ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD) Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիր ագրոարտադրողների ասոցիացիաներ ֆորմալ եվ ոչ ֆորմալ խմբեր ձեվավորելու համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մասին.

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը գործողությունները համակարգում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER»/ Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման(ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։

Ընդհանուր նկարագիր

Ուրախ ենք հայտարարելու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից համակարգվող նոր «ագրոարտադրողների ասոցիացիաներ, ֆորմալ և/կամ ոչ ֆորմալ խմբեր ձևավորելու» աշխատանքների մեկնարկի մասին, որը կոչված է խրախուսելու ֆերմերների, ագրոբիզնեսների, գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող այլ կազմակերպությունների միջև համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը: Այն նպատակ ունի խթանել կայուն գյուղատնտեսական պրակտիկաները, բարձրացնել արտադրողականությունը և աջակցել համայնքների զարգացմանը:

Ծրագրի միջոցով խմբերին հասանելի կլինեն մի շարք տեխնիկական աջակցություն և ռեսուրսներ, որոնք կօգնեն նրանց հասնել իրենց նպատակներին:

Այն ներառում է.

  • Փորձագիտական ուղղորդում և խորհրդատվություն գյուղատնտեսության փորձառու մասնագետների կողմից
  • Աջակցություն բիզնես պլանի և զարգացման ռազմավարության մշակմանը
  • Կախված խմբի կարիքներից, սեմինարների, վերապատրաստման և ուսումնական նյութերի հասանելիություն մի շարք թեմաներով` հողի վիճակից մինչև շուկայահանում
  • Համատեղ գրասենյակային տարածքի տրամադրում այնպիսի հարմարություններով, ինչպիսիք են ինտերնետ, տպագրական հարմարություններ, հանդիպումների սենյակներ, համակարգիչ, պրոյեկտոր և այլն
  • Աջակցություն գյուղատնտեսական համայնքի այլ խմբերի, ասոցիացիաների, կոոպերատիվների, ներմուծողների և արտահանողների հետ կապեր հաստատելու հարցում
  • Աջակցություն գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդիաներին, դրամաշնորհային ծրագրերի, վարկերին դիմելու աշխատանքներում
  • Հանդիպումների և միջոցառումների կազմակերպում` օգնելու խմբերին կապ հաստատել և կիսել գիտելիքներն ու փորձը
  • Փորձագետների ցուցումներ և խորհրդատվություն ապրանքանիշի զարգացման և մարքեթինգային ռազմավարությունների վերաբերյալ՝ օգնելու խմբերին մեծացնել տեսանելիությունը և մուտք գործել նոր շուկաներ
  • Գյուղատնտեսության նորագույն տեխնոլոգիաների և փորձի վերաբերյալ վերապատրաստում և կրթական ռեսուրսներ՝ օգնելու խմբերին բարելավել արտադրողականությունն ու կայունությունը
  • Աջակցություն առցանց ներկայացվածությանը, ներառյալ սոցիալական մեդիայի կառավարումը, օգնելու խմբերին հասնել ավելի լայն լսարանի և առաջ մղել իրենց ապրանքանիշը/ծառայությունը

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ! Յուրաքանչյուր ՏԱԽ-ի ագրոարտադրողների ֆորմալ և/կամ ոչ ֆորմալ խմբերի կազմակերպման և զարգացման համար ծրագիրը տրամադրելու է համակարգող և հաղորդակցության փորձագետ։

Կարող են դիմել Լոռու և Տավուշի մարզերում ձևավորված ՏԱԽ-երում բնակվող թիմեր, ովքեր

  • ունեն նախնական ձևավորված թիմ և գաղափար, որն ուղղված է նորարարական լուծումներով գյուղատնտեսական ոլորտի մարտահրավերի լուծմանը
  • բնակվում են Լոռու և Տավուշի մարզերում ձևավորված ՏԱԽ-երի համայնքներում
  • զբաղվում են և/կամ պլանավորում են զբաղվել գյուղատնտեսությամբ և/կամ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ և/կամ այս ոլորտում ծառայությունների մատուցմամբ
  • 18 և բարձր տարիքի են,
  • պատրաստ են տրամադրել ժամանակ մասնակցելու ծրագրի կողմից կազմակերպվող հանդիպումներին տեղական և միջազգային մակարդակում,
  • պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում։
    Առավելությունը տրվելու է կանանց ղեկավարած թիմերին/ կազմակերպություններին։

Ծրագրի ժամանակացույցը, ըստ փուլերի

  • Հայտերի ընդունում – մինչև 10 մայիսի 2023
  • Հայտերի գնահատում և թիմերի ընտրություն –մայիս 2023
  • Խմբերի աշխատանքների կազմակերպում և գործունեության մեկնարկ – հունիս-հուլիս 2023

 

Ինչպե՞ս դիմել

Քայլ 1. Ծանոթացեք ծրագրի մանրամասներին

Քայլ 2.

  • Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, ժամը 18:00 ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեներով՝ lead-lori-tavush@fao.org և anna.hovhannisyan@fao.org, թեմա (subject, тема) բաժնում գրելով «ՏԱԽ-ում խմբեր ձևավորելու հայտադիմում»։
  • Եթե ունեք լրացուցիչ կարևոր տեղեկատվություն, որի մասին ներկայացված չէ հայտադիմումում, խնդրում ենք ուղարկել այն հայտադիմումի հետ։
    Բեռնել՝  Հայտադիմումի ձևը

Քայլ 3. Հայտը ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ստանալու մասին պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 94) 48 87 85 հեռախոսահամարով։

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 94) 48 87 85 հեռախոսահամարով կամ lead-lori-tavush@fao.org և anna.hovhannisyan@fao.org էլ․ հասցեներին։

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի մայիսի 10-ը։

Լրացուցիչ տեղեկատվություն!