Մեկ տարի և բազում ձեռքբերումներ. հուլիսի 13-ին Տավուշի Գիտելիքի նորարական հաբը տոնեց գործունեության միամյակը

Տավուշի Գիտելիքի նորարարական հաբը մեկ տարեկան է. հուլիսի 13-ին հաբի գործընկերները, կամավորները, շահառուները միասին տոնեցին գործունեության միամյակը։

Միջոցառման սկզբում ներկայացվեց նորարարական հաբի գործունեությունն ու արձանագրած հաջողությունները, հաբի կամավորները և շահառուները կիսվեցին իրենց ձեռքբերումներով:

Միջոցառման երկրորդ հատվածը կապված էր Գիտելիքի նորարարական հաբի հետագա գործունեության հետ: Ներկաներն իրենց առաջարկներով ու դիտարկումներով կիսվեցին` կապված հաբի հետագա գործունեության հետ, մաղթելով նորանոր հաջողություններ:

Տավուշի Գիտելիքի նորարարական հաբը ստեղծվել է 2021 թվականին` «Կանաչ արահետ» ՀԿ-ի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցության արդյունքում. այն կրթական-զարգացնող բնույթի հարթակ է, որի գոյությունը միտված է խթանելու երիտասարդների հմտությունների զարգացումը և զբաղվածությունը: ՀԱԲ-ն ունի ֆիլմասերների, կամավորների և ակտիվ երիտասարդների ակումբ:

Գիտելիքի նորարարական հաբը ֆինանսավորվել և իրականություն է դարձել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն։






Լոռու Գիտելիքի նորարական Հաբը՝ հանուն երիտասարդ-համայնք կապերի և սոցիալական ձեռնարկատիրության

«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ու Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի համագործակցության արդյունքում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում արդեն մեկ տարի է գործում է հարթակ, որի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Լոռու մարզում:

Հաբում հնարավոր է նոր գաղափարների գեներացումը, գիտելիքների ձեռքբերումն ու պրակտիկ օգտագործումը, աշխատանքային թիմերի ձևավորումը, դասընթացների, աշխատաժողովների, հանդիպումների, ֆիլմի դիտում-քննարկումների հյուրընկալումն ու միջոցառումների կազմակերպումը, համատեղ աշխատանքային միջավայրի ապահովումը:

Հաբը հրաշալի հնարավորություններ է ստեղծում մարզի երիտասարդների համար բացահայտելու իրենց մարզի խնդիրները, դրանց լուծման ուղիները, մարզի հնարավորությունները և դրանք ճիշտ օգտագործելու եղանակները: Այն կենտրոնացնում է երիտասարդների ուժերը, համախմբում է նրանց միևնույն գաղափարի շուրջ, միևնույն ժամանակ նպաստում է երիտասարդ-համայնք կապի ամրապնդմանը:

Նախաձեռնությունը իրականացվում է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ Կանաչ Արահետ ՀԿ (Հայաստան) և KRDF (Վրաստան) կազմակերպությունների հետ մեկտեղ:




Բնապահպանական արշավ՝ Տավուշի Գիտելիքի նորարարական հաբի կողմից․ Անտառների և Ջրի միջազգային օրեր

Կարևորելով բնության հետ կապը և մեզ շրջապատող բնական միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը․ Տավուշի Գիտելիքի նորարարական հաբը բնապահպանական արշավ է իրականացրել։

«Սա անհրաժեշտ է թե՛ բնությանը, թե՛ մեզ․ յուրաքանչյուրիս ներդրումը մեծ ազդեցություն կարող է ունենալ ողջ աշխարհի վրա»։

Արշավի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ․

  • բնության պահպանությանը նվիրված դասընթացներ,
  • հատուկ պահպանվող տարածքներում շրջայցեր,
  • ծառատունկ ազգային պարկում, որի ընթացքում տնկվել է 50-ից ավելի տնկի


Գիտելիքի նորարարական հաբերը ստեղծվել են Եվրոպական միության կողմից աջակցվող «EU4Youtհ․ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում՝ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերու, որն իրականացնում են CENN-ը, Green Lane NGO-ն։ Նախագծի նպատակն է նպաստել երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի, սոցիալական ձեռներեցության, ինչպես նաև կանաչ նորարարությունների զարգացմանը:




Բաց հարթակներ ժամանակակից արվեստով հետաքրքրվող երիտասարդների համար․ «Արտ ակտիվիզմի կուրս Իջևանում»

Artlabyerevan ստեղծագործական խումբը 2021 թվականի հոկտեմբեր ամսից Իջևանի Գիտելիքի Նորարական Հաբում իրականացնում է «Արտ Ակտիվիզմի կուրս Իջևանում» նախագիծը, որի նպատակը ժամանակակից արվեստով հետաքրքրված երիտասարդների համար բաց հարթակների ստեղծումն է։

Նորարարական Հաբի համակարգող Նառա Մնացականյանի խոսքով՝ «նախագիծը մեծ կարևորություն ունի այն առումով, որ զարգացնում է երիտասարդների շրջանում նոր հմտությունների ձևավորումը, ինչը հենց կարևորում ենք այս նախագծի շրջանակներում»։

Նախագծի մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ ժամանակակից արվեստի պատմության և տեսության մասին, հմտություններ գործնական պարապմունքների ժամանակ սթրիթ արտի, քաղաքային պերֆոմանսի, ինստալիացիայի և այլ ժանրերում
ինչպես նաև ծանոթանում են պարզ թվային գործիքների կիրառմանը՝ վիդեոարտ, վեբպլակատ, ֆոտոինստալյացիա և այլն:

Այս նախագծի ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, արվեստագետ Գագիկ Չարչյանը, արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը, արվեստաբան Մարինե Խաչատրյանը և այլք։

Դասընթացներն անվճար են։ Նախագիծը կավարտվի փետրվարի 25-ին, իսկ մասնակիցները նախագծի ավարտին կստանան հավաստագրեր։