Սևքար գյուղը. «Տավուշի իմ տան հեքիաթը»

Աննա Մարգարյան, Անահիտ Վարդանյան, Անահիտ Ղալումյան, Հասմիկ Թամրազյան, Սևքար, Իջևան

Աննա Մարգարյան, Անահիտ Վարդանյան, Անահիտ Ղալումյան, Հասմիկ Թամրազյան, Սևքար, Իջևան

Տավուշի թեմն ավետիս ունի Սևքար գյուղի ու հարակից գյուղերի երեխաների համար: Վերանորոգվել, բարեկարգվել ու կահավորվել է Սևքարի գյուղամեջում գտնվող շենքերից մեկը, որտեղ այսուհետ կգործի «Ավետիս» սոցիալ-կրթական, ցերեկային կենտրոնը: Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, կենտոնը բացում է իր դռները՝ նպաստելու համայնքի երեխաների կրթական, մշակութային և հոգևոր արժեքների ստացմանն ու ամրապնդմանը:
Կենտրոնի բացումից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհում հանուն հայրենիքի զոհված սևքարցիների հիշատակին: Սոցիալ-կրթական, ցերեկային կենտրոնում գործում են Աստվածաշնչի սերտողության, նկարչության, կարպետագործության, կարուձևի, քանոնի, մարզական խմբակներ: Այժմ այստեղ կհավաքվեն Սևքարի, նաև Սարիգյուղի, Աճարկուտի, Կիրանցի և Ծաղկավանի երեխաները՝ մասնակցելու տարբեր խմբակների ու դասընթացների։
«Ավետիս» կենտրոնի դռները բաց են ամբողջ համայնքի առաջ։ Տավուշի թեմի նպատակն է, որ կենտրոնից դուրս գան արժեքներով առաջնորդվող, վստահ ու ստեղծագործ երեխաներ։

Մարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։



«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Էկոլոգիականմիջանցքների ստեղծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է բնապահպանականթեմայով գաղափարների մրցույթ՝ Ենոքավան և Սևքար համայնքների համար ընտանիքների միջև:
Գաղափարները պետք է լինեն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել գյուղական ընտանիքների ապրուստի պայմանները կայուն եղանակով` առանց վնասելու շրջակա միջավայրը։
Գաղափարները պետք է առընչվեն՝
Գաղափարները պետք է լինեն՝
Հայտերը կդիտարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից և արդյունքները կամփոփվեն ամփոփիչ միջոցառման ժամանակ, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Սահմանված են մրցութային երեք հիմնական տեղեր․
1․ Մրցանակային տեղ՝ 200,000 ՀՀ դրամ
2․ Մրցանակային տեղ՝ 150,000 ՀՀ դրամ
3․ Մրցանակային տեղ՝ 100,000 ՀՀ դրամ
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց կամ թղթային (տպագիր) տարբերակով:
Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝
Հայտաձևը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել` ararat.alikhanyan@yccd.am էլեկտրոնային հասցեին։
Տպագիր (թղթային) տարբերակները անհրաժեշտ է լրացնել (ձեռագիր) և ներկայացնել համայնքապետարան՝ փակ ծրարով՝ վրան նշելով հայտատուի անուն ազգանունը և կոնտակտային տվյալները։
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև ս․թ․հունիսի 15-ը ներառյալ։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ԴԵՀԿ ՀԿ ծրագրերի ղեկավար Արարատ Ալիխանյանի հետ (Հեռ․՝ 091727941,093316748 , էլեկտրոնային հասցե՝ ararat.alikhanyan@yccd.am) ։
Սույն մրցույթը իրակաանցվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում «Բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանի գրասենյակի կողմից։ Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։
Սույն մրցույթը իրակաանցվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում «Բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանի գրասենյակի կողմից։ Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։

ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրը Իջևան համայնքում
Հոկտեմբերի 19-ը ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանի եւ փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն է։ Երեկ՝ նրանց անմահանալու տարելիցի օրը, ընտանիքի անդամները, բարձրաստիճան սպաներ, մարզային ու տեղական իշխանությունները, հոգևորականներ ու ծառայակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհված հրամանատարների շիրիմներին։
Արցախյան 44-օրյա պատերազմում Իջևանի զորամասից անմահացել են 57 հերոս տղաներ։
Հավերժ փառք ու խոնարհում նրանց․․․

Մեր տեսախցիկն այս անգամ պատմում է Սևքարի մասին։ Գյուղի պատմությունը լի է բազմաթիվ հերոսական դրվագներով՝ սկսած դեռ արաբական տիրապետության շրջանից։ Սևքարը նաև հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Սևքարեցի Սաքոյի հայրենիքն է։
Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ Vishup Ensemble – Anush Ghayda/Անուշ Ղայդա

«Ունենալ հզոր, բանիմաց, մեր Հայրենիքին ու բանակին նվիրված մարտիկներ. սա Արթուրի առաջին և ամենանվիրական երազանքն էր»։
Նրա համար բանակն ու Հայրենիքը միշտ առաջին տեղում էին. «Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի մասին է։
Արթուր Հովսեփյանը ծնվել է 1987թ. Տավուշի մարզի Սևքար գյուղում: Սովորել է Սևքարի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ 2004թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2008թ. ավարտել է ինստիտուտը գերազանց առաջադիմությամբ՝ որպես հրետանավոր: Ինստիտուտն ավարտելուց հետո մի շարք զորամասերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
Հակատանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովսեփյանը 2020թ. սեպտեմբերի 30-ին մեկնել է Արցախ, մասնակցել հյուսիսային ռազմաճակատում ծավալված գործողություններին: Նրա վարպետության ու սխրանքի շնորհիվ 2020 թվականի հոկտեմբերին Արցախի հյուսիս-արևելքում հաջողվել է կանգնեցնել թշնամու հարձակումը։ Ոչ մի վայրկյան պարտության կամ նահանջի մասին չմտածելով՝ մարտի դաշտից նա հուսադրում էր բոլորին․ «Երբեք չմտածեք, որ պարտվելու ենք»։
Հրետանու կրակով ոչնչացրել է թշնամու շուրջ 17 միավոր զրահատեխնիկա եւ մեծաթիվ կենդանի ուժ: Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Մատաղիսում:
Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար Արթուր Հովսեփյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանին:
Որպես իսկական, նվիրված հրամանատար՝ փոխգնդապետը մինչև վերջ իր զինվորի կողքին էր՝ նվիրումի կյանքը կնքելով նաև մեծագույն զոհաբերությամբ՝ հանուն իր տղերքի և հանուն Հայրենիքի։

Հունվարի 28-ին սահմանապահ Սևքար բնակավայրում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը:
Հուշակոթողը կազմված է երեք մասից՝ ՀՀ ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի և փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի կիսանդրիներն են, իսկ դրանց միջև՝ զոհված մյուս սևքարցիների հիշատակը ոգեկոչող հուշատախտակը։
Հուշակոթողի բացմանը ներկա էին մի շարք զինվորական և քաղաքացիական պաշտոնատար անձինք։ Ներկաներից էր բանակային 3-րդ կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, որն իր խոսքում ընդգծել է․ «Գնդապետ Թաթուլ Ղազարյանի, փոխգնդապետ Հովսեփյանի սխրանքները և նրանց նման մեր հերոս տղաների՝ հնարավոր դարձրած անհնարինը դեռ երկար ու երկար հիշվելու է և ուսուցանելու ու դաստիարակելու մեր սերունդներին։ Նրանց օրինակով մեր ապագա զինվորներն են կրթվելու։ Նրանք գիտակցաբար գնացին պատերազմ՝ հստակ իմանալով, որ այլևս կարող են հետ չգալ։ Նրանք ապրեցին՝ իրենց ողջ գիտակից կյանքը նվիրելով Հայրենիքին, նպաստեցին բանակի կայացմանն ու հերոսացմանը և անմահացան հերոսի մահով՝ իրենց մահը նույնպես ծառայեցնելով Հայրենիքին»։
Հուշակոթողի բացումը կատարվեց քահանայական օծմամբ, բացման պատիվը տրվեց զոհվածների հարազատներին, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոս տղաների հիշատակին։
Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբոր՝ Արամ Հովսեփյանի խոսքով՝ Բանակի օրն իրենց ընտանիքում միշտ տոնակատարություն է եղել, տոն է նաև հիմա։ Ըստ նրա՝ սա «հիշեցումի կոթող է առ այն, որ մենք պետք է դասեր քաղենք մեր ապագան կերտելու գործում»։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարցիներն են ՀՀ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանը, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը, Սամվել Սահակյանը և Արտակ Խեմչյանը։ Հավերժ փառք հանուն Հայրենիքի անմահացածների հիշատակին։