Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը համատեղ կազմակերպեցին «Ֆուտբոլը բոլորի համար» ներառական մարզական միջոցառումը։

Միջոցառման նպատակն էր խթանել ներառական սպորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների մասին և ստեղծել հավասար մասնակցության հնարավորություններ։

Միջոցառմանը մասնակցեցին տարբեր հանրակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ֆուտբոլային թիմեր՝ Երևանի Վ. Վաղարշյանի անվան Հ. 80 հիմնական դպրոցը, «ArevModels» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն։

Տավուշի մարզի Իջևան համայնքից ժամանած «Հույսի կամուրջ» ՀԿ-ի թիմն առանձնացավ թիմային խաղով, արագ արձագանքմամբ և տեխնիկապես հագեցած մոտեցմամբ։ Թիմի կազմում էին Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի և Գանձաքարի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Թիմը պարգևատրվեց Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի կողմից, ով ընդգծեց ներառական ֆուտբոլի կարևորությունն ու նման նախաձեռնությունների շարունակականության անհրաժեշտությունը։

Միջոցառման ավարտին բոլոր թիմերը ստացան խրախուսական պարգևներ՝ իրենց ակտիվ մասնակցության և ներառական արժեքների տարածման համար։

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի աշխատակից Վահե Առուստամյանն իր խոսքում նշեց. ««Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառումը դարձավ այն հարթակը, որտեղ սպորտը դարձավ հավասարության, հարգանքի և փոխընդունման գաղափարների տոն», և շնորհակալություն հայտնեց գործընկերներին նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

« of 7 »




Վերադարձ․ ցուցադրություն Իջևանի «Վերնատանը»

Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում մեկնարկել է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը՝ «Վերադարձ» խորագրով։ Սա Աղաբաբյանի երկրորդ ցուցահանդեսն է Տավուշում․ առաջինը օրեր առաջ կայացել էր Կողբում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով արվեստասերների շրջանում:

Ցուցասրահում ներկայացված են հեղինակի 33 աշխատանքները, որոնք միավորում են հայրենիքի կարոտը, բնապատկերների հանդեպ սերը և տարիների ընթացքում ձևավորված ստեղծագործական նոր հայացքը։

Նիկոլ Աղաբաբյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։ Չնայած հեռավորությանը՝ ասում է, որ հայրենի բնությունը և մանկության հիշողությունները մշտապես ուղեկցել են իրեն։ «Վերադարձ» խորագիրը խորհրդանշում է իր կապը արմատների, տան ու ինքնության հետ։

Նկարչի վերադարձը հայրենիք կարևոր մշակութային իրադարձություն է։ Աղաբաբյանը նշում է, որ այս ցուցադրությունը ոչ միայն արվեստի ներկայացում է, այլև մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն, որից երկար տարիներ հեռու է եղել։

Ցուցահանդեսը Վերնատանը բաց կլինի մի քանի օր, և այցելուները կարող են իրենց աչքով տեսնել նկարչի ներաշխարհի բազմաշերտությունը, գույների միջոցով արտահայտված նրա զգացողություններն ու հայրենիք վերադառնալու ներքին ճանապարհը։

Կարդացեք նաև՝




Առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք Նոյեմբերյանում

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 8:25-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոցում Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար։

Նոյեմբերյանի բնակիչ 74-ամյա վարորդը հայտնել է, թե մեքենան բեռնված է 5 խմ վառելափայտով, որն ինքը պատրաստել է «Միսխանա» կոչվող տարածքում և ցանկանում էր տեղափոխել իր տուն։ Վարորդը, սակայն, փայտի ձեռքբերման կամ պատրաստման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Փայտանյութով բեռնատարը տեղափոխվել է բաժնի հարակից տարածք, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Նոյեմբերյանի քննչական բաժին։




105 տարվա հետադարձ հայացք Հայաստանի խորհրդայնացմանը

1920թ․ նոյեմբերի 29-ին խորհրդային կարմիր բանակը մտավ Իջևան (Քարվանսարա)․ 105 տարվա հետադարձ հայացք Հայաստանի խորհրդայնացմանը։ «Տավուշյան հորիզոններ» հաղորդաշարի շրջանակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, պ․գ․թ․, դոցենտ Արա Ազատյանի հետ զրուցել ենք Հայաստանի խորհրդայանցման իջևանյան իրադարձությունների մասին․ ստվերում մնացած հետաքրքիր դրվագների ու պատմությունների մասին կիմանաք այս հաղորդման ընթացքում։




Հոգեբանական խորհրդատվության մոտեցումները | Տավուշյան հորիզոններ




Իջևանի փողոցների անվանափոխության հարցը խորհրդային և անկախության շրջանում | Տավուշյան հորիզոններ




Մասնագիտական ընտրության հոգեբանական խնդիրները | Տավուշյան հորիզոններ




Տավուշ TV-ն և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ներկայացնում են «Տավուշյան հորիզոններ» հաղորդաշարը




Արճիսի հին ու նոր սերունդները միասին նշեցին դպրոցի հիմնադրման 85-ամյակը

Արճիսի դպրոցը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1940 թվականին, Երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին հիմնված 7-ամյա դպրոցը հետագայում դարձել է միջնակարգ Փոքրիկ, բայց կենսախինդ այս դպրոցը Արճիսի գյուղական կյանքի զարկերակն է արդեն 85 տարի։

Հոբելյանական միջոցառմանը դպրոցի բակը կրկին լեցուն էր մտերիմ ու հարազատ դեմքերով․ տարբեր սերունդների շրջանավարտները հավաքվել էին հարազատ կրթօջախում՝ նշելու իրենց դպրոցի հիմնադրման օրը։ Նրանք միասնաբար ծառատունկ իրականացրին շրջանավարտների պուրակում։ Տնկված ծառերն առաջին հերթին կանաչապատման կարևոր քայլ են, ապա նաև խորհրդանշական հիշեցում․ պետք է հավատարիմ մնալ արմատներին:

Ծառերը դպրոցին էր նվիրել տարածաշրջանում գործող «Գանձոր» տեղական ակտիվ խումբը։ Կազմակերպությունը կարևորում է, որ յուրաքանչյուր աշակերտ սովորի խնամված, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրում, և իրենց այս աջակցությամբ նպատակ ունեն նպաստելու այդ պայմանների ձևավորմանը։ Դպրոցի բակում կտեղադրվեն նաև նստարաններ։

Արճիսի դպրոցի հիմնադրման 85-ամյակի առթիվ շնորհավորելու էին եկել Նոյեմբերյանի համայնքապետարանի, Տավուշի մարզպետարանի, համայնքում գործող կառույցների ներկակացուցիչները:

Արճիսի դպրոցում այսօր սովորում է 154 աշակերտ՝ աշխույժ, նախաձեռնող, մասնակցային։ Նրանց լուսավոր ու ժպտուն հայացքներում, այնուամենայնիվ, մի ընդհանուր մտահոգություն կա․ դպրոցը հրատապ վերանորոգման կարիք ունի։ Տոնական օրը, սակայն, լի էր ուրախությամբ. ներկայացվեց դպրոցի 85-ամյա տարեգրությունը, իսկ աշակերտների ազգային պարերն ու երգ-երաժշտական կատարումները յուրահատուկ գունազարդում հաղորդեցին օրվան։

«Դպրոցի ճամփան միշտ կարճ է, սիրուն՝ ձմեռ թե գարուն»․ 85 տարիների արձանագրումը նաև ակնարկ է՝ դպրոցը շարունակելու է ապրել, շնչել ու կերտել իր նոր էջերը: