Տավուշ Մեդիայի լսարանի ուսումնասիրության արդյունքները
Տավուշ Մեդիան տարվա ընթացքում իրականացրել է լսարանի ուսումնասիրություն՝ պարզելու և իմանալու հեռուստադիտողների կարծիքները և առաջարկները Տավուշ Մեդիայի գործունեության և աշխատանքների բարելավման համար:
Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք Ձեր տեսակետների ու դիտարկումների համար. մենք յուրաքանչյուր կարծիք հաշվի կառնենք, որպեսզի բարելավենք մեր եթերը, հեռուստահաղորդումները և սոցիալական հարթակներում ներկայությունը:
Ձեզ ենք ներկայացնում լսարանի ուսումնասիրության արդյունքների առաջին պատկերը, և առաջարկում նոր առաջարկների ու դիտարկումների դեպքում լրացնել հարցաթերթիկը.
Արդյունքներին ծանոթացեք սեղմելով այստեղ․
Ձեզ հետ, ձեր մասնակցությամբ ու ձեզ համար մենք ստեղծում ենք տավուշյան եթերը: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք:
Ծանութություն հեռուստատեսային աշխատանքին․ Տավուշ Մեդիան ընդունեց Իջևանի և Նոյեմբերյանի դպրոցականներին
Տավուշ Մեդիայի աշխատակազմը կրկին հյուրընկալել էր պատանի-երիտասարդների․ «Փի-Էյչ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ» ծրագրի «Access» անգլերեն լեզվի ուսուցման խմբի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի և Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի ավելի քան 60 պատանիներ եկել էին ծանոթանանալու Տավուշ ՀԸ աշխատանքներին:
Տավուշ Մեդիայի աշխատակազմը ծանոթացրեց նրանց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը: Երեխաները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման փուլերին: Գործնականորեն աշխատեցին տեսախցիկների հետ, մասնակցեցին մոնտաժային աշխատանքի՝ կիրառելով նախապես ստացած գիտելիքները:
Այցի ընթացքում մեր հյուրերը կիսվեցին իրենց մտքերով, առաջարկներով, թե ինչ կցանկանան տեսնել Տավուշ ՀԸ եթերում, նրանց ներկայացրինք նաև Տավուշում հեռուստատեսության առկայության կարևորության մասին, խոսեցինք Տավուշ Մեդիայի առաջիկա նախագծերի մասին։
«ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ընկերությունը հաղթող է ճանաչվել ՀՀ Տավուշի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթում
Այսօր՝ ապրիլի 3-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են լսողական ծրագրի մրցույթի մասնակիցներին:
Վարկանիշային քվեարկության արդյունքում մասնակցության համար հայտ ներկայացրած «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ստացել է 81, «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 85, իսկ «ՄԵԴԻԱ ՄԱՐՍԵՏ» ՍՊ ընկերությունը՝ 66 միավոր:
Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը:
Տարածաշրջանային վերջին հանդիպումը՝ Նոյեմբերյան համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ
Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի կողմից իրականացվող «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի շրջանակում հունվարի 31-ին կայացավ տարածաշրջանային վերջին հանդիպումը՝ Նոյեմբերյան համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր բնակչության խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերող պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ վերհանել խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց և ծրագրի կարևորության մասին խոսեց Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը:
Ներկա գտնվող հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին: Հանդիպմանը նաև վեր հանվեց խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Ներկաները կիսվեցին նաև իրենց դիտարկումներով ու առաջարկություններով՝ Տավուշ ՀԸ գործունեության հետ կապված։
«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է Տավուշի մարզում 2020թ․պատերազմից և Քովիդ 19 համավարակից տուժածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և նրանց գործունեության և թիրախային խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հանդիպումներ իրականացվելու է պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ:
Հադիպումները կազմակերպվել են Տավուշի մարզի բոլոր՝ Իջևան, Դիլիջան,Բերդ ու Նոյեմբերյան համայնքներում։ «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագիրը իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:
Հանդիպում Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի, Տավուշ Մեդիայի և Բերդ համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ
Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի կողմից իրականացվող «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի շրջանակում շարունակվում են տարածաշրջանային հանդիպումները. հունվարի 21-ին կայացավ հանդիպում Բերդ համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր բնակչության խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերող պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ վերհանել խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց և ծրագրի կարևորության մասին խոսեց Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը: Ներկա գտնվող հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին: Հանդիպմանը նաև վեր հանվեց խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները:
Ներկաները կիսվեցին նաև իրենց դիտարկումներով ու առաջարկություններով՝ Տավուշ ՀԸ գործունեության հետ կապված։
«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է Տավուշի մարզում 2020թ․պատերազմից և Քովիդ 19 համավարակից տուժածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և նրանց գործունեության և թիրախային խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հանդիպումներ իրականացվելու է պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ: Հադիպումները կազմակերպվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում, արդեն կայացել է Իջևանում, Դիլիջանում և Բերդում։
«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագիրը իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:
«Տղերքը» հաղորդաշարը՝ մեր եթերում․ ամփոփում ենք անցած 2022-ը
Հաղորդաշարի հեղինակ Մերի Չիբուխչյանը պատմում է արդեն կատարված, կատարվելիք աշխատանքի և տղերքի մասին։
Տավուշ Մեդիան 2022-ին․ Տարեկան ամփոփում
Ողջ տարվա ընթացքում Տավուշ ՀԸ-ն ներկայացրել է վերջին նորությունները Տավուշից՝ լուսաբանելով Տավուշի մարզում իրականացվող կրթական, երիտասարդական, մշակութային, սոցիալական, առողջապահական ու այլ թեմաներ։
Տավուշ ՀԸ-ն առաջինն է իրազեկել ու տեղեկացրել իր հեռուստադիտողներին տեղական վերջին ու թարմ նորությունների մասին: Ունենալով հեռուստադիողների ու հետևորդների վստահությունը՝ Տավուշ ՀԸ-ն շարունակելու է պատասխանատու կերպով տրամադրել ճշգրիտ ու ամբողջական տեղեկատվություն` հավատարիմ մնալով իր հաշվետու, թափանցիկ և վստահելի լինելու սկզբունքներին:
2022 թվականի տարեսկզբին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ապրող պատանի-երիտասարդ լրագրողների համար «Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան հայտարարեցին մրցույթ: Տավուշի մարզի սահմանամերձ շրջանների 15-30 տարեկան պատանիներին ու երիտասարդներին տրվեց բացառիկ հնարավորություն` սեփական բնակավայրից կատարել լրագորղական աշխատանք՝ ներկայացնելով Տավուշի գյուղերն ու մարդկանց։ Հաղթողները ստացան նկարահանող ու մոնտաժային սարքեր, համապատասխան ուսուցում Տավուշ ՀԸ թիմի կողմից և սեփական բնակավայրից համագործակցելու ու վարձատրվելու հնարավորություն։
Նույն ժամանակահատվածում մրցույթի հաղթողները հյուրընկալվեցին «Տավուշ» հեռուստաընկերությունում։ Երկօրյա վերապատրաստման ավարտին արդեն Տավուշ Մեդիայի թղթակիցներին հանձնվեց մրցանակային ամբողջ փաթեթը` 4 նկարահանող տեսախցիկ, 4 մոնտաժային համակարգիչ, ինչպես նաև կից պարագաներ՝ բարձրախոսներ, կրիչներ, եռոտանիներ։
Երիտասարդ թղթակիցների պատրաստած տավուշյան տեսանյութերը հասանելի են նաև tavushmedia.am կայքում և Տավուշ ՀԸ եթերում:
Տավուշ Մեդիայի համար 2022-ի գարունը արգասաբեր էր․ ձևավորվեց նաև «Կանաչ և դիմակայուն Տավուշ» կոալիցիան։ Այն դարձավ տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկը։ «ԱրտակարգԱլիք»տեղեկատվականհասարակականկազմակերպությունըևՏավուշՄեդիանիրենց համագործակցությունը և տեղեկատվական խողովակները առաջարկեցին Տավուշի մարզում գործող գործընկեր-հասարարական կազմակերպություններին՝ ի նպաստ մարզում տեղական ժողովրդավարության ամրապնդման ու քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն ունեցող և համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցող քաղաքացիների ձևավորման, հանդես եկավ բաց հայտարարությամբ: Ապրիլի 16-ին Տավուշ ՀԸ հիմնադրման 2-րդ տարեդարձի կապակցությամբ գործընկեր կառույցները ստորագրեցին «Կանաչ ու Դիմակայնուն Տավուշ» կոալիցիային միանալու հուշագիրը` հիմք դնելով նոր համագործակցությունների:
Տավուշ Մեդիան հավատարիմ, մնալով իր առաքլեությանը, ստեղծեց հարթակ, որտեղ բոլորովին անվճար պայմաններով մարզի փոքր ու միջին բիզնեսները Տավուշ ՀԸ-ի եթերում հնարավորություն ունեցան գովազդի միջոցով ներկայացնելու իրենց արտադրանքը՝ էլ ավելի հասանելի ու ճանաչելի դարձնելով դրանք։
2022 թվականին բնականոն ընթացքով շարունակվեցին արդեն հայտնի ու սիրված հաղորդաշարերը՝ «Քննարկում Տավուշ ՀԸ եթերում», «Տղերքը», «Մեր բարբառն ու բարքերը», որոնց թվին ավելացան նաև «Մակարդակով կոֆե», «Աշխարհի ծայրերից», «Տավուշի համը», «Տավուշյան էսքիսզներ», «Հեքիաթներ տավուշյան բարբառով» ու «Շուլուխներ Արթուր Մուսայելյանի հետ» շարքերը։
Ձեզ հետ միասին մենք շարունակելու ենք խոսել, կատակել, ստեղծագործել, արարել ու առաջարկել, վերլուծել ու քննարկել` Տավուշ ՀԸ եթերում:
Գյուղական կյանք․Չինարի գյուղի հնձվորները
Ախր ուրիշ տեղ…
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Տեսանյութի հեղինակը Բերդի տարածաշրջանից մեր թղթակից Անահիտ Մակյանն է:
Ճանաչել և համագործակցել․ Տավուշ ՀԸ հյուրերը ԵՊՀ ԻՄ-ի բանասեր ուսանողներն էին
Հուլիսի 8-ին Տավուշ ՀԸ հյուրերն էին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի ուսանողները։ Ճանաչողական այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Տավուշի մեդիայի աշխատանքներին, փոխանակվել հետաքրքիր մտքերով ու կիսել աշխատանքային առօրյան։
Մեդիայի թիմը ներկայացրեց հեռուստաընկերությունը, վերջինիս աշխատանքները, գործունեությունը, աշխատանքային տաղավարները։ Փոքր ծանոթություն եղավ նաև աշխատանքների գործնական կազմակերպմանը։ Աշխատակիցները պատմեցին իրենց փորձի, միասնական գործունեության, սկզբնական-կամավորական աշխատանքի մասին՝ կարևորելով դրա նշանակությունը։ Ուսանողները կիսվեցին ցանկալի աշխատանքի, լրագրողական նախասիրությունների և հետաքրքրությունների մասին իրենց պատկերացումներով՝ հանդես գալով որոշ առաջարկներով։
Այցի ընթացքում նաև ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության հնարավորության և բնույթի մասին, որպեսզի ուսանողները կարողանան սեփական ներդրումն ունենալ մարզային մեդիայի ստեղծման ու կայացման գործում։
Մաղթե՜նք մեզ արդյունավետ համագործակցություն։
Նյութը պատրաստեցին ԵՊՀ ԻՄ ուսանողներ Ռոզա Բաղրամյանը և Գոհար Վիրաբյանը
Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Ապրիլի 22-ին Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանն այցելեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։
Այցելության նպատակը ուսանողներին ներգրավելն է Տավուշ հեռուստաընկերության աշխատանքներին եւ հետագայում նրանց աշխատանքով ապահովելը:
Նիկոլայ Գրիգորյանը հանդիպեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության բոլոր կուրսերի ուսանողների հետ Ն.Գրիգորյանի հանդիպումը, որին մասնակցեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հ.Վանյանը:
Ուսանողության հետ հանդիպման ընթացքում պարոն Գրիգորյանը ներկայացերց իր այցի նպատակը, խնդիրները, ուսանողների բազայի վրա տեղական կադրերի պատրաստման իր ողջունելի ծրագիրը, պատասխանեց ուսանողներին հետաքրքող բոլոր հարցերին:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել հետաքրքրված ուսանողներից դեկանի ղեկավարությամբ ձևավորել խումբ, որն առաջիկայում ճանաչողական այցով կհյուրընկալվի Տավուշ հեռուստաընկերությունում, տեղում կծանոթանա հեռուստաընկերության գործունեությանը, ուղղություններին ու ոլորտներին, աշխատակիցների գործառույթներին ու աշխատանքի հիմնական սկզբունքներին: