Պարի միջազգային օրը Նոյեմբերյանում

Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը պարի միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր ազգային պարերի բաց դաս։

Պատմական ակնարկները փաստում են, որ հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում և եղել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։

Մանրամասները՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի ռեպորտաժում։




1939 թվականին ծնված Ժորիկ Հայրապետի Դավթյանի հարազատները փնտրում են միմյանց

Ժորիկ Հայրապետի Դավթյանը մերձավորների տեղեկություններով վարձով բնակվել է Իջևանում արտագնա աշխատանքի մեկնելով Ռուսաստանի Դաշնություն, բնակավայրի տան գրքույկում բնակության գրանցման վայրը նշված է Նոյեմբերյան, իսկ որդու գրանցման վայրը՝ Վանաձոր (Կիրովական)։

Վերը տեղադրված է Ժորիկ Դավթյանի լուսանկարը՝ հորդորելով հարազատներին կապվել մեզ հետ:

 




Տավուշի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Ապրիլի 29-ի վաղ առավոտից Տավուշի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Համապետական միջոցառմանը մասնակցում են մարզի տարածքում գործող պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների աշխատողներ, ուսանողներ ու դպրոցականներ, անհատ քաղաքացիներ։

Առավոտից շաբաթօրյակի են դուրս եկել նաև Տավուշի մարզպետարանի աշխատակիցները։ Նրանք մաքրում ու բարեկարգում եմ մարզպետարանի շենքի շրջակայքն ու հարակից ու այգին։

Դիլիջան համայնքում շարունակվում են մաքրման, տարածքների բարեկարգման աշխատանքները:

Այս անգամ լուսանկարները Դիլիջան համայնքի բնակավայրերից, մանկապարտեզներից, դպրոցներից, թանգարանի և այլ կառույցների տարածքներից են:

Տավուշի մարզում համապետական շաբաթօրյակի շրջանակներում բարեկարգվել են պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները: Բնակավայրերում նաև ծառատունկ է իրականացվել։ Շաբաթօրյակին է միացել նաև Բերդի համայնքը։




ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Ապրիլի 27-ին, ժամը 16:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցն արձանագրել է Ա. Հ.-ի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

 

 

 

 




Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված երթ-մոմավառություն Նոյեմբերյանում

Ապրիլի 23-ի երեկոյան Նոյեմբերյանում կայացել է երթ-մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Նոյեմբերյանից հաղորդում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։




Մարզային հանդիպում Իջևանում՝ «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում

2021 թվականից Տավուշի մարզում իրականացվում է «Միասին հանուն սոցիալկան համայնքների» ծրագիրը, որի շրջանակում Իջևան ու Նոյեմբերյան համայնքներում կատարվել է կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանման ու լուծման նպատակով ձևավորվել է մինչգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են քաղհասարակության, տեղական ինքնակառավարման, հանրային ոլորտների պատասախանատուները:

Ապրիլի 25-ին Իջևանում կայացավ մարզային հանդիպում՝ ծրագրի շրջանակում իրականացաված աշխատանքների ներկայացման նպատակով:




Ամենամեծ արվեստը գեղեցիկ ու ճիշտ ապրելն է․ Կարինե Ալեքսանյան

Կիթառահար, հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանը պատմում է Նոյեմբերյան համայնքում իր կյանքի ու գործի՝ բությունից սովորելու, սիրով իր արվեստը կիսելու և ամեն պահ, անհոգնել ստեղծագործելու մասին, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ «մուսան միևնույն բանը երկրորդ անգամ չի բերում»։ 

Բացի ստեղծագործելուց՝ Կարինեն աշխատում է նաև համայնքի երաժշտասեր պատանիների ու երեխաների հետ․ նրանց հետ միասին ստեղծել են «Ծիածան» երաժշտական խումբը։

«Արվեստը ձևավորում է մտածելակերպ և արժեհամակարգ, և քանի որ մարդու գործերն էլ նրա մտքերի արդյունքն են, որակյալ արվեստը չափազանց կարևոր է»,- ասում է Կարինեն։

Դիմանկարի հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյան




Տավուշյան բանջարով ճաշ կամ եղինջ

Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը ներկայացնում է բանջարի (եղինջի) պատրաստման տավուշյան գաղտնիքները։




Եթե բոլորը ձգտեն քաղաք, այստեղի մշակույթն ո՞վ կպահի. Նաիրա Աբրահամյան

«Եթե բոլորը ձգտեն քաղաք, այստեղի մշակույթն ո՞վ կպահի»։

Դերասանուհի Նաիրա Աբրահամյանը Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում է 1991 թվականից, խաղացել է 30-ից ավելի ներկայացումներում, վերջերս պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։

Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի տեսանյութը գծում է Նաիրա Աբրահամյանի դիմանկարը՝ այն նվիրյալներից մեկի, ում շնորհիվ կենդանի և բաբախող է Նոյեմբերյան համայնքի մշակութային սիրտը։




Կողբի գեղարվեստի դպրոցում բացվել է «Քեզ համար» խորագրով խմբակային ցուցահանդեսը

«Քեզ համար»․ այս խորագիրն է կրում մարտի 20-ին Կողբում բացված խմբակային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են մի շարք արվեստագետների աշխատանքներ։

Կողբի գեղարվեստի դպրոցում ընթացող ցուցահանդեսի խորագիրը՝ «Քեզ համար», ընտրված է այնպես, որ յուրաքանչյուր այցելու ներկայացված աշխատանքներում և միջավայրում գտնի այն, ինչն իրեն հոգեհարազատ է՝ գույները, նախասիրությունները, տրամադրությունը։ 

Ցուցահանդեսը բաց կլինի 20 օր, այնպես որ շտապե՛ք այցելել։

Բացման մասին մանրամասները պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։