Ջուջևանում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Բաղանիսում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Նոյեմբերյան համայնքի 22 դպրոցները «Վերջին զանգը» նշել են համայնքային միջոցառմամբ

Նոյեմբերյան համայնքի 22 դպրոցները վերջին զանգը նշեցին միասին։ Հարյուրավոր շրջանավարտներ համայնքի բոլոր բնակավայրերից միասին ճանապարհեցին իրենց դպրոցական տարիներն ու ազդարարեցին կյանքի նոր փուլի սկիզբը։ Համայնքի ցանկությունն է, որ երիտասարդությունը լինի միասնական ու համախմբված, և այս առիթը բաց թողնել չէր կարելի։

Տարբեր դպրոցներ ու տարբեր պատմություններ,  բայց նույնն է ընդհանուր զգացողությունը՝ հուզմունք, երախտագիտություն ու սպասում։ Առջևում բարձրագույն կրթության կարևոր տարիները պիտի լինեն․ շրջանավարտներն էլ հանձնառու են իրենց նպատակներում՝ լավ մասնագետ են դառնալու և վերադառնան այնտեղ, որտեղից սկսվել էր ամեն ինչ՝ Նոյեմբերյան։

Ազգային պարն ու մշակութային բաղադրիչները երեկոյի կարևոր մասն էր։ Ավանդական Բերդ պարից, մինչ վիեննայական վալս։ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը բազմաբովանդակ ծրագիր էր առաջարկել շրջանավարտներին։ Իսկ վերջում հնչում է վերջին զանգը․ այն նաև հույսերի ու սպասումների զանգն է, որ հիշեցնում է` այստեղ ծնվում են ապագայի մարդիկ։




Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան-Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։

Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։




Ոսկեվանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Տավուշեցի տղաները հաղթանակով են վերադարձել Հունգարիայից

Տավուշեցի տղաները հաղթանակով են վերադարձել Հունգարիայից

Հունգարիայի Էստերգոմ քաղաքը մայիսի 2-3-ը հյուրընկալել էր Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին հարյուրավոր մարզիկներ Եվրոպայի տարբեր երկրներից։ Հայ մարզիկները մասնակցելով առաջնությանը, գրանցել են ոգևորող արդյունքներ՝ 5 չեմպիոն, 2 փոխչեմպիոն, 5 բրոնզե մեդալակիր։

Առաջնության Եվրոպայի չեմպիոնների շարքում են նաև տավուշցի տղաները՝ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղից Գոռ Կիրակոսյանը և Դեբեդավան գյուղից Արեն Խուդյանը։

 

 




Հաղթանակի և խաղաղության տոնը Նոյեմբերյանում

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ Նոյեմբերյանում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում օրվա խորհրդով անցկացվեց տոնական միջոցառում։

Հայրենասիրական-մշակութային միջոցամանն մասնակցում էին Նոյեմբերյանի համայնքի կրթամշակութային հաստատությունները։




Նոյեմբերյանում կհիմնվի «Լոֆթ» երիտասարդական կենտրոն

ՀՀ կառավարության՝ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացման, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնման, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում Նոյեմբերյանում կբացվի և կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոնը:

Նախանշվում է, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնը պետք է ունենա տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության և մշակութաժամանցային միջավայր: Այս կերպ «Լոֆթն» ընդլայնում է իր գործունեությունը Տավուշի մարզում՝ արդեն գործելով Իջևանում և Նոյեմբերյանում:




Նոյեմբերյանում հարգանքի տուրք են մատուցում զոհված ոստիկանների հիշատակին

34 տարի շարունակ այս օրը՝ մայիսի 6-ը, Նոյեմբերյան համայնքի համար հերոսացման և ցավի օր է:

Համայնքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում 1991 թ. Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի օմոնականների «Կոլցո» օպերացիայի հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին:


1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի ծուղակն ընկավ Նոյեմբերյանի ոստիկանության 24 աշխատակից:

Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը ավտոբուսով ու «Նիվայով» գնում է պաշտպանելու գյուղի խաղաղ բնակչությանը: Գնում են սարերով, որովհետև գյուղ տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծության տակ էր:

Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել: Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր… 11 ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են. նրանցից երեքը մահանում են ադրբեջանական բանտերում: Այս դեպքից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաև Ոսկեպարը պաշտպանող 45 ոստիկանների ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին:

Ոսկեպար․ 1991թ. մայիսի 6 | Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը 

Լուսանկարները` Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի:




Կամավոր հրշեջ-փրկարարների վարժանքը Պտղավանում

Այսօր՝ ապրիլի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվեց հրշեջ-փրկարարական ուսումնական վարժանք՝ գյուղում ձևավորված կամավոր հրշեջ-փրկարարական խմբի մասնակցությամբ։

Վարժանքը ղեկավարում էր Ավստրիական Կարմիր խաչի հրահանգիչ, փորձառու փրկարար Բերնարդ Ժանինին։

Խմբին առաջադրանք էր տրվել իրականացնել հրդեհաշիջում երկհարկանի կառույցում, տարհանել տուժածներին երկրորդ հարկից, և իրականացնեել տարածքի մշտադիտարկում՝ հրդեհի հնարավոր օջախները լիովին չեզոքացնելու նպատակով։

Վարժանքի ավարտին մասնակիցները քննարկեցին առաջադրանքի կատարման ընթացքը և ներկայացրին բարելավման առաջարկներ։

Լավագույն արդյունքներ ցուցաբերած կամավոր հրշեջ-փրկարարները պարգևատրվեցին պատվոգրերով։