Ոսկեվանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։ 




Հետախուզվում էր ապօրինի ծառահատման մեղադրանքով

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռուսլան Պ.-ն:

Նա հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:




Նոյեմբերյանի պետական քոլեջում բացվեց Տավուշում եզակի հողի անալիզի լաբորատորիա

ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շրջանակում ապրիլի 29-ին Նոյեմբերյանի պետական քոլեջում բացվեց հողի անալիզի լաբորատորիա, որը կծառայի նաև որպես քիմիայի լսարան։

Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանի խոսքերով՝ «Մեր տարածաշրջանում նման լաբորատորիա գոյություն չի ունեցել, ու առհասարակ ՀՀ-ում շատ քիչ են նման լաբորատորիաները, որը հնարավորություն է տալիս հողն անալիզի ենթարկել և ստանալ հողի բաղադրության վերաբերյալ ինֆորմացիա, որի արդյունքում էլ որոշել՝ ինչ ցանել, ինչ տնկել, ինչ բերք ստանալ, ինչ արդյունք ստանալ»։

Նորագույն և ճշգրիտ սարքավորումներով հագեցած լաբորատորիան Տավուշի մարզում եզակի կառույց է։ Այն շատ կարևոր նշանակություն կունենա ոչ միայն որպես քոլեջում գործող ուսումնահետազոտական, այլև առհասարակ՝ մարզային մակարդակում ագրարային արտադրության և հետազոտությունների զարգացման կենտրոն։

Լաբորատորիան ծառայություններ կմատուցի Տավուշի մարզի ֆերմերներին և տեղի տնտեսվարողներին, ինչպես նաև կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնական կենտորն։ Այն ուսանողներին թույլ կտա ձեռք բերել գործնական հմտություններ, ինչպես նաև տարածաշրջանի ֆերմերային տնտեսություններին կտրամադրի հողի ֆիզիկաքիմիական հատկանիշների մասին անհրաժեշտ տեղեկություններ։

Լաբորատորիայում կանցկացվեն հողի փորձաքննություններ, կորոշվի հողի միկրո և մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաև կիրականացվեն բույսերի և ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։