Տավուշ մեդիան շնորհավորում է բոլոր շրջանավարտներին
Տավուշ Մեդիան վերջին զանգի առթիվ սիրով շնորհավորում է բոլոր շրջանավարտներն՝ կյանքի նոր ճանապարհին ցանկանալով հոգու ամրություն, վերելքներ ու հաջողություններ։
Բլոգեր Վաչե Գրիգորյանի շնորհավորանքը բոլոր շրջանավարտներին
Սիրելի՛ շրջանավարտներ, ավարտվեց ուսումնական տարին։ Շուտով պատմություն կդառնա՝ ձեր դպրոցական նստարանը և խենթություններով լեցուն անհոգ տարիները։ Հիշելով ու կարոտով ու երանի եք տալու դպրոցական օրերին։ Դուք մտնում եք նոր կյանք, որը լեցուն է բազում դժվարություններով, անարդարություններով, վերելքներով և վայրեջքներով։ Ցանկանում եմ, որ ձեր ներսում պահեք մանկության գունագեղ թելերով հյուսված հեքիաթը։ Անկախ ամեն ինչից լինեք միշտ ուժեղ և կարողանաք հաղթահարել ձեր առջև ծառացած դժվարությունները։ Սիրելի՛ շրջանավարտներ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի կապակցությամբ։ Ցանկանում եմ հոգու ամրություն, նորանոր վերելքներ, թող՝ ձեր նոր կյանքում միայն հաղթանակներ և հաջողություններ ունենաք առանց խոչընդոտների: Եվ ձեր կյանքում ղողանջող զանգերը ավետեն ձեր ապագայի, նվաճումների և ձեռքբերումների մասին։