Տավուշի մարզպետի աշխատակազմի գործունեությունը 2023թ․-ին․ տարեվերջյան հանդիպում
Տավուշի մարզպետի աշխտակազմի 2023 թվականի աշխատանքների ներկայացման նպատակով դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ հանդիպում, որի սկզբում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը, որն իր մեջ ներառել է իրականացված աշխատանքները՝ ըստ ոլորտների, արձանագրած արդյունքները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մարզպետն ընդգծել է, որ աշխատակազմի 2023 թվականի աշխատանքային գործունեությունը եղել է բազմավեկտոր՝ բխելով Տավուշի բնակչության խնդիրներից։
Այնուհետև խոսելով մարզում 2023 թվականի ընթացքում քաղաքաշինական ծրագրերի մասին՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը նշել է, որ տարվա ընթացքում ռեկորդային թվով շինթույլտվություններ են տրվել համայնքների կողմից։
Տարվա ընթացքում Տավուշում ծնվել է 1040 երեխա․ առողջապահական ու սոցիալական հակիրճ պատկերն ու վիճակագրությունը ներկայացրեց ոլորտի պատասխանատուն։
Տարվա ընթացքում Ոսկեվան գյուղի մեկ թաղամաս ու տասը բնակելի տուն է գազիֆիկացվել․ առաջիկայում կապույտ վառելիքը կհասնի Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ ու Բարեկամավան գյուղերը։ Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հարցերի վաչության պետը ամփոփեց նաև տարածաշրջանային մինչհամայնքային համագործակցությունները։
Հանրապետության առաջին ծրագիրը՝ տնամերձ հողատարածքներում այգեհիմնման նպատակով, փորձնական իրականացվել է Բերքաբեր ու Խաշթառակ գյուղերում։
Հաշվետու տարվա ընթացքում զարգացման հիմական հիմքերը եղել են ներդրումային, սուբվենցիոն, միջազգային, պետական ու համայնքային ծրագրերը։
Տարին ընթացել է ձեռքբերումներով կրթության ու մշակույթի ոլորտում, որը պայմանավորված է կրթական նոր չափորոշիչների ներդրմամբ։
Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման վերջում Տավուշի մարզպետը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել մարզի համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների, բուժհիմնարկների, կրթական և մշակութային հաստատությունների մի շարք ուսուցիչների, տնօերնների, մասնավոր կառույցների ղեկավարների, մարզական և այլ բնագավառներում լավագույն արդյուքներ գրանցած ներկայացուցիչներին։