Մուլտֆիլմերի ցուցադրություն Նոյեմբերյանի Մշակույթի տանը
Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 17:00-ին, Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը մանուկներինն է։
Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյան համայնքի մանուկների համար մեծ էկրաններին ցուցադրվում են հայկական և արտասահմանյան սիրված մուլտֆիլմեր։
Մանրամասները պատմում է Նոյեմբերյան համայնքից մեր թղթակից Հրանուշ Անանյանը։
«Հայրենիքն սկսվում է սահմանից»․ մանկական ճամբար սահմանապահ Կոթիում
Օգոստոսի 7-ին Կոթի գյուղում «Արարատ» հիմնադրամի հովանավորությամբ կազմակերպված եռօրյա ճամբարի վերջին օրն էր։
Ճամբարի ընթացքում մանուկների զբաղմունքների, ստացած նվերների ու ճամբարի աջակիցների մասին պատմում է Նոյեմբերյան համայնքից մեր թղթակից Վերա Սահակյանը։
Հաջողության բանաձևը՝ ընկերությունը
Հուլիսի 30-ը ընկերության միջազգային օրն էր:
Իսկական ընկերությունը կառուցվում է մտքերի փոխանակումով և օգնում ավելի արագ հասնել երազանքներին: Այս բանաձեւով էլ մեր տեսանյութի հերոսները հասել են հաջողությունների:
«Պրոտոլաբ» տեխնոլոգիական ընկերության, Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի ջերմոցի, «Նիկա» ինտելեկտուալ ակումբի, դրանց պատմության եւ առօրյա եռուզեռի մասին պատմում է Նոյեմբերյանից մեր թղթակից Հրանուշ Անայանը։
Գյուղական կյանք․ Նոյեմբերյան․ Սրբասար
Սարերի հովի՜ն․․․
Սրբասարը գտնվում Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Նոյեմբերյանի սարերի հենց այս չքնաղ անկյունն է մեզ հրավիրում Տավուշ TV-ի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը՝ իր հետ միասին ուրց քաղելու, վայելելու աղբյուրի սառը ջուրն ու սարի մարդկանց ջերմությունը։
Ավանդական Վարդավառ․ «Ջանգյուլում» փառատոնը՝ Նոյեմբերյանի սարերում
Մշակութային արժեքներ, ազգային երգ ու պար, ուրախ խաղեր և ժամանց Նոյեմբերյանի սարերում. հուլիսի 23-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ջանգյուլում» փառատոնը:
Նոյեմբերյանցիների ամենասիրելի ավանդույթներից մեկին մասնակցելու հնարավորությունն այս տարի հենց Վարդավառի օրերին էր՝ հուլիսի 23-24-ին։
«Ջանգյուլում» փառատոնի նպատակն է վերականգնել ու պահպանել տարածաշրջանի ավանդույթները և իրագործել Վարդավառին բնորոշ սիրված ու սպասված տոնակատարությունները՝ դրանց ողջ մանրամասնությամբ, հմայքով ու մշակութային արժեքով։
«Ջանգյուլումը ծիսական՝ վիճակ-գուշակություն խաղ է, որի արմատները հին հայկական ժամանակներից են գալիս։ Ավանդույթը մեր տարածաշրջանում պահպանվել է՝ Վարդավառի, մեր ասած՝ Վարդևորի օրերին նշելու տեսքով։ Դա իմ մանկության օրերում տարվա ամենասիրելի ու սպասված պահն էր՝ երբ պիտի սարվորները հավաքվեին, գյուղից մեր մեծերը գային, ու մենք բոլորս խաղային Գյուլում՝ տեսնելու, թե այդ տարի մեզ համար ինչ է գուշակվելու»,- ասում է փառատոնի կազմակերպիչ «Բերդավան» հիմնադրամից Տիգրանուհի Զուրաբյանը։
«Բերդավան» հիմնադրամն արդեն երկրորդ տարին է՝ իրականացնում է իր առջև դրված նպատակներից մեկը՝ ակտիվացնել ու զարգացնել Նոյեմբերյան համայնքի կյանքն ու առօրյան, նպաստել համայնքի բարեկարգմանն ու տարածել մշակութային արժեքները։
Փառատոնի առաջին օրը հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր՝ ազգային երգ ու պարով, որից հետո տրվեց «Ջանգյուլում» խաղի մեկնարկը։ Օրը հագեցած էր նաև մշակութային ու ժամանցային ծրագրերով․ մասնակիցները քայլարշավ կատարեցին դեպի Մշկավանք։ Հյուրերը հնարավորություն ստացան մասնակցելու պարուսուցման, ձիավարության և այլ վարպետաց դասերի։
Փառատոնի երկրորդ օրն սկսվեց «Ջանգյուլում» խաղի շարունակությամբ, տոնական ուտելիքների պատրաստմամբ, և իհարկե, ավանդական ջրոցիով։
Հուլիսի 16-17-ին «Կողբ» հիմնադրամի կազմակերպած «ԿողբxՎարդավառ»-ը մի յուրօրինակ տոնակատարություն էր՝ պատմական անդրադարձով, երաժշտական գեղեցիկ կատարումներով, գունային հրավառությամբ և, իհարկե, սիրված ջրոցիով։
Հատկապես անմոռանալի օրեր էին Նոյեմբերյանի տարածաշրջանի երիտասարդների համար, ովքեր լիաթոք վայելեցին այս գեղեցիկ փառատոնը:
Ներկայացնում ենք «ԿողբxՎարդավառ»-ը` Նոյեմբերյանի տարածաշրջանի մեր թղթակից Հրանուշ Անանյանի աչքերով։
Մշակութային շրջայց Նոյեմբերյանի գյուղերում
Հունիսի 28-ին Նոյեմբերյան համայնքի Մշակույթի կենտրոնն ամենամյա մշակութային ծրագրով այցելեց սահմանապահ Բարեկամավան, Բաղանիս, Ոսկեպար և Ջուջևան գյուղեր:
Մշակույթի կենտրոնի զվարճալի և ինտերակտիվ ծրագրի նպատակը Նոյեմբերյանի տարածաշրջանի մանուկներին խինդ և ծիծաղ պարգևելն է։ Ընդունելությունը ջերմ էր, երեխաների ոգևորությունը՝ մեծ:
Տեսանյութի հեղինակը Նոյեմբերյանի տարածաշրջանից մեր թղթակից Հրանուշ Անանյանն է։
Հուլիսի 16-17-ին Կողբում Վարդավառին նվիրված միջոցառումների շարք է սպասվում
Տավուշ ՀԸ տաղավարից բոլորին հուլիսի 16-17-ին հրավիրում ենք Կողբ՝ Տավուշում իսկական Վարդավառ տոնելու։
Վարդավառին ընդառաջ «Կողբ» հիմնադրամը կազմակերպում է տոնին նվիրված կրթական, մշակութային եւ ժամանցային միջոցառումների հրավառություն՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլև բազմաթիվ հյուրերի։
Միջոցառման նպատակների, Վարդավառի ընտրության, ընթացքի և շատ այլ մանրամասների մասին մեր տաղավարում խոսել ենք ենք «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի և «Կողբ» հիմնադրամի նախագծերի համակարգող Լուսինե Դանուխյանի հետ։
«Կողբ*Վարդավառ»-ի միջոցառումների մուտքն անվճար է։ Այս օրերին Կողբ հասնելու համար հիմնադրամը տարբերակ է մշակել GG shuttle-ի հետ համատեղ՝ (3,500 ՀՀ դրամ)․ https://forms.gle/owdfYbetqXrF7gc29։
Սնունդը կարելի է ձեռք բերել ArtLunch-ից (5,000-7,000 ՀՀ դրամ երեքանգամյա սնունդ) և տեղի բնակիչներից, իսկ գիշերակացի համար նախատեսված է վրանային ճամբար (անձը 3,000 դրամ), կամ մասնակիցների հյուրընկալում գյուղի ընտանիքների տներում (անձը 5,000-10,000 դրամ) https://forms.gle/iGfTBTUAjxNNmqZo7։
Հարցերի դեպքում կոնտակտային հեռախոսահամարը՝ 033-00-77-33։
«Կողբ*Վարդավառ»-ի օրակարգը հետևյալն է․
Օր 1 | Հուլիսի 16
08:00-12:00 Հյուրերի ժամանում Կողբ՝ Երեւանից եւ այլ մարզերից
10:00-12:00 Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, Բերդավանի Ղալինջաքար
բերդից եւ Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուց Վարդավառի երթ
12:00-12:30 Երթի մասնակիցների եւ հյուրերի հանդիպում եւ Վարդավառի շուրջպար
12:30-14:00 Ազատ ժամանց
14:00-15:30 «Ethno Colors» խմբի համերգ
15:30-18:00 Վարդավառի տոնակատարություն, պարեր, լարախաղաց, ջրոցի եւ այլն
18:00-20:00 Ազատ ժամանց
20:00-21:30 «Նեմրա» խմբի համերգ
21:30-22:00 Վարդավառի ուղերձ, շուրջպար եւ այլն
22:00-23:30 Արամ MP3-ի համերգ
23:30-ից մինչեւ լույս Խարույկներ, շուրջպար եւ այլն
Օր 2| Հուլիսի 17
9:00-11:00 Ազատ ժամանց
00:00-13:00 Այցեր տեսարժան վայրեր
13:00-14:00 Ազատ ժամանց
14:00-16:00 «Hayat Project» խմբի համերգ
16:00-18:00 Koghb Color Festival 2022 by Arm Events / DJ Drred, DJ Mill, SKINYYY
Կանաչ Նոյեմբերյան
Կանաչ Նոյեմբերյանը՝ մեր երիտասարդ թղթակցի աչքերով։ Տեսանյութի հեղինակը Ջուլիետա Խառատյանն է
Հունիսի 11-ին Արմենիա TV-ի եթերում Նոյեմբերյանի ՆԻԿԱ ակումբի՝ Արմեն Ամիրաղյանի ղեկավարած գիտակների թիմը փայլուն հաղթանակ տարավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի խաղում։
Արդեն 23 տարի է, ինչ մի քանի նոյեմբերյանցիների ջանքերով գործում է Նոյեմբերյանի Ինտելեկտուալ Կրթության Ակումբը՝ ՆԻԿԱ-ն, որտեղ ամեն ուրբաթ նոյեմբերյանցի գիտակները հավաքվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղալու։
Տավուշյան rեպորտաժ-ում պատմում է Նոյեմբերյանից մեր երիտասարդ թղթակից Արաքսյա Ամիրաղյանը։