Տավուշի թաքնված գանձերը․ Շխմուրադի վանք և Վերին Ծաղկավան

Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը դեպի ժամանակի խորքեր։ Գնում ենք դեպի պատմական անցյալ՝ ճանաչելու մեր արմատները։ Մենք գնում ենք բացահայտելու Տավուշի թաքնված գանձերը։

Տավուշյան ճանապարհները մեզ բերում են երկու բլուրների միջև հանգրվանած այս հրաշալի վայրը. մենք Վերին Ծաղկավան գյուղում ենք, որը գտնվում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում՝ Վարագաջուր գետի ափին։

Հետո հայրենաճանաչության արահետը պատմության ճանապարհներով մեզ տանում է 12-րդ դար՝ ծանոթանալու Տավուշ աշխարհի գանձերից հերթականին։ Անտառների գրկում ծվարած կիսավեր վանքը Շխմուրադն է։