Ամառային զորակոչը Տավուշում շարունակվում է։ Նոյեմբերյան համայնքից զորակոչիկների հերթական խմբերը մեկնել են պարտադիր զինվորական ծառայության․ տղաներն արդեն համալրել են հայկական բանակի շարքերը՝ արժանապատիվ ծառայելու և հայրենի հողը պաշտպանելու ամուր կամքով։
Տավուշի դաշտերից մարդիկ ոսկեհատիկ ցորենն են հավաքում։ Տեսանյութում Այգեձոր գյուղի բնակիչները սեփական հողի բարիքի հավաքման աշխատանքներն են իրականացնում. այդ ամենը փուլ առ փուլ ներկայացնում ենք ՏավուշՄեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութի միջոցով։
Մակարդակով կոֆե բժիշկ Կարինե Օթարյանի հետ
Բժշկությունը, արվեստը ու ջերմ հիշողությունները․ #ՄակարդակովԿոֆե շարքի այս թողարկման շրջանակում Հրանտ Ղազումյանը բժշկական գիոտությունների թեկնածու Կարինե Օթարյանի հետ տավուշյան զրույց է ունեցել։
Տիկին Կարինեի հետ զրույցը մանկությունից մինչ մեր օրերի մասին է, կարևոր որոշումների, Հայրենիքը սիրելու ու ծննդավայրի՝ Իջևանի հետ ամուր կապ ունենալու մասին է։
Վերցրե՜ք մեկ բաժակ սուրճ ու միացեք մեր անմիջական, ջերմ ու հետաքրքիր զրույցին։
Վերանորոգվել է Սարիգյուղի մանկապարտեզի մասնաշենքը
Սարիգյուղի փոքրիկներն այսուհետ կհաճախեն բարեկարգված ու լուսավոր մանկապարտեզ։ Հուլիսի 24-ին Սարիգյուղում բացվեցին վերանորոգված մանկապարտեզի դռները։ Հայ բարեգործական ընդհանուր միության օգնությամբ ֆրանսահայ ու ֆրանսիացի կամավորները դեռևս 1980-ականներից չվերանորգված մասնաշենքը վերանորոգել են, մասնավորապես կարգի են բերել սենյակները, կահավորել դրանք․ կատարվել է նաև ներքին հարդարման աշխատանքներ։
ՀԲԸՄ կամավորների 4-րդ այցն է Սարիգյուղ, մինչ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները, նախկինում աջակցել են նաեւ դպրոցի դասասենյակների նորոգմանը, իսկ նախորդ տարի փոխել էին մանկապարտեզի տանիքը, բարեկարգել մասնաշենքը։
Սարիգյուղի մանկապարտեզում գործում է 2 խումբ, աշխատակիցենրը վստահ են՝ վերանորոգումից հետո խմբերը կշատանան, արդեն դիմումներ կան նաև հարևան գյուղերից։
Ի երախտագիտություն կատարած աշխատանքների, Իջևանի համայնքապետը շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնեց ֆրանսիացի կամավորներին, միջոցառումը ավարտվեց Սարիգյուղի փոքրիկների երաժշտական կատարմամբ։
Տավուշ Մեդիայի աշխատակազմը հանդիպեց «Հետքի» փաստեր ստուգող լրագրողների թիմի հետ
Հուլիսի 27-ին Տավուշ Մեդիայի աշխատակազմը մասնակցեց «Հետքի» կողմից նախաձեռնված հանդիպմանը, որի հիմնական նպատակը Փաստերի ստուգման կարևորության, ոլորտի մասնագետների հնարավոր համագործակցության ու ոլորտի խնդիրների քննարկումն էր:
Հանդիպմանը ներկայացվեց նաև Հետքի՝ փաստերի ստուգման նոր հարթակը՝ «InFact/Փաստացի» ֆռեյսբուքյան էջը, որը միավորում է փաստերի ստուգմամբ հետաքրքրված լրագրողներին ու մեդիա ներկայացուցիչներին։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին օգտակար և արդյունավետ հանդիպման համար:
«Փակուղի» ֆիլմաշարը դիտեք Տավուշ TV-ի եթերում
Արտակարգ ալիքի չհնացող հաղորդումները՝ ՏավուշTV-ի եթերում․ Այս շաբաթվանից մեր եթերում ցուցադրվում է «Փակուղի» ֆիլմաշարը:
Ֆիլմաշարում իրական ճակատագրեր են, կենդանի մարդիկ, խորտակված երազներ, ողբերգությունների հիման վրա թմրամոլությունից խուսափելու դասընթացներ: Թմրամոլությունը սոցիալական չարիք է՝ փակուղի: Դիտե՛ք առավել քան արդիական և օգտակարը ֆիլմաշարը արդեն ՏավուշTV-ի եթերում։
Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Բերդի համայնքապետարանի աջակցությամբ հուլիսի 25-ին Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ ընդհանուր մենամարտերի հուշամրցաշար` նվիրված 2020 թվականի հուլիսյան մարտական գործողությունների ընթացքում նահատակված հայորդիների հիշատակին։ Հուշամրցաշարին մասնակցում էին Տավուշի ու Արմավիրի մարզի 20 պատանի մարզիկները:
Բերդ համայնքում սպորտային կյանքը ակտիվ և աշխույժ է. հ ամայնքի ղեկավարի խոսքով մարզաձևը համախմբող նշանակություն ունի:
Հայաստանի Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան նմանօրինակ միջոցառումներ հաճախ է կազմակերպում և կազմակերպելու ինչպես Տավուշում, այնպես էլ հանրապետության այլ մարզերում:
Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Բերդի համայնքապետարանի աջակցությամբ հուլիսի 25-ին Բերդի մշակույթի տանը տեղի ունեցավ ընդհանուր մենամարտերի հուշամրցաշար` նվիրված 2020 թվականի հուլիսյան մարտական գործողությունների ընթացքում նահատակված հայորդիների հիշատակին։
«Եղբայրական պուրակի» բացումը Կոթի գյուղում
Հուլիսի 22-ին Կոթի գյուղի օրվա կապակցությամբ կայացավ «Եղբայրական պուրակի» բացման հանդիսավոր արարողությունը, որը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։
Բացման միջոցառումը հագեցած էր համերգային ծրագրով, որի շրջանակում ելույթներ ունեցան Կոթի գյուղի շնորհաշատ երիտասարդները, ինչպես նաև ճանաչված և հանրահայտ երգիչներ Միհրան Ծառուկյանը, Աղասի Իսպիրյանը, Սեկուն և այլոք։ Միջոցառումը հագեցած էր մշակութային ծրագրերով և ուղեկցվեց ցուցահանդես-վաճառքով։
Միջոցառման մասին պատմում է ՏավուշՄեդիայի Նոյեմբերյանի թղթակից Հրանուշ Անանյանը։
Համայնքային կառույցների մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով հուշանվերներով
Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրել է Իջևանի համայնքապետի 1-ին տեղակալ Արգիշտի Ամիրխանյանին, Իջևանի համայնքապետարանի, ՀԷՑ-ի և ԳԳՄ-ի մի խումբ աշխատակիցների 2023թ. հունիսի 19-ին Իջևան քաղաքում տեղի ունեցած կարկտահարության և ջրհեղեղի հետևանքների վերացման գործում դրսևորած մասնագիտական պատրաստվածության, փրկարարական աշխատանքները մեծ պատասխանատվությամբ և բարձր մակարդակով իրականացնելու համար:
Նոր երիտասարդական կենտրոն Իջևանում
Հուլիսի 21-ին Իջևանում բացվեց երիտասարդական կենտրոն։ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով:
Նմանօրինակ 25 կենտրոնների շարքում առաջինն Իջևանի երիտասարդական կենտրոնն է։ Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ ԳԿՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, կազմակերպվելու են զարգացնող, ժամանցային խաղեր և միջոցառումներ, առկա է նաև կինոդիտման հնարավորություն: