Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են

Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։35-ին, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների արդյունքում Դիլիջանի ոլորանների, Նավուր բնակավայրի և  «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մարված են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- ասված է հաղորդագրությունում։




Նավուր գյուղի սար տանող ճանապարհին մեքենա է այրվել

Նավուր գյուղի սար տանող ճանապարհին մեքենա է այրվել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 21։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է «Jeep» մակնիշի ավտոմեքենա:

Մինչ փրկարների կանչի վայր հասնելը՝ մեկ ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է ավտոմեքենան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:




Նավուրում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

shchak

Մայիսի 23-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Մենք ու ապագան․ Կրթության ոլորտը Տավուշի մարզում

Տավուշ հեռուստաընկերության եթերում ընթացող քննարկումների հաջորդ թեման կրթության ոլորտին է վերաբերվում։ Այս հաղորդումը ներկայացնում է մեր եթերում կլոր սեղանի շուրջ քննարկվելիք հաջորդ թեման: 

Կրթության կարևորության մասին գիտենք բոլորս: Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Տավուշի մարզում կրթական ոլորտը: Նախադպրոցական, ֆորմալ, ոչ ֆորմալ կրթության ստացման, հնարավորությունների և ոլորտում առկա խնդիրների մասին ու ոչ միայն՝ այս հաղորդման մեջ։