Գյուղական կյանք․Եռուզեռ Արծվաբերդից․ Ամառ, խնոցի և Վարդավառի զարդը՝ փսալի…

Իսկ դուք հիշո՞ւմ եք՝ ինչպես էիք անցկացնում արձակուրդը գյուղում։
Երեխաների համար այս ամենը իսկական տոն է, հատկապես՝ երբ քաղաքից են եկել գյուղում արձակուրդը անցկացնելու։

Տեսանյութում պատմում ենք գյուղական կյանքի ամենագեղեցիկ ավանդույթներից երկուսի մասին․

  • Խնոցի – Ռեժանի (կաթի սերը) և մածունի խառնուրդը հավաքվում է մի քանի շաբաթ, ապա այն լցնում են թեջանի(տիկի) մեջ, որտեղ քամվում է ու թանձրանում։ Այս զանգվածը բացում են ջրով, լցնում խնոցու մեջ և հարում, հարում․․․ Վերջում ստացվում են ամենաիսկական ու համեղ կարագն ու թանը։
  • Փսալի – Սա տավուշյան խոհանոցի անբաժան մաս կազմող խմորեղեններից է, հատկապես բնորոշ է Վարդավառի տոնին։ Բաղադրատոմսը՝ ալյուրով, ջրով և աղով հունցված խմոր, խորիզ (յուղ կամ ձեթ, ալյուր) և շաքարավազ։

Տեսանյութը՝ Լաուրա Դուրյանի






Գյուղական կյանք․Չինարի գյուղի հնձվորները

Ախր ուրիշ տեղ…
Այսքան վաստակած հոգնություն չկա:

Տեսանյութի հեղինակը Բերդի տարածաշրջանից մեր թղթակից Անահիտ Մակյանն է:






Մակարդակով կոֆե Էսթեր Զաքարյանի հետ՝ Նորաշենի «Զովակ» գաստրոբակում

Մայրաքաղաք Երևանից՝ Տավուշի Նորաշեն գյուղ․ տեսնել ու ապրել իրական կյանքն ինչպես որ կա։ Էսթեր Զաքարյանն է, ով ամուսնու՝ Գարիկ Փայտյանի հետ թողել է Երևանն իր բոլոր հեռանկարներով, տեղափոխվել Նորաշեն գյուղ՝ նպատակ ունենալով իրենց գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնել ի նպաստ իրենց համայնքի զարգացման։

Այսպիսով՝ «Մակարդակով կոֆե»-ի նկարահանող անձնակազմն այս անգամ Նորաշենում էր։

Հանդիպած դժվարությունների, գյուղական կյանքի, սովորույթների ու ստացած տպավորությունների մասին պատմում է Էսթերը, կամ, ինչպես ինքն է ասում՝ «Փայտյանների հարսը»։






Գյուղական կյանք․ Այգեձոր՝ կանաչի ու կապույտի աշխարհ

Տավուշի ամենաչքնաղ անկյուններից Այգեձորն է մեր տեսանյութում։

Հեղինակ՝ Լաուրա Դուրյան (Բերդի տարածաշրջան)






«Շենլիկ»․ նոր հանգստյան տուն Չինչինում՝ հանուն հայրենի գյուղի շենացման

Զբոսաշրջային նոր հասցե՝ մաքուր օդն ու խաղաղությունը գնահատողների համար։ Հուլիսի 3-ին Չինչին գյուղում իր դռները բացեց նոր հանգստյան տուն՝ «Շենլիկ» հյուրատունը։

Հյուրատան հիմնադիրները երիտասարդ ամուսիններ Գայանեն ու Ոսկանն են։ Ասում են՝ իրենց երազանքն էր հայրենի գյուղի շենացման գործում ներդրում ունենալը։

Հյուրատունը կառուցել են սեփական ուժերով և միջոցներով, տեխնիկապես աջակցել է Անկոր Արմենիա ընկերությունը։

Չինչին գյուղը հարուստ է տեսարժան և պատմամշակութային վայրերով։
Գյուղը իր յուրահատուկ բնությամբ, հյուրընկալությամբ՝ զբոսաշրջության նոր վայր կարող է լինել. հենց այս հույսով Ոսկանն ու Գայանեն կյանքի կոչեցին հյուրատան գաղափարը։

«Ամենահեշտը թողնել-փախչելն է, բայց ավելի լավ է մնալ, արարել ու օրինակ լինել ուրիշներին», – նշում է Գայանեն։

Այսօր արդեն բացման միջոցառման ընթացքում հյուրերը շրջեցին հյուրատանը, ծանոթացան պայմաններին, ներկա եղան մշակութային ծրագրին ու թատերական ներկայացմանը։ Չինչինի չքնաղ բնության գրկում «Շենլիկ»-ը արդեն սպասում է իր առաջին հյուրերին։






Մեր բարբառն ու բարքերը․ Կեծացած թողարկում

Տավուշ TV-ի փռից հատուկ ձեզ համար կարմրած, տաք-տաք, կեծացած նոր թողարկում ենք բերել:

Այս թողարկման մեջ Հրանտի հետ գնալու ենք Նորաշեն՝ «Զովակ» գաստրոբակում մի հրաշալի մարդու հետ զրուցելու։ Ինչպես միշտ՝ նաև շարունակելու ենք բացահայտել իջևանյան լեգենդար արտահայտություններն ու սովորությունները։

Իջևանյան հիվանդատեսի նրբությունները, պատմություններ տան տատի մասին, ևս մեկ իջևանյան սնահավատություն, րեխու հըմար գրված «լյավ պյան»-ի և այլ թեմաների մասին՝ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի՝ «աղն ու լանին տեղը» հերթական թողարկման մեջ։






Տավուշոտ պոեզիա․ «Անունը Հայաստան պահենք»․ Համո Սահյան

Համո Սահյանի անմահ տողերն ու Տավուշը։ Տեսանյութի կադրերը Բերդի տարածաշրջանից են՝ Չինչինի սարերից և Կապտավանքից։ Կարդում է Հրանտ Ղազումյանը։

ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՀԵՆՔ

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:




Գյուղական կյանք․ Ավանդական փոխինձ

Ավանդական փոխինձը՝ ցորենի հատիկից մինչև համեղագույն խաշիլ։

Փոխինձը ավանդական հայակական գյուղական ուտելիք է, որն անհիշելի ժամանակներից պատրաստում են նաև Տավուշում՝ որպես ցուրտ ձմեռվա սննդարար ուտելիք։

Տեսանյութում փոխինձից պատրաստվող ուտելիքներից մեկի՝ խաշիլի պատրաստման ընթացքն է․ ցորենի աղալը ձեռքի երկանքով, յուղը հալեցնելը, կաթով և տնական կարագով տաք-տաք կերակուրը մատուցելը։

Տեսանյութի հեղինակ՝ Լաուրա Դուրյան։






Տավուշի թաքնված գանձերը․ Կապտավանք և Չինչին

Տավուշ TV-ի եթերում մեր պատանիները՝ Էռնեստը և Գայանեն գնում են պատմական արահետներով՝ բացահայտելու տավուշյան բնակավայրերն ու հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Այսօրվա թողարկումը Կապտավանքի և Չինչին գյուղի մասին է։ 




Գյուղական կյանք․ Ծաղկուն մայիս Արծվաբերդում

Տեսանյութի հեղինակը Տավուշ Մեդիայի մրցույթի հաղթող Լաուրա Դուրյանն է:

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ ստացել են տեսախցիկներ, մոնտաժային համակարգիչներ և կից պարագաներ։ Այժմ արդեն Բերդ և Նոյեմբերյան համայնքներում գործում են ձևավորված թիմերը՝ իրենց առաջին արտադրանքները ստեղծելով: