Վիդեո դաս Արտյոմ Դալյանի հետ․ Դաս 4 – Անցումներ և տեքստեր

Եթեր է դուրս եկել մեր «Վիդեո դաս» շարքի չորրորդ թողարկումը, իսկ դա նշանակում է, որ մեր մոնտաժի մասնագետ Արտյոմ Դալյանի հետ շարունակում ենք սովորել «լեզու գտնել» Adobe Premiere Pro-ի հետ։  

Այս դասի թեման տեսանյութերի միջև անցումների տեղադրումը և տեքստերի հետ աշխատանքն է։ Զինվե՛ք համակարգչով և միացե՛ք մեզ։






Վիդեո դաս Արտյոմ Դալյանի հետ․ Դաս 1 – Ծանոթացում

Տավուշ TV-ում մենք հավատում ենք, որ գիտելիքն ու հմտությունները կիսվելու և սովորեցնելու համար են։ 

Հենց այս համոզմամբ սկսում ենք նոր շարք՝ վստահ լինելով, որ այն օգտակար կլինի շատ-շատերիդ։ Վիդեո դասերի միջոցով մեր մոնտաժի մասնագետ Արտյոմ Դալյանը կսովորեցնի մոնտաժի Ա-ն ու Բ-ն՝ հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանաք ինքներդ մշակել ու խմբագրել ձեր ունեցած տեսանյութերը։

Դե ինչ, զինվենք դասընթացն ավարտելու վճռականությամբ և․․․գնացի՜նք։