Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը ստացավ 2023/2024 մրցաշրջանին մասնակցելու արտոնագիրը
Հունիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:
Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 8 թեկնածուների՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:
Արտոնագրման գործընթացին դիմած ակումբների թվում էին նաև «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Աղբյուրակ ՄՄ» ՀԿ-ն, որոնք, սակայն, արտոնագրման գործընթացի ընթացքում հետ էին վերցրել իրենց դիմումները` չներկայացնելով որևէ արտոնագրային փաստաթուղթ։
Քննելով ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման համար դիմած 8 թեկնածու ակումբների դիմումները՝ Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին բոլոր 8 թեկնածու ակումբներին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օնոր» ՍՊԸ-ին, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին:
Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2023/2024թթ․ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: