Մշակութային արժեքներ, ազգային երգ ու պար, ուրախ խաղեր և հաճելի ժամանց. ավանդական դարձաձ «Ջանգյուլում» փառատոնը իրականացավ հուլիսի 29-30-ին՝ Նոյեմբերյանի սարերում։
Արդեն 3-րդ տարին է «Բերդավան» հիմնադրամը կազմակերպում է «Ջանգյուլում» փառատոնը, որը հարուստ է մշակութային միջոցառումներով ու ավանդույթներով։ Միջոցառման ուրախ ժամանցը այս տարի ապահովեցին «Վարը Վարենկ» կրթամշակութային կենտրոնի երիտասարդները։
Փառատոնի ամենասիրելի հատվածը «Ջանգյուլում» խաղն է, որի ժամանակ մասնակիցները խաղին զուգահեռ երգում են հայկական ժողովրդական երգեր: «Ջանգյուլում» փառատոնի ընթացքում մասնակիցները քայլարշավ կատարեցին դեպի Մշկավանք, ինչպես նաև մասնակցեցին պարուսուցման ու երգուսուցման դասերի։
Ավանդական դարձաձ «Ջանգյուլում» փառատոնի մասին պատմում ենք Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանի տեսանյութում:
«Հայկական Կինոդարը» գալիս է Տավուշի մարզ
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում Տավուշ Մեդիայի լավագույն գործընկերներից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայկական Կինոդար» նախագծով գալիս է Տավուշի մարզ։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը սիրով հրավիրում է գոստոսի 6-ից 10-ը Տավուշի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում դիտելու հայկական հին ու նոր գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը:
Մուտքն ազատ է․
Օգոստոսի 6, ժամը 16:00, 18:00՝ Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տուն
Օգոստոսի 7, ժամը 17:00, 19:00՝ Բերդի մշակույթի տուն
Օգոստոսի 8, ժամը 20:00՝ Իջևանի «Շատրվանների հրապարակ» Ա․ Մելիքբեկյան փողոց՝ բացօթյա ցուցադրություն
Օգոստոսի 9, ժամը 13:00՝ Հաղարծինի մշակույթի տուն
Օգոստոսի 9, ժամը 17:00՝ Դիլիջանի N զորամաս
Օգոստոսի 10, ժամը 13:00՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջ
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:
Ամառային զորակոչը Նոյեմբերյանում
Ամառային զորակոչը Տավուշում շարունակվում է։ Նոյեմբերյան համայնքից զորակոչիկների հերթական խմբերը մեկնել են պարտադիր զինվորական ծառայության․ տղաներն արդեն համալրել են հայկական բանակի շարքերը՝ արժանապատիվ ծառայելու և հայրենի հողը պաշտպանելու ամուր կամքով։
Հուլիսի 22-ին Կոթի գյուղի օրվա կապակցությամբ կայացավ «Եղբայրական պուրակի» բացման հանդիսավոր արարողությունը, որը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։
Բացման միջոցառումը հագեցած էր համերգային ծրագրով, որի շրջանակում ելույթներ ունեցան Կոթի գյուղի շնորհաշատ երիտասարդները, ինչպես նաև ճանաչված և հանրահայտ երգիչներ Միհրան Ծառուկյանը, Աղասի Իսպիրյանը, Սեկուն և այլոք։ Միջոցառումը հագեցած էր մշակութային ծրագրերով և ուղեկցվեց ցուցահանդես-վաճառքով։
Միջոցառման մասին պատմում է ՏավուշՄեդիայի Նոյեմբերյանի թղթակից Հրանուշ Անանյանը։
Տավուշի նկարիչների միասնական ցուցահանդեսը Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում
ՀՀ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը հիմնադրման 4-րդ ամյակի կապակցությամբ հունիսի 19-ին նախաձեռնել էր Տավուշի մարզի 4 համայնքների նկարիչների միասնական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված էր Տավուշի մարզի տարածաշրջանների բոլոր անհատ ստեղծագործողների աշխատանքները։ Նկարիչների Միության Տավուշի մասնաճյուղը հիմնադրումից ի վեր բազմիցս նախաձեռնել և իրականացրել է տարբեր մրցույթներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցություն են ունեցել Տավուշի մարզի շնորհալի ստեղծագործողները՝ տարբեր տարիքային խմբերից։
Ցուցահանդեսի ավարտին Սուրեն Սաֆարյանը եւ Արմինե Թումանյանը ներկայացրին Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նոր նախագահին՝ Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Ռոմեո Մելիքյանին։ Այնուհետեւ Նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհակալագիր հանձնեց Արմինե Թումանյանին Տավուշի մարզում Հայաստանի նկարիչների միության մասնաճյուղը հիմնադրելու եւ այն անձնվեր ղեկավարելու համար:
Տավուշի արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն մեկ ամիս շարունակ՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում
«Վառ Կողբ – 2023» վարդավառյան տոնակատարությունները Կողբ գյուղում
Տարվա ամենավառ ու ամենաթաց, երաժշտական ու էքստրիմալ, արվեստային ու համեղ, գերակտիվ Կողբ Վարդավառ 2023-ը կայացավ հուլիսի 15-ին ու 16-ին: Կողբ հիմնադրամի կողմից կազմակերպված վարդավառյան փառատոնը մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին էր։ Կողբ գյուղի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ վերափոխվել էին փառատոնային տարբեր գոտիների`էքստրիմի, արվեստի, հանգստի, գաստրո, երաժշտական ու տաղավարային:
Արվեստի գոտին առաջարկում էր ավելի քան 15 աշխատարաններ, հանգստի գոտիում տեղացի նկարիչների աշխատանքների ցուցադրություններն էին: Փառատոնի հյուրերը մասնակցեցին նաև արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև դիտեցին հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերից։
Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում էին պլաստիկե տարաներ, որոնք փառատոնի օրերին վերածվել էին ժամանակակից արվեստի լավագույն նմուշների:
Համերգային հատվածում հանդես եկան Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերը: Երեկոյան ուրախ ժամանցը ապահովեցին Նեմրա բենդը, Սիրուշոն և Հունաստանից ժամանած DJ Պանտելիսը: Փառատոնի երկրորդ օրը մեկնարկեց վաղ առավոտյան վարդավառյան ավանդական պատմություններով, խաղերով, ներկայացուցմներով և իհարկե ջրոցիով:
Անսահմանափակ հնարավորություններով, բարձր տրամադրությամբ ու անմոռանալի տպավորություններով Կողբ Վարդավառը այս տարի ևս դարձավ իրականություն։
Էլեկտրական շչակի գործարկում Բաղանիսում
Հուլիսի 20-ին, ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Տավուշում վառ ու գունեղ Վարդավառ տոնելու համար հուլիսի 15-16-ին հրավիրում ենք Կողբ
Արդեն մոտ է «Կողբ-Վարդավառ 2023-ը»․ Տավուշում վառ ու գունեղ վարդավառ տոնելու համար հուլիսի 15-16-ին հրավիրում ենք Կողբ։
Կողբ գյուղում սպասվում է երաժշտական, մշակութային, արվեստի ու արհեստի բազմաբնույթ դրսևորումներով գունեղ վարդավառ՝ հագեցած խաղերով, ներկայացումներով, համերգներով և ցուցադրություններով։
ՏավուշTV-ի տաղավարում «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի, «Կողբ» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Սոնա Վերդյանի և Կողբ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Թամազյանի հետ Էռնեստ Խանումյանը զրուցել է արդեն ամենամյա դարձած «Կողբ Վարդավառի» մասին։
«Կողբ-Վարդավառ 2023-ի» մասին՝ ստորև․
Հուլիսի 15-ին և 16-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում սպասվում է տարվա ամենավառ ու ամենաթաց, ամենաերաժշտական ու ամենաէքստրիմալ, ամենաարվեստային ու ամենահամեղ, ամենաակտիվ ու ամենսպասված Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ կվերափոխվեն փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն:
Վարդավառյան միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 15-ին` ժամը 14։00-ից: Ակտիվ կլինեն գաստրո և էքսպո գոտիները, որտեղ կգտնեք տարածաշրջանային, տոնական, ծիսական ամենահամեղ, ամենահետաքրքիր ու օգտակար առաջարկներ, ավարդական խոհանոցի վարպետաց դասեր: Արվեստի գոտին կառաջարկի ավելի քան 15 աշխատարաններ՝ կերամիկա, բատիկա, կարպետագործություն, մանրանկարչություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, վիտրաժ, փայտի փորագրություն, վիտրում, մետաղագործություն, լուսամփոփների պատրաստում և այլն։ Հանգստի գոտում կներկայացվեն տեղի նկարիչների աշխատանքները, փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերի դիտումների։
Էքստրեմալ տուրիզմի սիրահարներին սպասվում է Off-Road շոու, դե իսկ կենդանասերներին` ամենաիմաստուն և ճիշտ կողմնորոշվող իշուկներով շրջայց Կողբում։ Եվ սա դեռ ամենը չէ. Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում են պլաստիկե տարաներ, որոնք հուլիսի 15-ին կդառնան ժամանակակից արվեստի լավագույն նմուշներից․ արդյունքում՝ միջավայրի մաքրում, բնության պահպանում, ստեղծագործական մտքի զարգացում, թիմային աշխատանք ու արվեստի գործ։
Երաժշտական գոտին նույնպես խոստանում է հետաքրքիր լինել: Այստեղ սպասվում են Տավուշի մարզի երաժշտական,թատերական խմբերի համերգներ, թատերական ներկայացումներ:
Հուլիսի 15-ին երեկոյան ժամը 20։00-ից ավելի քան թեժ է լինելու՝ ամառվա ամենավառ ու խենթ երաժշտական հանդիպումը՝ Նեմրա, Սիրուշո և Հունաստանից ժամանած DJ Պանտելիս, ինչպես նաև Dairo և Guevo: Թեթև և հումորաշատ երեկոն էլ ապահովելու են հաղորդավարներ Անի Խաչիկյանն և Հայկ Պետրոսյանը։
Հուլիսի 16-ին փառատոնային ծրագիրը կմեկնարկի վաղ առավոտյան` յոգա, վարդավառյան ավանդական պատմությունը, ծեսերն ու խաղերը փոխանցող թատերականացված միջոցառում «Վարք Հայոց»-ի ներկայացմամբ, և, իհարկե, ջրոցի` Dairo-ի և Guevo-ի թեժ բիթերի ներքո: Կողբ Վարդավառ փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին։
Ընտրի՛ր ջրի ճամփան, այցելի՛ր Կողբ հուլիսի 15-ին և 16-ին ու դարձի՛ր տարվա ամենաէմոցիոնալ միջոցառման մի մասը։ Մուտքն ազատ է, հնարավորություններն՝ անսահմանափակ, տրամադրությունը՝ գերազանց, տպավորություններն՝ անմոռանալի։
Իջևան և Նոյեմբերյան համայնքներից ՀՀ մի շարք ԲՈՒՀ- երի մի շարք ֆակուլտետներ ընդունված բակալավրիատի առաջին կուրսեցիների համար կրթաթոշակ
ՀՕՖ-ի «Մարդիգյան կրթավճար» ծրագրին Իջևան և Նոյեմբերյան համայնքներից ՀՀ բուհեր ընդունված ուսանողների համար դիմումներն արդեն բաց են:
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի բակալավրի 1-ին կուրսի այն ուսանողները, որոնք,
ա) ընդունվել են՝
ԵՊՀ և մասնաճյուղեր – ֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, հայ բանասիրության ֆակուլտետներ:
ՀԱՊՀ-Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետներ:
ՀԱԱՀ-Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, ագրոնոմիկայի, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետներ:
ՀՊՄՀ- Սկզբնական կրթության, բանասիրական, պատմության և հասարակագիտության, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, հատուկ և ներառական կրթության, օտար լեզուների ֆակուլտետներ:
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 3 տարի ապրել և աշխատել Տավուշի մարզում:
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո`
2023թ. հուլիսի 18-ից օգոստոսի 10-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 2 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ էլ. փոստով edik.karapetyan@far.am և mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհայ հասցեներով կամ գրել ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին
անձնագրի պատճեն, 1 լուսանկար (3×4 սմ չափսի)
միջնակարգ կրթության վկայականի պատճեն
միասնական քննությանների գնահատականի մասին տեղեկանք
ԲՈՒՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը
ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում)
տեղեկանք ծնողների աշխատավայրից` նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը ծնողի կողմից գրված պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին
հակիրճ ինքնակենսագրություն` նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.
Ներկայացված փաստաթղթերի դիտարկում:
Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում:
Անհրաժեշտության դեպքում կիրականացվի հարցազրույց։ Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է 0%-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը — օգոստոսի 29-ից 31-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
Գորգագործության և թաղիքագործության ցուցահանդես Նոյեմբերյանում
Օրերս Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գորգագործության և թաղիքագործության ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի պատվավոր հյուրերն էին «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի տնօրեն Լևոն Դեր Բեդրոսսյանը, հիմնադրամի մյուս անդամները և Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
Հանդիպման ընթացքում կատարվեց հիմնադրամի կողմից հատկացված տորքի ավանդական հինումը, ինչպես նաև «Տորքի որդեգրում» ծրագրի մասնակից գորգագործ Ռիմա Անանյանի աշակերտի ավարտած գորգի կտրման արարողությունը, որն ուղեկցվեց մասնակիցների բարեմաղթանքներով, ազգային երգերով ու պարերով:
Հանդիպումը կարևորվեց ծրագրի հետագա զարգացման միտումով:
Միջոցառման մասին պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը․