Փիփերթ

Լինում է, չէ՞, որ սիրտդ ուրիշ ոչ մի բան չի ուզում՝ բացի սխտոր-մածունով մի ափսե փիփերթի ապուրից և խաղաղ երեկոյից․․․ հատուկ նման դեպքերի համար Գոհար Ասլիկյանի խոհանոցից բերել ենք այդպիսի երեկոյի բաղադրատոմսը։
Վայելե՜ք․․․
———
Ապուրը պատրաստելու համար անհրաժեշտ է․
  • Փիփերթ- 500 գրամ
  • Սոխ- 1 միջին գլուխ
  • Բուսայուղ-50 գրամ
  • Կարագ/տնական յուղ- 50 գրամ
  • Կարտոֆիլ- 2-3 միջին չափի
  • Ջուր- 2-3 լիտր
  • Ձու- 2 հատ (ըստ ճաշակի)
  • Կանաչի- 50 գրամ
  • Կանաչ սխտոր- 3 հատ
  • Աղ
  • Կարմիր բիբար
  • Մատուցել սխտոր-մածունով



Խաշիլ, դումբրակ

Մանկության անմոռանալի համեր Տավուշի խոհանոցից՝ Ձեր էկրաններին։
Խաշիլի հիմնական բաղադրիչը փոխինձն է: Փոխինձը նախապես թավայում բոված և աղացած ցորենն է: Այն համարվում է հայկական ավանդական կերակուր, պատրաստվում է շատ արագ և շատ համեղ է։
Դումբրակը հին քաղցրավենիք է, որը ժամանակին մեր տատիկները պատրաստում էին փոխինձով, շաքարավազով, կաթով և կաթի սերով։
Բաղադրատոմսերն ու պատրաստման համով-հոտով եղանակը՝ բերդավանցի Գոհար Ասլիկյանի խոհանոցից։



Ագդակ և եղալավաշ

Շարունակում ենք սարի համ ու հոտ բերել Ձեզ տավուշյան խոհանոցից։
Ի՞նչ են ագդակը և եղալավաշը և արդյո՞ք այս բառերը չինարեն են․
Պարզվում է՝ ոչ։
Համեղագույն այս քաղցրավենիքները հիմնականում թխում ենք սարերում՝ Վարդավառի ժամանակ, սակայն ձմռան ցուրտ եղանակներին կարելի է նաև տանը կրկնել։
Բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակները՝ Gohar Alternative Kitchen վլոգի հեղինակ Գոհար Ասլիկյանի հերթական տեսանյությում․
——
Բաղադրությունը․
  • Ձու- 5 հատ
  • Շաքարավազ- 200 գ
  • Կաթ- 1 լիտր
  • Կաթի սեր (Ըրաժան)- 300 գ
  • Կարագ/տնական յուղ- 200 գ
  • Ալյուր- 1․5-2 կգ
  • Աղ- 1 թ/գ
  • Վանելին- 0․5 թ/գ
  • Սոդա- 0․5 թ/գ



Խանգյալ կամ Թաթար բորակի

Երբ ընտանիքով հավաքված եք, դրսում ցուտ է, իսկ տանն էլ մանկությունից ծանոթ համերի կարիք կա, ուրեմն խանգյալ պատրաստելու ճիշտ ժամանակն է։
———
Բաղադրությունը՝
  • Ալյուր- 1 կգ․
  • Ջուր- 300-400 գ․
  • Աղ- 1ճ/գ․
  • Ձու- 2 հատ
  • Սոխ-3-4 միջին գլուխ
  • Ձեթ- 100 գ․
  • Կարագ- 100 գ․
  • Սխտոր- 1 միջինից մեծ գլուխ
  • Մածուն- 300-400 գ․



Հոնի ապուր

Հոնը, կամ ինչպես Տավուշի տարբեր հատվածներում են այն կոչում՝ հյունը կամ ֆոնը մեր կողմերում բնության ամենաշռայլ բարիքներից մեկն է։
Տավուշցիներս էլ հոնը պահածոյացնում ենք բոլոր հնարավոր ձևերով՝ կոմպոտ չիր, մուրաբա և անգամ․․․ ապուր ենք պատրասում։
Հոնի ապուրը նաև «տնական ասպիրին» ենք անվանում․ դրա մեջ պարունակվող վիտամինները ձմեռվա այս ցրին ավելի քան անհրաժեշտ են։
Սիրով ներկայացնում ենք այս յուրօրինակ ապուրի պատրաստման եղանակը․
——
Բաղադրությունը․
  • Հոն 400-500 գրամ (կամ մարինացված, կամ չիր, կամ կոմպոտի)
  • Ձեթ-50 գրամ
  • Սոխ- կես միջին գլուխ
  • Հոնի հյութ կամ ջուր- 1- 1.5 լիտր
  • Ալյուր -2 ճ/գ
  • Աղ
  • Ուրց



Փռան հաց, ճմբուռ և բիշի

Թխում ենք տնական համեղ հաց, պատրաստում ճմբուռ և բիշի։
Դե, իսկ եթե վերջին երկու բառերը օտար լեզվի պես հնչեցին Ձեզ համար՝ առավել ևս հրավիրում ենք միանալ ու ճանաչել։



Ինչպե՞ս հյուսել ավելուկ

Չորացրած ավելուկ. մատղաշ ավելուկի տերևներն ընտրել, լվանալ, թողնել մեկ օր թառամի ոչ ուղիղ արևի ներքո։

Հաջորդ օրը հյուսել եռաճյուղ հյուսքով, չորացնել ստվերում՝ հաճախակի շրջելով։

Չորանալուց հետո հյուսքը թույլ խրձկապել և կախել չոր մառանում, կամ սառնարանում։




Ավելուկ

Ավելուկով պատրաստված աղցան կամ ապուր ուտելիս մի պահ մտովի տեղափոխվում ենք մանկություն, հիշում գյուղում անցկացրած օրերն ու տատիկին, որը հատուկ հոգատարությամբ ընտրում էր ավելուկի հատընտիր տերևները, ապա խնամքով ու մեծ սիրով հյուսում դրանք՝ ամեն հյուսքի մեջ ամբարելով սարերի համն ու բույրը։

Ավելուկը հայկական, ավանդական խոհանոցի մասն է կազմում՝ իր բազմանպատակ կիրառությամբ։
Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերևները։

Ավելուկից պատրաստվում են ապուրներ, ինչպես նաև բազմազան աղցաններ՝ համեմված ամենատարբեր թանձրուկներով ու համեմունքներով:

Ավելուկի ապուր/ փշեջուր

  • Ավելուկ- 500 գրամ
  • Սոխ- 1 միջին գլուխ
  • Բուսայուղ- 60 գրամ
  • Կարագ/տնական յուղ- 50 գրամ
  • Ջուր- 1,5-2 լիտր
  • Ալյուր- 50 գրամ ( օգտագործման մանրամասները՝ հոլովակի մեջ)
  • Աղ
  • Կարմիր չորացրած բիբար
  • Սխտոր- 2-3 պճեղ
  • Ընկույզ՝ ըստ ճաշակի

Չոր ավելուկի աղցան

  • Ավելուկ- 500 գրամ
  • Սոխ- 1 միջին գլուխ
  • Բուսայուղ- 50 գրամ
  • Աղ
  • Սև բիբար
  • Ընկույզ՝ ըստ ճաշակի

Կանաչ ավելուկի աղցան

  • Ավելուկ- 500 գրամ
  • Սոխ- 1 միջին գլուխ
  • Բուսայուղ- 50 գրամ
  • Աղ
  • Սև բիբար
  • Ձու- 3 հատ