Պտղավան. համերաշխության ու փոխօգնության օրինակ

Պտղավան գյուղ

Հայ-վրացական սահմանի հարևանությամբ է տեղակայված քաղցրահամ մրգերով հայտնի Պտղավան գյուղը: Բերքի քաղցրության նման գրավիչ է այս գյուղի հողը, որն անվտանգության և ապահովության զգացողություն է տալիս վերջին երեք տասնամյակների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված և այստեղ հաստատված տարբեր սերունդների:

Գյուղի պատմությունը, խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ապագայի հանդեպ սպասումները ներկայացված են Տավուշ Մեդիայի մուլտիմեդիա պատմությունում։
———
Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հեղինակ` Հրանտ Ղազումյան

Ամբողջական պատմությունը կարդացեք այս հղմամբ։




Պտղավանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Պտղավան գյուղի ինքնությունը. 1950-ականներից մեր օրեր

Պտղավան Նոյեմբերյան

Պտղավան. մեր օրեր, մտահոգություններ, ձեռքբերումներ, երազանքներ, մարտահրավերներ:

Տեսանյութում գյուղի մարդիկ ներկայացնում են իրենց՝ համայնքային կյանքում ինտեգրվելու ու Պտղավանի պատմությունը: Նոյեմբերյանի Պտղավան գյուղը հիմնադրվել է 1950-ական թվականներին: Գյուղի բնակիչների մեծ մասն այստեղ են գաղթել 1980-ական թվականների վերջերին Ադրբեջանի հայահոծ տարբեր շրջաններից:




Կյանքն աղետից հետո․ հետաղետային Այրումը

4-րդ շաբաթն է ինչ աղետյալ Այրումում մարդիկ շարունակում են մաքրել ու լվանալ իրենց տունը, կահ-կարասին, բարեկարգում են բակերը՝ զուգահեռաբար մշատպես բաց պահում դռներն ու պատուհանները, որպեսզի հնարավորինս շուտ չորացնեն հեղեղից փրկված իրերը։ Առաջին հարկեր լցված ջուրը հետ է քաշվել, բնակիչները՝ փրկարարների ու կամավորների հետ միասին տիղմի մաքրման աշխատանքներն են կատարել։

Աղետից հետո բնակիչներին տրվել են աջակցություններ՝ հաշվի առնելով վնասի չափերն ու մարդասիրական կարիքները։

Հեղեղումներից տուժած բնակիչներից ոմանք փորձել են գնահատել կրած վնասները․ քաղաքի հյուրանոցներից մեկում վնասի չափը հասնում է 24 մլն դրամի։

Աղետից հետո կարճ ժամանակում երկաթուղային հին կամուրջը վերափոխվել է  տրանսպորտային միջոցների համար կամրջի․ այս եղանակով ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցվում են մինչև Այրում կայարան։

Աղետի օրերին ու նաև հետաղետային փուլում արտակարգ ռեժիմով աշխատել է Նոյեմբերյանի համայնքապետարանը։ Առ այսօր բնակիչներից 335 դիմում է ստացվել և դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Վնասների գույքագրումը շարունակվում է․ իսկ բնակիչները փորձում են վերադառնալ բնականոն կյանքի՝ մոռացության տալով այն տագնապներն ու վախերը, որ ապրեցին ու զգացին Դեբեդի վարարման հետևանքով։


«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։




Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա

Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 2-ին, ժամը 19:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է ավտոմեքենան։




Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Տավուշի մարզի Բագրատաշեն-Պտղավան և Լոռու մարզի Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ ավտոճանապարհները:

Լուսանկարը՝ Հրաչյա Պապինյանի։


ԹԱՐՄԱՑՈՒՄ / Ժամը 08։00

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։