Աշնանային բարիքներով Նոյեմբերյանում պատրաստվում են ձմռանը

Շարոց կամ քաղցր շուջուխ, Նոյեմբերյանում՝ «չուչխել»․ Տավուշյան համ ու հոտ՝ մեր եթերում։
Միասին բացահայտենք Տավուշի գյուղական համերն ու վայելենք սիրելի քաղցրավենիքի պատրաստման ընթացքը։ Աշնանային բարիքներով Նոյեմբերյանում պատրաստվում են ձմռանը։ Տեսանյութը՝ ՏավուշՄեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։




Կոնչոլ

Ի՞նչ անել տանը մնացած չոր հացի հետ, որ «մատները հետն ուտելու» կերակուր ստացվի։
Տավշո ավանդական խոհանոցն ունի՛ հարցի պատասխանը։
Gohar Alternative Kitchen-ի հետ այսօր պատրաստում ենք կոնչոլ՝ տնական ամենահամեղ ու հեշտ եփվող ուտեստներից մեկը։



Տերևներով տոլմա

Պատրաստում ենք ամենահայկական կերակուրներից մեկը՝ թփով տոլմա, որը հայկական խոհանոցի զարդերից մեկն է համարվում: Բացի խաղողի տերևները, օգտագործում ենք նաև մոռի և թթի տերևներ, որոնք նույնպես շատ յուրահատուկ համ ունեն։

Տերևները լցնում ենք եռացող թույլ աղաջրի մեջ, հենց գունափոխվում են 1-2 րոպեից, դառնում դարչնագույն, անմիջապես հանում ենք ջրից։ Տոլման պատրաստում ենք աղացած մսով, սոխով, բրնձով, տարբեր համեմունքներով` այդ ամենը շաղախելով իրար և փաթաթելով տերևներով:

Տոլմայի համար հարկավոր է վերցնել՝

  • 1 կգ աղացած միս (ցանկալի է լինի խոզի, եթե տավարի է, կարող եք ավելացնել 200 գրամ կարագ կամ սալ)
  • 1 թեյի բաժակ բրինձ
  • 2 միջին գլուխ սոխ (աղացած)
  • Խառը թարմ կանաչիներ
  • Ուրց
  • Սև,կարմիր պղպեղներ (ըստ ճաշակի)
  • 1 ճաշի գդալ աղ

Փռում ենք նախապես դարձ երեսի վրա բացված խաղողի տերևը, այնտեղ լցնում գրեթե մեկ թեյի գդալ խճողակ և նրբորեն փաթաթում: Կաթսայի հատակին նախապես մի քանի խաղողի տերևներ պետք է փռել, որոնց վրա էլ շարում ենք արդեն փաթաթված փոքրիկ տոլմաները: Երբ փաթաթելը վերջացնում ենք, կաթսայի մեջ այնքան ջուր ենք լցնում, որ տոլմաները ծածկվեն: Եռացնում ենք մոտ 30-40 րոպե։

Կարծում եմ` շատերն են նախընտրում թփով տոլման ուտել սխտորմածունով, քանի որ այն չափազանց համեղացնում է։ Տերևներով՝ թփով տոլման համեղ է հատկապես թարմ, մատղաշ տերևներով փաթաթածը, սակայն տարվա մնացած եղանակներին օգտագործելու համար անհրաժեշտ է այն պահածոյացնել։ Ինչպե՞ս է հարկավոր պահածոյացնել խաղողի տերևը:

Խաղողի 4-5 տերևները լվանում ենք, դնում իրար վրա, այնուհետև ծալում ու շարում ենք ապակե տարաներում: Ավելացնում ենք 1 լիտր ջրին 1 թեյի գդալ հարաբերությամբ աղաջուր։ Մեծ կաթսայի մեջ մի քիչ ջուր ենք լցնում, որտեղ դնում ենք թփերով տարաները ու հինգ րոպե եռացնելուց հետո հանում կաթսայից:




Ծնեբեկ

Այսօր ներկայացնում ենք տավուշեցիների ամենասիրելի կերակուրներից մեկը՝ տապակած ծնեբեկը:




Տժվժիկ

Gohar Aslikyan-ի խոհանոցից բերել ենք հայկական ավանդական տժվժիկի պատրաստման եղանակը:
Տժվժիկ պատրաստելու համար տավարի ներքին օրգաններ (կարող եք օգտագործել նաև այլ կենդանիների ներքին օրգանները)։
Պատրաստման գործընթացին ծանոթանալու համար դիտեք հոլովակը ամբողջությամբ։



Ճապոնական երեկո

Տավշո խոհանոցում այս անգամ ճապոնական տրամադրություն է։
Գոհար Ասլիկյանի խոհանոցից այսօր բերել ենք ճապոնական հետաքրքիր բաղադրատոմս։
Վայելե՜ք․․․



Չինական Հոթ-փոթ

Ճապոնական հոլովակից հետո, այս անգամ ձեզ եմ ներկայացնում չինական մի շատ գեղեցիկ ավանդական ճաշատեսակ, որը կոչվում է՝ «Հոթ Փոթ»։

Ապրելով Չինաստանում մեկ տարի՝ ամենաշատը սիրեցի հենց այս ճաշատեսակը և այս գործընթացը։ Հարցերի դեպքում կարող եք թողնել մեկնաբանություն և ես սիրով կպատասխանեմ։




Շուշան, սիբեխ, սինդրիկ

Տավուշյան «կանաչ»-ները՝ Ձեր խոհանոցին հյուր
Էլ ո՞վ է անհամբեր սպասել կանաչեղենի առատ շրջանին, որ սրտի ուզած ժամանակ թարմ սիբեխ տապակի․․․ իսկ կա՞ն «մերոնքականներ», որ չեն համբերել մինչ գարնան վերջ ու «ոչնչացրել» են սինդրիկի ու շուշանի ձմեռային պաշարները։
——
Շուշանի և սիբեխի տապակա պատրաստելու եղանակը նույնն է՝ սոխառած, կանաչեղենը, աղ, սև կամ կարմիր պղպեղ, ձու։
Սինդրիկից և մյուսներից թթու պատրաստելու համար նախապես պատրաստում ենք աղաջուր՝ 1 լիտր ջրին 1 ճ/գ աղ և կանաչեղենը սառը վիճակով դնում աղաջրի մեջ՝ մեկ օրով։



Եղինջ

Ինչպես ամեն լավ բան, եղինջն էլ նույնպես հեշտությամբ չի տրվում։ Զգու՛յշ եղեք քաղելիս, քանի որ այն կկծի ձեր ձեռքերը։ Բայց հավատացեք՝ արժի, քանի որ առաջին հպումից մինչև ուտելը եղինջը շատ առողջարար է և որպես բոնուս՝ նաև շատ համեղ է։

Ինչպե՞ս պատրաստել․․

Վերցնում ենք եղինջ՝ 0․5-1 կգ, շատ լավ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև խաշում մոտ 10-15 րոպե։ Խաշելուց հետո առանձնացնում ենք ջրից և մանրացնում դանակով կամ այլ հարմարանքով։ Կաթսայի մեջ լցնում ենք ձեթ, ըստ ցանկության նաև մեկ փոքր կտոր կարագ կարքող եք ավելացնել, որպեսզի էլ ավելի համեղ լինի և ավելացնելով մեկ միջին գլուխ մանր կտրատած սոխ՝ պատրաստում ենք վարդագույն սոխառած։ Այնուհետև ավելացնում ենք եղինջը և մոտ 7-8 միջին չափի մանր խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը։ Խառնում ենք և ավելացնում մոտ 2 լիտր տաք ջուր։ Ջուրը կարող եք ավելացնել ըստ ձեր ճաշակի, թե ինչքան թանձր կամ նոսր եք նախընտրում։ Թողնում ենք եփվի մոտ 15 րոպե, այնուհետև տապակի միջոցով փխրեցնում եք կարտոֆիլները, խառնում և ավելացնում աղ, կծու բիբար կամ սև պղպեք, մեկ-երկու պճեղ մանրացրած սխտոր։ Սպասում ենք մի քանի րոպե եփվի և վերջում ավելացնում ենք 3-4 հարած ձու, խառնում, թողնում 2-3 րոպե եփվի և ավելացնում ենք խառը կանաչի կտրատված ու անջատում։

Մատուցում ենք սխտորմածունով։

Իհարկե, ովքեր չեն սիրում սոխ, ձու, սխտոր կամ կարտոֆիլ, շատ հանգիստ կարող եք բացառել այդ ամենը և պատրաստել այնպես, ինչպես սիրում եք։

ԹԱԲՈՒԼԵ

Մինչ եփվում է եղինջը, նախապես տաք ջրի մեջ թրջած և ջուրը մաղած մոտ 200-300 գրամ բլղուրին ավելացնում ենք ձեռքի տակ եղած կանաչիներ՝ սոխ, համեմ, պետրուշկա, սամիթ, կոտեմ (հատուկ օգտագործում եմ մեր առօրյա գործածական անունները), ինչքան շատ, այնքան լավ, այնուհետև պոմիդոր(լոլիկ)՝ կլինի թարմ, կամ մարինացված, կամ տոմատի տեսքով ըստ ճաշակի։ Ես ավելացրել եմ մարինացված պոմիդոր՝ մոտ 4-5 հատ։ Վերջում ավելացնում ենք աղ, սև պղպեք, ձեթ և մեկ կիտրոնի հյութ․ նշեմ, որ կիտրոնը կարող եք քամելուց հետո կտրատել և լցնել մեջը։




Ոլոռի կյանքը

Ներկայացնում ենք մեր սիրելի կանաչ ոլոռի, կամ, ինչպես շատերս ենք այն կոչում՝ գարոխի ճանապարհը՝  հողում արմատակալելուց մինչև մեր սեղանի ամենասպասված հյուրը դառնալը։