նգյարան մեռնիլը»։ Ա՛յ, օրինակ՝ հրևանի աղջկա ծեռը էկել են ուզիլու ու պա՜հ՝ հրևաննին մի ոտն առաջ արդեն իրարով են հընցել՝ քիմ են, կյալի, որ մի պյան տենան՝ ովքեր են կյալի, որդի են կյալի ու ինչ են պիրըմ հետերնուն։ 

Չեք հավատա, բայց ճիշտ նույն կերպ էլ մենք ենք «նգյարան մեռնըմ» ցանկացած թողարկում հրապարակելուց հետո՝ տեսնենք՝ ի՞նչ կասեք, կհավանե՞ք։ Այնպես որ, գրե՛ք ձեր կարծիքները մեկնաբանություններում՝ իմանանք։ 

Ու դե, էլ չերկարացնենք․ մեր, ձեր՝ բոլորիս բարբառի, բարքերի, կենցաղավարության, լավ ու վատ «ղոլերի» մասին, ամենակարևորը՝ ժպիտով, Տավուշ TV-ի եթերից կրկին պատմում է Հրանտ Ղազումյանը։






Մեր բարբառն ու բարքերը․ Աշունքացել ա

Աշունքացել ա․․․Իսկ «աշունքանալ»-ը նշանակում է, որ էսա տուն դենք տյառնալ՝ մնալու ենք տանը, վերցնենք տաք թեյը, փաթաթվենք փափուկ ծածկոցով, և իհարկե, դիտենք սիրելի հաղորդումը՝ «Մեր բարբառն ու բարքերը»։

Ուրեմն՝ մեր բարբառում արագ-արագ, շուտ-շուտ, «ոտի վրա», «ծնգան ծերին» մի պյան սարքիլուն ասում են «ծեռաց»։ Տուն որ մի անսպասելի հյուր դի կյալ, տան տիկիննին էն համովություննին գյոռած տեղերից հանիլ դեն ու ծեռաց մի պյան սարքեն՝ հյուրին հյուրասիրեն։ 

Դե մենք էլ, «աշունքանալու» առթիվ պահել ենք հերթական համով-հոտով թողարկումը․ ծեռաց՝ Տավուշ TV-ի տաղավարից, հատուկ ձեզ համար։






Մակարդակով կոֆե Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ

Տեր Աբել քահանա Քարտաշյանին շատերն են ճանաչում ու սիրում՝ ինչպես Տավուշում, այնպես էլ մեր «աշխարհի» սահմաններից դուրս։ Հրանտ Ղազումյանն ու Տավուշ TV-ի թիմն այս անգամ բացահայտում են Տեր Աբելի «աշխարհը»՝ խաղաղ, ուժեղ, եռանդուն, սիրով ու հոգատարությամբ լի․․․

Մի խոսքով՝ այս անգամ Տեր Աբելի տանն ենք հյուրընկալվել տավուշյան «Մակարդակով կոֆե»-ի։

«Ընդհանրապես՝ Տավուշի մասին որ խոսում են, մարդիկ հիմնականում բնության մասին են խոսում։ Ես ասում եմ՝ ո՛չ, մարդկանց մասին պիտի խոսեք․․․ Շատ կարևոր է մեր հյուրասիրության կերպը․ տավուշեցիք ուրիշ կերպ են հյուրասիրում՝ ուրիշ ջիգյար են դնում, ուրիշ սիրտ են դնում էդ ամեն ինչի մեջ»․ – ասում է տեր Հայրը։






Մեր բարբառն ու բարքերը․ Քիմ ենք դպրոց․ սեպտեմբերմեկյան թողարկում

Քանի՞ տարի առաջ էր քո առաջին սեպտեմբերի մեկը։ Իսկ դպրոցական տարիները հիշո՞ւմ եք։

Ամեն անգամ Գիտելիքի տոնը, սև-սպիտակ համազգեստով երեխաները և ուսումնական եռուզեռը յուրաքանչյուրիս հիշեցնում են հենց մեր դպրոցական տարիները։ Դե, մենք էլ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարում նստել ու հիշել ենք։ Այնպես որ, վերցրե՛ք տ̵ե̵տ̵ր̵ ̵ո̵ւ̵ ̵գ̵ր̵ի̵չ̵ը̵ դպրոցական հիշողություններն ու․․․քյնացի՜նք։






Մեր բարբառն ու բարքերը․ Կակող, իսկը ծեր ատամի թողարկում

Էն որ մի պյան շատ ես ուզըմ, շա՜տ-շատ ես ուզըմ, սրտով ուզըմ ես, ոտերդ թիլանըմ ա, տյա մեր բարբառըմ ասըմ են «նըղըվըհարիկը կյալ»։ Իսկ տյուք ինչ-որ մընի հըմար նըղըվըհարիկն ե՞ք կյալի։

Մեր եթերում կրկին Հրանտ Ղազումյանն է, իսկ դա նշանակում է, որ ձեզ համար բերել ենք իջևանյան համով զրույցների հերթական չափաբաժինը։ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումն իսկը ձեր քիմքին ու ատամին հարմար է․ դիտե՛ք՝ կհամոզվեք։

Հրանտի պատմածներից․ «Մյացա-տեհա մի ղլմըղալ, քյացի-տեհա՝ մի բյանդալար․ Տրոմբիկ տոտի հըրեվան Լոդրիկի տղա Պարապիկը կեղտը վեր ա ունըմ, տանըմ քցըմ կետը, էդ քիչ չի՝ քիմ ա ֆեյսբուքըմ բնապահպանա՜կան, հայրենասիրա՜կան թեմաներով պյան-մյան ա գրըմ։ Տրոմբիկ տոտեն էդ ամեն ինչը տենըմ ա, ասըմ ա՝ «ի սրյա թյուգունքը ռեշնի, սյա չէ՞ր, որ տարավ, կեղտը լյքցրուց կետը»։ Քիմ ա պրիշակ անըմ, վեճարթ անըմ, Պարապիկի լենքն ու էրգյանքը մին ա անըմ։ Ասածս ինչ ա՝ եթե չեք ուզըմ, որ Տրոմբիկ տոտեն ծեր ջանի հըմար էլ հասնի, կյա ծեզ ընդըզըհան անի՝ կեղտը կետը մի՛ լքցրեք»։






Պրեմիերա․ Երգում ենք բարբառով․ Միզատելլա (Մի զատ էլ ա) – Հատիկ բենդ

«Մեր բարբառն ու բարքերը» հաղորդման երկրորդ երաժշտական պրեմիերան՝ Իտալիաներում ապրող իջևանցի Միզատելլայի, կամ էլ ոչ մի բանի ու ամեն ինչի՝ «մի զատ էլ ա»-ի մասին։

Ստեղծագործական թիմը՝ Հրանտ Ղազումյան և «Հատիկ բենդ»։






Պրեմիերա․ Երգում ենք բարբառով․ Երգ պյանի մասին – Հատիկ բենդ

«Մեր բարբառն ու բարքերը» հաղորդման ընթացքում անդրադարձել ենք իջևանյան ամենահամապարփակ բառին՝ «պյան»-ին։

Ստեղծագործական թիմը՝ Հրանտ Ղազումյան և «Հատիկ բենդ»։






Չամչով բուլկի թողարկում․ Մեր բարբառն ու բարքերը

Մի րոպե՜․․․ «Էդ ըյո՞ւր․․․վիի, էդ ի՞նչ կա տըհեե», ասում ենք՝ որտե՞ղ առանց «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի նոր թողարկման․ արի՛, միացի՛ր․ քեզ ենք սպասում։

«Չամչով բուլկի» մեր այս թողարկմանը քեզ սպասում է բարբառով նոր երգի պրեմիերա, վերևում մեր տված խիստ իջևանյան հարցերի քննարկում, ինչպես նաև բազմաթիվ այլ լեգենդար արտահայտություններ ու հայտնի իրավիճակներ, դե, որովհետև, ինչպես կհասկանանք հաղորդման ընթացքում՝ «լակոնիկը մեզ հըմար չի»։






Մակարդակով կոֆե Էսթեր Զաքարյանի հետ՝ Նորաշենի «Զովակ» գաստրոբակում

Մայրաքաղաք Երևանից՝ Տավուշի Նորաշեն գյուղ․ տեսնել ու ապրել իրական կյանքն ինչպես որ կա։ Էսթեր Զաքարյանն է, ով ամուսնու՝ Գարիկ Փայտյանի հետ թողել է Երևանն իր բոլոր հեռանկարներով, տեղափոխվել Նորաշեն գյուղ՝ նպատակ ունենալով իրենց գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնել ի նպաստ իրենց համայնքի զարգացման։

Այսպիսով՝ «Մակարդակով կոֆե»-ի նկարահանող անձնակազմն այս անգամ Նորաշենում էր։

Հանդիպած դժվարությունների, գյուղական կյանքի, սովորույթների ու ստացած տպավորությունների մասին պատմում է Էսթերը, կամ, ինչպես ինքն է ասում՝ «Փայտյանների հարսը»։






Մեր բարբառն ու բարքերը․ Կեծացած թողարկում

Տավուշ TV-ի փռից հատուկ ձեզ համար կարմրած, տաք-տաք, կեծացած նոր թողարկում ենք բերել:

Այս թողարկման մեջ Հրանտի հետ գնալու ենք Նորաշեն՝ «Զովակ» գաստրոբակում մի հրաշալի մարդու հետ զրուցելու։ Ինչպես միշտ՝ նաև շարունակելու ենք բացահայտել իջևանյան լեգենդար արտահայտություններն ու սովորությունները։

Իջևանյան հիվանդատեսի նրբությունները, պատմություններ տան տատի մասին, ևս մեկ իջևանյան սնահավատություն, րեխու հըմար գրված «լյավ պյան»-ի և այլ թեմաների մասին՝ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի՝ «աղն ու լանին տեղը» հերթական թողարկման մեջ։