Տավուշ հեռուստաընկերությունը երեք տարեկան է. Շնորհավորանք

Քնարիկ Պողոսյան

Շնորհավոր եռամյա տարեդարձդ, սիրելի ՏԱՎՈՒՇ ՀԸ։ Թող բազում տավուշցիների և ոչ միայն, բազմազբաղ առօրյայի մաս դարձած հեռուստաընկերությունը դեռ երկար տարիներ շարունակի հեռարձակել և լուսաբանել Տավուշ աշխարհը ներկայացնող պատմական, հոգևոր, կրթամշակութային, ազգային, մարզական, ճանաչողական, անվտանգային և այլ թեմաներով հաղորդումներ` ի նպաստ մեր սահմանապահ տարածաշրջանի զարգացման, ամրապնդման և ժողովրդի ոգու կայունության պահպանման։ Բարի տարեդարձ և անխափան եթեր։

Լենա Հովհաննիսյան

Ընդունեք շնորհավորանքներ Գյումրիից և Agate Rights Defense Center For Women With Disabilities NGO -ից։ Ձեզ բազում եթերներ ենք մաղթում ու շնորհակալություն հայտնում համագործակցության և հիանալի աշխատակազմի համար։

Վաչե Գրիգորյան 

Իմ սիրելի “Տավուշ” ՀԸ-ի ստեղծագործական թիմ, գործընկերներ ջան, սիրով շնորհավորում եմ Ձեր և մեր գրագետ, օբյեկտիվ և բարձրակարգ հեռուստաընկերության՝ 3 ամյակը։ Այս՝ 3 տարիների ընթացքում, փոքրիկ, բայց հաստատուն քայլերով հասցրել եք ունենալ հաջողություններ, մոտիվացրել եք ամբողջ մարզը, Դուք արժանապատվորեն եք կարողանում հաղդահարել Ձեր առջև դրված հանձնարարությունները և խելամտորեն ներկայացնում եք՝ Տավուշը իր խնդիրներով, առօրյայով և ողջ հմայքով։ Դուք Ձեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ՝ ձեռք եք բերել մեծ լսարան։ Ինձ համար մեծ պատիվ է համագործակցել Ձե՛զ նման խելացի, պատրաստակամ և օպերատիվ անձնակազմի հետ։ Ձեզ ցանկանում եմ երկար տարիների բեղմնավոր, արգասաբեր և արդյունավետ աշխատանք, հաջողություններ, նոր ավելի հետաքրքիր հաղորդումներ էլ ավելի մեծ լսարան և ամուր համագործակցություն, կանաչ ճանապարհ։ Ես էլ մի՜շտ Ձեր կողքին կլինեմ և մեր համագործակցությունը դեռ կշարունակվի։

Շնորհավոր ծնունդդ՝ Մեր “Տավուշ”, շնորհավոր Ձեր տոնը գործընկերներ ու հրաշք ընկերներս ի դեմս տնօրեն պարոն Ն․ Գրիգորյանի գլխավորությամբ։