Գյուղական կյանք․Եռուզեռ Արծվաբերդից․ Ամառ, խնոցի և Վարդավառի զարդը՝ փսալի…
Իսկ դուք հիշո՞ւմ եք՝ ինչպես էիք անցկացնում արձակուրդը գյուղում։
Երեխաների համար այս ամենը իսկական տոն է, հատկապես՝ երբ քաղաքից են եկել գյուղում արձակուրդը անցկացնելու։
Տեսանյութում պատմում ենք գյուղական կյանքի ամենագեղեցիկ ավանդույթներից երկուսի մասին․
- Խնոցի – Ռեժանի (կաթի սերը) և մածունի խառնուրդը հավաքվում է մի քանի շաբաթ, ապա այն լցնում են թեջանի(տիկի) մեջ, որտեղ քամվում է ու թանձրանում։ Այս զանգվածը բացում են ջրով, լցնում խնոցու մեջ և հարում, հարում․․․ Վերջում ստացվում են ամենաիսկական ու համեղ կարագն ու թանը։
- Փսալի – Սա տավուշյան խոհանոցի անբաժան մաս կազմող խմորեղեններից է, հատկապես բնորոշ է Վարդավառի տոնին։ Բաղադրատոմսը՝ ալյուրով, ջրով և աղով հունցված խմոր, խորիզ (յուղ կամ ձեթ, ալյուր) և շաքարավազ։
Տեսանյութը՝ Լաուրա Դուրյանի