Տավուշյան շյաքյար, շյարբյաթ, արթյար թողարկում

Հոկտեմբերի 23-24-ին Տավուշի մարզի Դիլիջանի խոշորացված համայնքի Հովք գյուղում գործող Ուսուցման ԿԱՆԱՉ Կենտրոնում  անցկացվեց Դդդմի տոն, որտեղ Հրանտը  ծանոթացով գործարարների աշխատանքին, ճաշակեց ավանդական ուտելիք և մեկնաբանեց այդ ամենը, իջևանցիների շյաքյար, շյարբյաթ, արթյար բարբառով ։
«Մեր բարբառը պահի տակ էնքան ա խունջիկ-մունջիկ կյալի, էնքան ա բյազի վախտ իրան թընգըցնըմ, որ նույնիսկ մենք ենք խառնըմ ու կըլխի չենք՝ որ բառն օգտագործենք։

Ա՛յ, օրինակ՝ երբ որ մենք ուզում ենք ասել
🔸 վաղը չէ մյուս օրը, ասում ենք՝ էքուց չէ էլօր,
🔸 հաջորդ օրը՝ էքսի օրը,
🔸 հաջորդ օրվա մյուս օրը՝ կյալօր։
Ստարին մենք ի նկատի ունենք այս տարի, որ ուզում ենք ասել անցած տարի, ասում ենք՝ հերվանի»։



Վարդավառը Տավուշում և ոչ միայն

Ոնց որ ասում են՝ «թունելի էն ղրաղին ուրիշ աշխարհ ա, էս ղրաղին՝ սամսեն ուրիշ աշխարհ»։ Ամբողջ հանրապետությունը տոնում է իր Վարդավառը․ իսկ մենք, դե իհարկե, պիտի տարբերվենք․ մենք նշում ենք մեր ՎՐԹԻՎՈՐԸ։

Տավուշյան թաց ու համով Վրթիվորը, ամառվա էփոց-փակոցին, բաղակյողի պատմությունները, հյուլյուլուն և շատ ավելին՝ Հրանտ Ղազումյանի հեղինակային «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի տոնական թողարկման մեջ։




Իջևան․ փոքր քաղաքի մեծ բարդույթները

«Ես մտածում եմ՝ եթե մենք հեթանոս էինք մնացել, ապա իջևանցիք կոֆեի աստվածություն էին ունենալու՝ Բամբաս անունով»։

Իջևանյան սուրճի, դրա շուրջ պտտվող բազում ու բազմազան «ավանդույթների», զանազան «ասըմ են»-ների ու «մյացել եմ»-ների մասին, կամ Հրանտ Ղազումյանը պատմում է իր փոքր քաղաքի մեծ բարդույթների մասին։




Անթատրոն Իջևանն ու թատրոն տվող իջևանցիները

Մեր սաղ թիմն աշխատըմ ա ծեզ հըմար՝ զուտ նրա հըմար, որ տյուք ունենաք լավ տրամադրություն ու լավ եթերնի։
Դե ինչ՝ շապկեն «խոդ ենք անըմ» ու սկսում․․․



Իհարկե, սպասում ենք նաև ձեր կարծիքներին ու մեկնաբանություններին։



Իջևանցի գրագետի շյաշերն ու ղըդըրմիշ լած դիպլոմավորները

Էսօրվա հաղորդումը սկսելու ենք խելքի, գրագիտության, մակարդակի մասին զրից անիլով և, իհարկե, էդ ամեն ինչը համեմելու ենք մեր համով բարբառով:
Հերթականը՝ պարտադիր նայելու:
…որովհետև, ի վերջո, Հրանտի հաղորդումը պե՛տք է միացնել ու դիտել. տուն ա, էլի, թող լի:



Ու համ էլ՝ բա որ չնայեք՝ ղրաղից ի՞նչ կասեն:
Իսկ ավելի լուրջ՝ եթե ունեք գաղափար՝ իրագործեք, ունեք լավ միտք՝ կյանքի կոչեք, ունեք ասելիք՝ արտահայտվեք… ՏավուշTV-ն այդ տեղն է:
Գնացի՞նք…



Իջևանյան լեգենդներն ու լեգենդար իջևանցիները

Մենք այն եզակի ազգերից ենք, որոնք ունեցել են հյուրընկալության աստված. խոսքը Վանատուրի մասին է: Եվ քանի որ մենք հյուր գնալ շատ ենք սիրում, ըստ այդմ՝ այսօր կսկսենք հենց այդ թեմայից:

Հյուր տանելու «լավ-վադ»-ի, իջևանյան ամենաամուր կռշկապի, ավանդական լյաց լիլու և շատ այլ լեգենդար ավանդույթների մասին՝ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի նոր թողարկման մեջ:




Իջևան. սըլընգի զրիցների հակառակ կողմը

Իսկ ձեր այծերն արածո՞ւմ են ՏավուշTV-ի այծերի հետ։
Տարօրինակ թվացող այս հարցին և շատ ուրիշների կարող եք պատասխանել «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումը դիտելուց հետո։

Տրամադրությունը՝ իջևանյան, թեմաները՝ բազմազան ու բազմաբնույթ․ Հրանտ Ղազումյանը շարունակում է ուսումնասիրել մեր բարբառն ու բարքերը ամենատարբեր դիտանկյուններից։
Տեսանյութի առաջին կադրերի համ ու հոտի համար հատուկ շնորհակալություն մեր հայրենակից Artur Musayelyan-ին։



Արև, սարեր ու սեր․ Իջևանի սարը՝ Աղայեն

Հըլբաթ շատերիդ մանկությունը անցկըցած կըլի սարըմ․ էն որ ամառային արձակուրդնին դեռ չսկսած ծեզ ճանգըմ ին, տյնըմ տատի հետ ու հայդա՜՝ ղրգըմ սարը․․․

Դե գիտեք՝ սարի կաթը, մածունը, հացն ու ջուրը ուրիշ են՝ անմահական։




Մի ռեպորտաժի պատմություն

Կադրից դուրս. ՏավուշTV-ի՝ «ՀայԲույս» փառատոնի մասին ռեպորտաժը՝ Հրանտ Ղազումյանի աչքերով:




Իջևանյան սրտալա ճըրյալի պաչպռոշտին և ոչ միայն

Իջևանյան բառակազմության ու բառօգտագործման նրբությունների մասին՝ նորի մեջ։ Կըլխի՞ եք լել, թե մենք ինչքան շատ ենք սիրըմ օգտագործիլը «շյաշ» բառը։

Ու տյա հեչ կապ չունի նրյա հետ, որ վախտին Իջևանըմ շյաշանոց ա լել։ «Շյաշ» բառն ունի իրա կիրառություննին․ նայած, թե ինչ ինտոնացիայով ու ինչ միմիկայով ես ասըմ ու երբ ես ասըմ: