Նոր հեռուստանախագիծ՝ Տավուշ TV եթերում «Գիտելիքի բանալի»

Սիրելի հեռուստադիտողներ

Շատ շուտով Տավուշ ՀԸ եթերում կմեկնարկի նոր «Գիտելիքի բանալի» գիտակրթական հեռուստանախագիծը `Տավուշի դպրոցահասակ երեխաների համար։ «Գիտելիքի բանալի» հաղորդաշարը նպատակ ունի միավորել և սատարել խելացի դպրոցականներին՝ հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվելու։

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/1ie լրացնել հայտը, և մենք շուտով կապ կհաստատենք Ձեր հետ։




Հասմիկ Ղազարյանը «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցած «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին Իջևան համայնքի Ազատամուտի Արվեստի դպրոցի աշակերտ Հասմիկ Ղազարյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Հասմիկ Ղազարյանը սովորում է Ազատամուտի Արվեստի դպրոցի վոկալի բաժնի 2-րդ դասարանում: Փառատոնի ընթացքում նրան նվագակցել է դպրոցի տնօրեն Ս. Էլիբեկյանը:
Հասմիկի ուսուցիչը Վարդուհի Օթարյանն է:

«Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթն անցկացվում է 4-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ինչպես հայ, այնպես էլ այլազգի մասնակիցների դառնալու երաժշտական տոնի մի մասը։
Ավելի քան 1700 տաղանդաշատ պատանիներ իրենց կատարումներով պայքարեցին լավագույնի կոչման համար` 12 անվանակարգերում:

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:




Դիլիջանում կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի գալա համերգը

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը տասներորդ անգամ միավորում է Հայաստանի պատանի ստեղծագործողներին: Այս տարի առաջին անգամ մրցույթը տեղի է ունենում միանգամից երկու քաղաքում՝ Երևանում և Դիլիջանում։ Մայիսի 10-ին Երևանից մեկնարկած մրցույթի գալա համերգը տեղի ունեցավ Դիլիջանում գտնվող Էդվարդ Միրզոյանի անվան Կոմպոզիտորների տանը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միրզոյանական մրցույթին մասնակցել կարող էին մինչև տասնութ տարեկան ստեղծագործողներ։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի աղթոքով և օրհնությամբ մեկնարկեց մրցանակաբաշխությունը։ Միրզոյանական տոնի գալա համերգին Դիլիջանի Կոմպոզիտորների տան բեմից երգեցին Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի սաները։

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝  նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն՝ և՛ հաղթող մասնակիցներին, և՛ նրանց ուսուցիչներին: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:






Ձեր շնորհալի երեխաները՝մեր տավուշյան եթերում

Եթե Ձեր երեխան ունի բացառիկ որևէ տաղանդ՝ լավ երգում է, նվագում է, ասմունքում, ունի մարզական նվաճումներ ապա նա կարող է հայտնվել մեր եթերում։

Ուղարկե՛ք երեխայի հմտությունները ներկայացնող տեսանյութը մեր info@tavushmedia.am հասցեին, և նախնական ընտրությունն անցնելու դեպքում՝ այն կհայտնվի մեր եթերում, յութուբյան էջում և կայքում։
Հեռուստադիտողի հավանությանն արժանացած տեսանյութերի հերոսները կհավակնեն նաև Տավուշ մեդիայի մրցանակներին։

Մրցույթի համար ուղարկվող տեսանյութը պետք է․

– ունենա առնվազն 2 րոպե տևողություն,
– նկարված լինի 1920X1080 տեսքով, այսինքն՝ նկարող սարքը կամ հեռախոսը հորիզոնական դիրքում պահած,
– նույնիսկ հեռախոսով նկարած լինելու դեպքում՝ լինի հնարավորինս որակյալ։

Տավուշ մեդիայի թիմը սպասում է ձեր տաղանդավոր երեխաների տեսանյութերին։

632 views




Նորարար տեխնոլոգիական գաղափարի մրցույթ

Ունե՞ս նորարար տեխնոլոգիական գաղափար, ապա դիմիր։
ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ, որի շրջանակներում կձևավորվեն նորարարական գաղափարներ:
Հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործունեություն ծավալող ՔՀԿ-ները, որոնց անդամները անցլեու են եռօրյա ինկուբացիոն ծրագիր, իսկ հայտ ներկայացնող թիմերից 3-ը ստանալու են դրամաշնորհ ( մինչը 7000$ ) իրենց պիլոտային նախագծերը 3 ամսում իրականացնելու համար։
Դիմելու համար՝  shorturl.at/hrQU7
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ՝ 31 մարտ 2023թ.



Մովսեսի միջնակարգ դպրոցը մասնակցել է «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն էր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Մովսեսի միջնակարգ դպրոցը իրենց փոքր տեսահոլովակով փորձել են ներկայացնել մեր բարբառի գեղեցկությունը․






Բերդի թիվ 3 հիմնական դպրոցը մասնակցել է «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթին

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն էր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Բերդի թիվ 3 հիմնական դպրոցը իրենց փոքր տեսահոլովակով փորձել են ներկայացնել մեր բարբառի գեղեցկությունը․






Էներգիայի արդյունավետ օգտագործմանը նվիրված բնապահպանական արշավ

Էներգիայի արդյունավետ օգտագործման շաբաթին նվիրված Տավուշի նորարարական հաբը նախաձեռնում է երիտասարդ հետազոտողների մրցույթ։

Մրցույթի թեման Էներգիայի արդյունավետ օգտագործման ուղղություններն են Տավուշի մարզում։

Մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան բոլոր տավուշաբնակ երիտասարդները, գրանցվելով և իրենց աշխատանքներն ուղարկելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/5TdjbmYgUuaXNk6S8

Մրցույթի շրջանակներում պետք է ներկայացնել փոքր հետազոտական աշխատանք, որը կներկայացնի էներգիայի արդյունավետ օգտագործման համաշխարհային հաջողված փորձի օրինակներ և Տավուշում դրանց ներդրման ուղղություններ։

Աշխատանքի կառուցվածքի և բովանդակության մասին ավելի մանրամասն այստեղ՝ shorturl.at/bgW59
Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնելու ամփոփիչ միջոցառման շրջանակներում։

Մրցույթի շրջանակներում լավագույն 3 աշխատանքի հեղինակները կպարգևատրվեն խրախուսական նվերներով։

Գրանցման վերջնաժամկետը ՝ 25․02․2023թ․, ժամը 23։00
Ամփոփիչ միջացառման օրակարգը ստորև՝ shorturl.at/efqNV

Աշխատանքների ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա ս․թ․ մարտի 1-ին, ժամը 13։00-ին, ԵՊՀ ԻՄ մեծ դահլիճում։

———————————————————————-
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։
Ձեր գաղափարները կարևորվում են և ուզում ենք միասին քայլել դեպի ավելի բարեկարգ ապագա։
———————————————————————–
«Երիտասարդ հետազոտող» մարզային մրցույթն իրականացվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում են Green Lane NGO (Հայաստան) և CENN-ը (Վրաստան):




«Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթ՝ նվիրված Մայրենիի օրվան

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեի հետ համատեղ, անցկացնում է աշակերտների հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով կներկայացվի մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև 2023 թ. փետրվարի 14-ը ներառյալ, mayreni@escs.am էլ.փոստին: Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի: Լավագույնները կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում:

Մայրենիի միջազգային օրվա շրջանակում դպրոցներին առաջարկվում է նաև, որպես սոցիալական արշավ, իրականացնել ուսումնական նախագծեր՝ նվիրված մայրենի լեզվին, փետրվարի 14-21-ը դրանք հրապարակել դպրոցների պաշտոնական հարթակներում (Ֆեսյբուք, Ինստագրամ)՝ #մերմայրենին #մայրենինամենուր նշիչներով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:

Նախատեսվում է ԿԳՄՍՆ-ի սոցիալական հարթակներում Մայրենիի նախընթաց շաբաթվա ընթացքում իրականացնել նաև մեկ այլ սոցիալական արշավ` հրապարակել օտար բառեր և դրանց համարժեք հայերեն տարբերակները՝ օգտագործելով #եսընտրումեմհայերենը կամ #հայերենհամարժեքը նշիչները: Դպրոցները ևս կարող են միանալ այս նախաձեռնությանն իրենց սոցիալական էջերում: Հայերենի համարժեքներին կարելի է ծանոթանալ Լեզվի կոմիտեի կայքի «Հորդորակ» շարքում՝ https://bit.ly/2B2h8OG

Նշենք, որ համաձայն ընթացակարգի՝ մրցույթի և արշավի վերաբերյալ շրջաբերական գրությամբ տեղեկացվել են նաև ՀՀ դպրոցները:




Պետական աջակցությամբ կստեղծվեն երիտասարդական կենտրոններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների (կամ երիտասարդական միջավայր) ստեղծման նպատակով հաղթող մասնակիցներին անհատույց տրամադրել դրամական հատկացում:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 52 մլն 644 հազար (հիսուներկու միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին.

  • առնվազն 3 տարվա երիտասարդական կենտրոնի կառավարման փորձառություն (սոցիալական ձեռնարկատիրական մոդելով երիտասարդական աշխատանքի կազմակերպման փորձառության առկայությունը կդիտվի առավելություն),
  • ծրագրի աշխատակազմի փորձառություն (ծրագրի աշխատակազմը պետք է ունենա երիտասարդական աշխատանքի 3 տարվա փորձառություն),
  • սոցիալական ձեռնարկատիրական մոդելի առկայություն,
  • կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տարածք:

Հաղթող ճանաչված մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերում յուրաքանչյուր տարվա կտրվածքով ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 200 երիտասարդ։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 11:00-ը:

Մրցույթի շրջանակներում չեն դիտարկվի այն հայտերը, որոնք կառաջարկեն ստեղծել երիտասարդական կենտրոն Իջևան և Մեղրի համայնքներում։