Ավտոմեքենան հայտնվել է Աղստև գետում. կա տուժած

Փետրվարի 26-ին, ժամը 07։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 9-10-րդ կմ-ին «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում։

Տուժած Գ․ Ս․-ն հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Դիլիջանի ոլորանները դարձել են դժվարանցանելի

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Տավուշի մարզում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 19:20 / 11.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Տավուշի մարզում տեղում է ձյուն։