Հանուն երիտասարդների խելահեղ ակտիվության` մարզերում և մայրաքաղաքում․ RestArt Youth Fest երիտասարդական փառատոնների շարքը մեկնարկեց Իջևանից
Մայիսի 22-ին Իջևանի Շատրվանների հրապարակում մեկնարկեց Ռեստարտ գիտակրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «RestArt Youth Fest երիտասարդական փառատոնը, որի նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդների ակտիվացմանը, մոտիվացմանը և գիտելիքների հարստացմանը:
Փառատոնը սկսվեց սպորտային և ինտելեկտուալ խաղերի, բեմականացումների ցուցադրությամբ, այնուհետև ցուցադրվեցին տավուշցի ձեռներեցների կողմից արտադրված ապրանքները և ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների կտավները: Ներկայացվեցին նաև Տավուշում գործող ՀԿ-ների կողմից կատարված աշխատանքները:
Մոտիվացնող բանախոսություններով եւ երաժշտական կատարմամբ հանդես եկան վլոգեր, երաժիշտ Ռուբեն Եսայանը և վլոգեր-ինֆյլուենսեր Եվա Ղարիբյանը:
«RestArt Youth Fest»-ը՝` «Ռեստարտ երիտասարդական փառատոն» ծրագիրը, որի շրջանակում իրականացվեց 11 փառատոններից առաջինը Իջևան քաղաքում, նպատակ ունի նպաստել երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանը` համախմբելով հազարավոր երիտասարդների Հայաստանի բոլոր մարզերում ու մայրաքաղաքում:
«Ռեստարտ» գիտակրթական- բարեգործական հիմնադրամի փառատոնի իրականացմանն աջակցել են ԵՊՀ ԻՄ-ը, Իջևանի համայնքապետարանը և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ն: Փառատոնն ամփոփվեց «Նեմրա» բենդի համերգային ծրագրով: