Ընդունելություն Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբում

ՏաԼույս երգչախումբ

Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը վերջապես պատրաստ է համալրել իր շարքերը տաղանդաշատ և աշխատասեր փոքրիկներով։ Իր գործունեությունն է սկսում «ՏաԼույս» ուսումնական երգչախումբը, որի ծրագիրը հաղթահարելուց հետո կկարողանաք համերգային երգչախմբի` հիմնական կազմի մաս դառնալ։

«ՏաԼույս» երգչախումբը կարճ ժամանակում հասցրել է սիրվել և ճանաչելի դառնալ։ Համաշխարհային աստղերի հետ նույն բեմում նրանց ելույթները, բազմաժանր նկարահանումներն ու պրոֆեսիոնալ մոտեցումը հնարավորություն են տվել կրթական, մշակութային ու հոգևոր մեծ փորձառություն կուտակելու։ Այժմ քո՛ հերթն է այս ամենին միանալու։

ԴԻՄԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՋԵՎԱՆՈւՄ ԿԱՄ ՀԱՐԱԿԻՑ ԳՅՈւՂԵՐՈւՄ ԱՊՐՈՂ 7-12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային դիմում-հայտի հետևյալ ձևաչափը.  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScufzjuBoP1i8NV3nbskGYADT_k7i0irbAm_RQt7yZLAlVEeA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0

Դիմումները կհավաքագրվեն մինչև հուլիսի 15-ը, այնուհետև կհրավիրվեք լսումների։

Հարցերի համար` 099 377 497, Լենա Թորոսյան

https://www.facebook.com/watch/?mibextid=WC7FNe&v=809194254522816&rdid=6t7HkskOQnQLALzm

 

Սիրելի հետևորդներ, կարող եք դիտել Տավուշ Մեդիայի տեսանյութերը՝ Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի մասին:

 

Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը Starmus VI Armenia միջազգային փառատոնից մեկ տարի անց

Մանկական Եվրատեսիլի վերջին 19 տարիների հաղթանակների պատմությունը և Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբը

Տավուշի թեմի առաջնորդարանում «ճակատագրական» կատարումից մինչև Starmus փառատոն․ Տավուշի ձայները Մարզահամերգային համալիրում




Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը Starmus VI Armenia միջազգային փառատոնից մեկ տարի անց

Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը Starmus VI Armenia միջազգային փառատոնից մեկ տարի անց:
Մեկ տարի առաջ Երևանում անցկացվեց Starmus փառատոնը, որին մասնակցեցին տավուշեցի փոքրիկ երգիչները՝ ելույթ ունենալով Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյի հետ։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի եւ լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։




«Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա․․․»

Այսօր լրանում է Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը։
Սբ․ Ներսես Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը։
Սբ. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում»:

Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի կատարումը՝ Աչաջուր գյուղի բարձունքում՝ հռչակավոր Մակարավանքում։ Սբ․ Ներսես Շնորհալի. Տաղ Հարության. «Նոր Ծաղիկ»՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի (խմբավար՝ Մարիա Գալստյան) կատարմամբ։