Այգեհովիտ գյուղում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 31-ին, ժամը 02:17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:13-ին: Այրվել է «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Բ․ Չ․):




«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացման ծրագիրը Տավուշում և Գեղարքունիքում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացնում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում՝ միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով: 

Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը` դրանով իսկ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի կողմից 1325 բանաձևն ընդունվել է 2000թ․ հոկտեմբերի 31 -ին՝ միաձայն։ Այս բանաձևը վերահաստատում է կանանց կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման և լուծման, բանակցային, խաղաղաշինական, մարդասիրական օգնության տրամադրման, որոշումների կայացման և հետպատերազմական վերակառուցման գործընթացներում։

Արմավիրի զարգացման կոնտրոնի կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է նպաստել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացմանը  նաև մարզային մակարդակում։ 

Ծրագրի շրջանակում Իջևան և Վարդենիս համայնքներում կատարվել է կարիքների վերհանում՝ ֆոկուս խմբային քննարկման միջոցով, որից հետո նոյեմբերի 24-ից մեկնարկել է Իջևանի և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակիցների, քաղհասարակության ու մեդիա ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը Հանքավանում՝ եռօրյա դասընթացի շրջանակներում: Հաշվի առնելով համայնքների սահամանամերձ լինելու փաստը՝ Իջևանն ու Վարդենիսը  ներգրավվել են ծրագրում։ Սա պիլոտային ծրագիր է նշված երկու համայքների համար, որոնք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում կունենան մշակված ռազմավարություն՝ կանանց համար համայնքն ավելի անվտանգ դարձնելով։

Եռօրյա հանդիպման առաջին օրը մասնակիցներին ողջունեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը: Ջոն Գալագերն իր խոսքում կարևորեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում գենդերային հավասարությունը, բռնության դեմ պայքարը և կանանց ներգրավումը Կ«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում: Դեսպանն ընդգծեց նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների կարգավորման, բռնությունների կանխարգելման ու ճգնաժամային կառավարման գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության ու լրատվամիջոցների համատեղ աշխատանքի կարևորությունը:  Եռօրյա դասընթացի նպատակն էր ամրապնդել ծրագրի մասին մասնակիցների գիտելիքները, խթանել համայնքներում օրակարգի իրականացումը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան և ամրապնդեցին  իրենց գիտելիքները մարդու իրավունքների, տեղական և միջազգային փաստաթղթերում կանանց իրավահավասարության դրույթների մասին: Դասընթացն ուղեկցվել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններով:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղհասարակության ու մեդիա ոլորտի աշխատակիցները մարզերում կարևոր դերակատարություն ունեն:

Դասընթացի ավարտից հետո Իջևան և Վարդենիս համայնքներում կազմակերպվելու են հանրային լսումներ՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի տեղայնացման թեմայով: 






Ամփոփվեցին «ԱԳԱԹԵ. երիտասարդների ձեռնարկատիրական կրթություն խաղաֆիկացիայի միջոցով» ծրագրի արդյունքները

Դեկտեմբերի 17-ին կայացավ 2019 թվականից իրականացվող «ԱԳԱԹԵ. երիտասարդների ձեռնարկատիրական կրթություն խաղաֆիկացիայի միջոցով» ծրագրի ամփոփումը՝ երիտասարդական համաժողովի միջոցով։

«Այս ծրագիրը երկկողմանի օգտակար էր՝ նախ YCCD-ի և մնացած կազմակերպությունների համար, քանի որ մեր փորձով նրանք գտան այն ձևերը, որոնցով կարող են ավելի կատարելագործել խաղերը, և օգտակար էր մեզ համար, որովհետև մենք գտանք այնպիսի բանալիներ, որոնք մեզ համար, որպես ապագա ձեռնարկատերեր, կարևոր են մեր ապագա բիզնեսը սկսելու համար»,- նշում է ծրագրի մասնակիցներից Նանե Բեժանյանը։

ԱԳԱԹԵ ծրագիրն իր մեջ ներառել է միջազգային շարժունակություն և տեղական կարողությունների զարգացում: Ծրագիրն իրականացվել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:






Սահմանապահ զորամասում կայացավ «Թմկաբերդի առումը» պոեմի երաժշտական ներկայացման առաջնախաղը

«Թմկաբերդի առումը» պոեմը՝ նոր մեկնաբանությամբ՝ Տավուշի սահմանապահ զորամասի զինծառայողների ներկայացմամբ:

Զորամասում վերջերս ձևավորված գեղարվեստական ինքնագործունեության խմբի կատարմամբ դեկտեմբերի 16-ին կայացավ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի երաժշտական ներկայացման առաջնախաղը:

Ժամկետային զինծառայող Ալեքսանդր Գաբրիելյանը մեզ հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ծնվել Թումանյանի պոեմը ներկայացնելու գաղափարը։

«Մերօրյա զինվորը ամուր կանգնած է սահմանին, ստեղծագործող է և ունի ասելիք իր համայնքին և հասարակությանը»,- իր խոսքում նշում է զորամասի գնդերց Հովհաննես սարկավագը:

Բերդ քաղաքում ներկայացումը բեմադրելու նախաձեռնությունն իրականություն է դարձել զորամասի հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի աջակցությամբ:  Ներկայացման նպատակը բանակ-հասարակություն կապի առավել ամրապնդումն է։






Բերդավանցի մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքները

Նոր տարվա նախաշեմին՝ սահմանապահ Բերդավանից․ մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքներն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Լիլիթ Դավթյանի տեսախցիկը։






ՏաՈւժ․ նոր որակի առաջնորդների դպրոցներ Տավուշի մարզում

Հզորանալ հոգով, մտքով և մարմնով․ Տավուշ TV-ն պատմում է Տավուշում գործող առաջնորդների պատրաստման դպրոցների՝ «ՏաՈւժ»-ի մասին։

Ռազմական պարապմունքների, արշավների և ճամբարային բանակումների ընթացքում աշակերտները զարգացնում են տրամաբանելու, ինքնապաշտպանության և արագ կողմնորոշվելու որակներ։ Սովորում են նաև աշխատել թիմով և պատասխանատվություն ստանձնել դժվար իրավիճակներում։ Կարևորվում է հատկապես վախերի հաղթահարումը։

Մարզական տարբեր մոտեցումներով ապագա առաջնորդների մեջ դաստիարակվում է ուժեղ, կարգապահ, ինքնավստահ լինելու կամք։ Փորձառու մարզիչների օգնությամբ աշակերտները կոփվում են, ծանոթանում առողջ ապրելակերպի եւ առաջին (բուժ օգնության հիմունքներին։ Սպորտային մարզումներն ամբողջանում են դաշտային պարապմունքներով։

Հոգևոր-հայրենաճանաչողական դասերն իրականացնում են սարկավագները՝ «Լույսի ճանապարհ» դասագրքով։ Աստվածաշնչի ուսուցմանը զուգահեռ աշակերտները ծանոթանում են հայ ինքնության ակունքներին։ Ստացած գիտելիքներն ամրապնդվում են Սուրբ Պատարագին և ուխտագնացություններին մասնակցությամբ։






Մակարդակով կոֆե Հատիկ բենդի տղաների հետ

Այս տարվա վերջին և նախաամանորյա «Մակարդակով կոֆե»-ին հրավիրված են Տավուշում գործունեություն ծավալող յուրահատուկ անունով և ասելիքով Հատիկ բենդի անդամները։ 

Աշոտ Մանուչարյանը, Մխիթար Ամիրխանյանը, Գուրգեն Դալյանը և Արտակ Մադաթյանը պատմում են ինչպես բենդի, խնջույքներին միշտ «լսվող» երաժշտությանն այլընտրանք դառնալու, այնպես էլ մարզում արվեստի զարգացման, կարծրատիպեր կոտրելու և Տավուշի՝ «թունելից դեսը աշխարհի» մասին։ 






Դիլիջանում կայացել է «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը

«Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» խորագրով «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը մեկնարկեց դեկտեմբերի 11-ին՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում: 2008 թվականից «ԱրմՌոբոտիքս»-ը կազմակերպվում է Հայաստանում՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրօրինակ հարթակ է ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցութային դաշտն իրենից ներկայացնում է փոքր ագրոտեխնոլոգիական ագարակ, որտեղ թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն մասնագիտական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։ 

Մրցույթի այս տարվա խնդիրը էր մասնակից երիտասարդների շրջանում ցուցադրել գյուղատնտեսության ոլորտի հեռանկարը՝ նրանց մոտ առաջացնելով հետաքրքրություններ ոլորտի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ագրոտեխնոլոգիական ցուցահանդես, որի շնորհիվ մասնակիցները ցուցադրեցին իրենց աշխատանքները՝ ներկայացնելով նաև դրանց կիրառումը։

Խոսելով ծրագրի առանցքային նպատակերից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն առաջին հերթին կարևորում է երեխաներին վաղ տարիքից, բացի ճարտարագիտության ուսուցումից, սովորեցնում են նաև սպառողական մարդուց դառնալ արտադրող մարդ:

«ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթին մասնակցում էին թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից: Թիմերում ընդգրկված էին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների, «Գյումրի» զարգացման լաբորատորիայի և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի աշակերտները: 

Միջոցառման ընթացքում նաև բանախոսություններով հանդես եկան Հայաստանի ազգային ագրարային համալասարնի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ 

Մրցույթի գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, այն հովանավորել է նաև ԱԿԲԱ բանկը: Մրցույցի գործընկերներ են ԶԻԳ-ԶԱԳ առևտրի ցանցը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Դիլիջանի կենտրոնական դպրոցը։






Տավուշ գյուղում այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր:




«ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք

Եվրոմիությունը հանուն նորարարության դրամաշնորհային ծրագիրը ամփոփվել է։ Այն մեկնարկել էր 2020 թ. հոկտեմբերի 30-ին: Ծրագրի նպատակն էր բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները, բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը:

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները», «Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով»:

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները» բաղադրիչի հիմնական նպատակը ԿԶՆԱԿ-ին տեխնիկական աջակցության տրամադրումն է՝ նպաստելով կառույցի կարողությունների զարգացմանը: Տրամադրվող աջակցությունը ընդգրկում է հանրակրթության ոլորտի հիմնական ուղղությունները՝ ուսուցիչների մասնագիտական զարգացումը, որը ներառում է ուսուցիչների վերապատրաստումը և ատեստավորումը, դպրոցներում ուսումնական գործընթացների կառավարումը և գնահատումը, ուսումնական ծրագրերի, նյութերի մշակման և փորձաքննության մեթոդաբանությունը, համապատասխան ուղեցույցների ստեղծումը։ ԿԶՆԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կազմակերպությանը տրամադրվել է 50 դյուրակիր համակարգիչ:

«Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով» բաղադրիչի նպատակն է բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը Տավուշի մարզի դպրոցներում` տրամադրելով քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք: Բաղադրիչի շրջանակում Տավուշի 76 հանրակրթական դպրոցներ ստացել են բնագիտական և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք: