Խաշթառակ։ Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցի

DigiTime · Սբ․ Դավիթ Մարգարե Եկեղեցի

Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցին գտնվում է Խաշտառակ համայնքում։ Այն օծվել է 2012 թվականի Մայիսի 9-ին:
Եկեղեցին միանավ է, կառուցված վարդագույն տուֆից։ Եկեղեցու բակը կառուցապատված է, տեղադրված են նստարաններ։ Եկեղեցին կառուցված է Խաշթառակի բարձունքում, որից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի անտառապատ համայնքներ։

Եկեղեցու ներքին հարդարումը բնորշ է արդի եկեղեցաշինությանը, պատերը զարդարված են կրոնական նկարներով։ Եկեղեցին ունի մեկ խորան։
Եկեղեցու տարածքում տեղադրված են նաև 1941-1945 թվականի հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված զինվորի արձան և խաչքար, տեղադրված է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։

Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցին կառուցվել է Վորոնեժի համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր- պրոֆեսոր, ծագումով խաշթառակցի Արտակ Քամալյանի միջոցներով: Հոգևոր օջախը կառուցվել է ի հիշատակ Արտակ Քամալյանի մահացած եղբոր՝ Դավիթ Քամալյանի:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Լուսահովիտ։ Մորո-Ձորո վանք

DigiTime · Մորո Ձորո Վանք

Մորո Ձորո վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի (նախկին Ծռվիզ գ.) հարավ-արևմտյան ձորակի աջ ափին: Հայտնի է նաև Ծռվիզի վանք անվանմամբ։ Վանքի Ս. Աստվածածին քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է V դ., կոպտատաշ բազալտ քարով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները):
VI–VII դդ. սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը: Խորանները ներսից պայտաձևեն, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հվ. խորանի): Արլ. խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր:

Մորո Ձորո վանքը բարգավաճել է XII–XIII դդ. և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից: 1177–78-ին Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին Մորո Ձորո վանքն ազատել է բոլոր հարկերից: Այդ վճիռը հաստատել է Վրաստանի Գեորգի III թագավորը՝ Ս. Աստվածածին եկեղեցու հս. խորանի գմբեթարդի իր արձանագրությամբ: 1197-ին իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են Մորո Ձորո վանքը, վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը: 1213-ին եղբայրներ Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին:
Մորո Ձորո վանքը մոնղոլական արշավանքներից հետո կորցրել է իր արտոնությունները, միաբանությունը ցրվել է, և Ս. Աստվածածին եկեղեցին գործել է մինչև XIX դ.՝ որպես ծխական եկեղեցի: 1980-ական թթ. վերանորոգվել են Մորո Ձորո վանքի Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և խորանների ծածկերը:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Ներքին Ծաղկավան

DigiTime · Ծաղկավան

Ծաղկավանը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի կեսերին:

Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մետր դեպի հարավ։ Գյուղը եղել մելիքանիստ, որի համար մինչև 1940-ական թթ. կոչվել է Մելիքգյուղ

Նախկինում կոչվել է Մելիքգյուղ և Վերանվանվել Ծաղկավան 1940 թ.-ի մարտի 2-ին։

Մելիքգյուղ հնատեղին գտնվում էր ներկայիս գյուղից մոտ 1000 մետր դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվող բլրի կատարին հայտնաբերվել է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ. պահպանվել են շրջանաձև դրված մեծ տաշած քարեր։ Ամենայն հավանականությամբ, հնագույն ժամանակներում այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։

Նույն բլրի վրա կան 13-րդ դարի խաչքարեր։ Մոտակա անտառներում նույնպես կան խաչքարեր, այդ թվում այդպես կոչված «կելտական» ոճի. դրանցից մեկը գտնվում է Փուլքից վերև և կոչվում է Սպիտակ խաչ։

Մելիքգյուղ-Ծաղկավանի շրջակայքը բարենպաստ է էկո- և էթնո-զբոսաշրջության համար։ Տավուշի անտառի եզրով բխում են սառնորակ ջրով բազմաթիվ աղբյուրներ, որոնք ունեն բուժիչ հատկություններ (մասկավորապես օգտակար են էկզեմաների և ստամոքսա-աղիքային հիվանությունների բուժման համար)։ Դրանցից ամենահայտնի աղբյուրն է Մասմանի աղբյուրը։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Ազատամուտ

DigiTime · Ազատամուտ

Ազատամուտը Տավուշի մարզի գյուղ է, որը գտնվում է Աղստև գետի աջ ափին, Իջևանից 16 կմ դեպի հյուսիս։ Նախկինում այն ուներ քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Ազատամուտի մոտով անցնում է սահմանը Ադրբեջանի հետ։ Մոտակայքում են Դիտավան, Աչաջուր և Սևքար գյուղերը։ Գյուղում կա դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, թութունի արտադրամաս։

Ազատամուտը գյուղ է, սակայն բնակավայրում միայն բազմաբնակարանային շենքեր են և քոթեջներ: Հիմնադրվել է 1970-ին հարեւան Դիտավան համայնքի հողերի վրա որպես բանավան : Մի քանի տարի կրել է  Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան անունը: 1978-ի նոյեմբերին վերանվանվել է Ազատամուտ. 1920-ի նոյեմբերին 11-րդ Կարմիր բանակը Ադրբեջանից այստեղով է մուտք գործել Հայաստան և խորհրդայնացրել հանրապետությունը: Ազատամուտ անունը ստացել է Կարմիր բանակի՝ այստեղով մուտքը Հայաստան խորհրդանշելու համար։

Ազատամուտը գտնվում է Աղստև գետի աջ ափին, անմիջական սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերին։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Սևքար։ Սուրբ Խաչ եկեղեցի




Կիրանց։ Սուրբ Երրորդություն եկեղեցի

DigiTime · Սուրբ Երրորդություն Եկեղեցի

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Դեռեւս չորրորդ դարից հիշատակվող Տավուշի մարզի Կիրանց (Կունեն) գյուղի Սուրբ Երրորդություն բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել է 1888 թվականին։
Եկեղեցին գործել է մինչեւ 1930 ականների կեսերը: Որոշում էր կայացվել ամբողջովին քանդել եկեղեցու շենքը, բայց գյուղի այն ժամանակվա ղեկավար Աբգար Նազարյանը համոզում է պահպանել շենքը եւ այն վերածել ցորենի պահեստի։

Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության հետևանքով որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Վազաշեն։ 2000-ամյակին նվիրված հուշարձան

DigiTime · 2000 – Ամյակի Հուշարձան

Վազաշենը որպես բնակավայր հիշվում է վաղ ժամանակներից և հանդիսանում է Տավուշի մարզի ամենահին բնակավայրերից մեկը։ Հնում այն կոչվել է Լալագեղ կամ Աշըղգեղ, խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ Լալիգյուղ, իսկ 1970 թվականից՝ Վազաշեն։

Գյուղը սկսել է զարգացում ապրել հատկապես 1960 թվականից հետո, երբ ոռոգման ցանցի կառուցմամբ բուռն զարգացում ապրեց այգեգործությունը, որի շնորհիվ գյուղի տնտեսությունը կարճ ժամանակում դարձավ տարածաշրջանի ամենաառաջավոր տնտեսություններից մեկը։ Այստեղ աճեցվող բարձրորակ խաղողը մեծ պահանջարկ ուներ հայկական կոնյակի արտադրության բնագավառում։

Լինելով սահմանամերձ բնակավայր՝ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին գյուղի այգիները հիմնականում մնացին կրակի գոտում և լիովին ոչնչացվեցին։
Տավուշի մարզի Վազաշեն գյուղը նշել է հիմնադրման 2000-ամյակը։ Դեռեւս մեր թվարկության երկրորդ դարում հույն գիտնական, աշխարհագրագետ և քարտեզագետ Պտղոմեոսը, կազմելով Մեծ Հայքի քարտեզը, նրա հյուսիսային հատվածում նշել է Լալ գյուղը, որը 1907 թվականից կոչվում է Վազաշեն։ Վազաշենն ունի ավելի քան 1100 բնակիչ։ 2007 թվականի նոյեմբերի 11-ին բացվել է գյուղի հիմնադրման 2000-ամյակին նվիրված հուշարձանը, որը կառուցվել է Հակոբ և Հովհաննես Հովսեփյանների կողմից։

Հիմնական տեղեկություններ Վազաշեն գյուղի մասին.

– Մակերեսը՝ 15.4 կմ²
– Բնակչությունը՝ 790 մարդ
– Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 620 մ
– Բնակլիմայական պայմաններ՝ բարեխառն գոտի, ամառվա միջին ջերմաստիճանը՝ +30°C, ձմռանը՝ 2°C
– Պատմամշակութային կոթողներ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում)
– Հեռավորությունը Երևանից՝ 172 կմ, մարզկենտրոնից՝ 32 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 0.5 կմ
– Բնակչության զբաղմունքը՝ հողագործություն և անասնապահություն
– Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ անբավարար
– Գազիֆիկացված է
– Ճանապարհների վիճակը՝ բավարար

Գյուղի պաշտպանության ժամանակ զոհվեցին 10 ազատամարտիկ և խաղաղ բնակիչ, վիրավորվեց 22 մարդ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց՝ 150 աշակերտով, բուժկետ և մանկապարտեզ։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Սարիգյուղ։ Չինարի ծառ

DigiTime · Չինարի Ծառ

Չինարի ծառը գտնվում է Տավուշի մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում տեղակայված Սարիգյուղ գյուղում: Ծառի բարձրությունը շուրջ 54մ է, իսկ բնի շրջագիծը 14մ: Նրա մեջ տնակի մեծությամբ փչակ է գոյացել, որտեղ կարող են պատսպարվել 15-20 մարդ:

Փչակի ներսը տեղացիները դարձրել են եկեղեցի և յուրաքանչյուր կիրակի այցելում են այդտեղ: Ծառն ունի 12 մեծ ճյուղեր, որոնք խորհրդանշում են Քրիստոսի 12 աշակերտներին: Սարիգյուղի բնակիչների պնդմամբ այն շուրջ 2000 տարեկան է:
Գոյություն ունի լեգենդ, որի համաձայն ծառը 7 տարին մեկ ինքնաայրվում է…
Ըստ լեգենդի ծառը տնկել է Աշոտ Երկաթ թագավորը 920-ական թվականներին։


Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Մասնակցելով համայնքային կյանքին. նախագիծ՝ Իջևանի մշակույթի տան հիմնահարցի վերաբերյալ

Քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի «Կանանց առաջնորդության ակադեմիա» ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստացել դիմելու փոքր դրամաշնորհի՝ իրականացնելով համայնքային զարգացման իրենց ծրագրերը:

Ժաննա Դալլաքյանին մտահոգել է Իջևան քաղաքի մշակույթի տան ենթակառուցվածքային հիմնահարցը. խնդրի վերաբերյալ իրազեկվածության ու հանրային համախմբման նպատակով ներկայացրել է ծրագիրը։




Դիտավան: Չեչաքար

DigiTime · Չեչաքար

Դիտավանի հետին մասում վեր է խոյանում մի ժայռ, որին բնակիչները «Քար» կամ Չեչաքար են անվանում, ինչը Դիտավանի խորհրդանիշն է։ Կա ավանդույթ, որ բնության որոշ երևույթներ կապված են «Քարի» հետ։ Այսպես, գյուղում կարկուտ քիչ է տեղում, որը գյուղացիների կարծիքով, կապված է այն բանի հետ, որ «Քարը» քաշում տանում է։
Չեչաքարը համայնքի ամենաբարձր կետն է, որտեղ համայնքի ջանքերով երկաթյա խաչ է կանգնեցվել։

Չեչաքարն իր անունը ստացել է չեչոտ քարերի պատճառով, որոնք բնորոշ են այդ տարածքին։
Չեչաքարից բացվում է գեղատեսիլ տեսարչան դեպի Դիտավան և հարակից համայքներ։ Գտնվում է անտառապատ բարձունքին։ Չեչաքար տանող ճանապարհն անցնում է համայնքի միջով, ապա անտառով։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։