Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:
Նոյեմբերյան-Իջևան, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Փրկարար ծառայությունը՝ ճանապարհների մասին․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Մերկասառույց է նաև Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհներին, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հրդեհ «Դիլիջան ազգային պարկում»․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Դեպքի վայր մեկնած փրկարարական ծառայողները պարզել են, որ ազգային պարկի առավել դժվարամատչելի և բարդ ռելիեֆով հատվածում՝ մոտ 3 հա տարածքում, այրվում են խաշամ և փայտի թափուկներ։ Չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ուժգնացող քամու պատճառով, տեղում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները հրդեհի հետագա տարածումը կանխելու համար: Դեպքի վայրում դեկտեմբերի 4-ին աշխատել են 123 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 28 աշխատակից։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվել է օդային հետախուզում։ Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Փրկարար Ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ծառայողները։
Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնկացում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ, ՔՊՈՒՀ կենտրոններիի մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 աշխատակից և հարակից բնակավայրի 40 բնակիչ։
Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։ Աշխատանքներին ներգրավված են 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության 9 միավոր տեխնիկա։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ նոր մանրամասներ կհայտնեք ավելի ուշ։
Ուսումնավարժություն` «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը` ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով
Հրդեհի բռնկում, ահազանգում, փրկարարների ժամանում դեպքի վայր, աշխատանքների կառավարում և հրդեհաշիջում։ Հայաստանի ՆԳՆ ՓԾ–ը Իջևան համայնքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում սեպտեմբերի 29-ին իրականացրել է «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը՝ ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ստորաբաժանումների միջև փոխգործողությունների ու հմտությունների կատարելագործման նպատակով՝ հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ կատարելիս։
Համաձայն սցենարի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը նկատում է, որ անտառտնտեսության տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ տեղեկատվությունը աշխատակիցը փոխանցում է «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի ղեկավար կազմին և միաժամանակ ահազանգում 911։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգիչը ահազանգը փոխանցում է արձագանքող ստորաբաժանումներին՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներին և Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկին։ Դեպքի մասին ահազանգը փոխանցվելուց հետո, շտաբի պետի հրահանգով թռչող սարքի միջոցով կատարվում է հետախուզում:
Կենդանի կադրեր
Ուսումնավարժությանը մասնակցել են Փրկարար ծառայության փրկարար ծառայողները, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, հրշեջ-փրկարարներ՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ու Դիլիջանի ջոկատներից, տեղամասերում անվտանգության աշխատակիցները, «Իջևանի անտառտնտեսության» և «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները՝ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցների հետ միասին։ Աշխատանքներում ներգարվվել են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորները։ Ուսումնավարժության աշխատանքներում ներգրավվել են ընդհանուր՝ 9 միավոր հատուկ տեխնիկա, 38 փրկարար, անօդաչու թռչող սարքեր և Պաշտպանության նախարարության ավիացիայի 1 ուղղաթիռ։
Ուսումնավարժության գործողությունների կառավարումը իրականացվել է դեպքի վայրին կից գտնվող ղեկավարման շտաբից։ Փրկարար ծառայության ուսումնավարժութունն ամփոփեց փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետը նշելով, նմանատիպ համատեղ ուսումնավարժությունների շարունակական և արդյունավետ լինելու մասին, հատկապես կարևորելով գործընկեր կառույցների հետ փոխհամագործակցությունը: