Աչաջուր բնակավայրում Փրկարար ծառայության թեմատիկ վարժանք է անցկացվել՝ օդային տագնապի վերաբերյալ

Հայաստանի  Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից մայիսի 15-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցակացվեց «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Աչաջրի վարչական շենքում, դպրոցում, մանկապարտեզում և բնակավայրում գործող այլ կառույցների աշխատակիցների, բնակիչների համար Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները իրականացրին իրազեկման աշխատանքներ՝ արտակարգ իրավիճակներում վարվելակերպի, անվատագության կանոնների վերաբերյալ:

Միջոցառումների ընթացքում էլեկտրաշչակի միջոցով իրականացվեց ազդարարում, կազմակերպվեց տարհանում և պատսպարում: Աչաջրի միջնակարգ դպրոցում  քննարկվեց բնակչության վարվելակերպի կանոնները՝  «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում:  Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, բնակչությանը մշտապես իրազեկ պահելու անհրաժեշտությամբ մասնագետները վստահեցնում են, որ այսօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: 




Իրազեկում օդային տագնապի վերաբերյալ

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Օդային տագնապի իրազեկում

Մայիսի 10-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: