Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Եղանակը Տավուշում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ հանրապետության մարզերում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 7-ին՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երեկ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր սպասվող տաք օրերի մասին, իսկ այսօր ավելացրեց՝ «Այսօրվա օդի մեջ գարնան շունչ կա»: