Դիլիջանի կենտրոնական դպրոցում ընթանում է Արվեստի շաբաթը

Դիլիջանի կնետրոնական դպրոցում արդեն երկրորդ տարին է՝ հատուկ նշվում է Արվեստի շաբաթը: Մայիսի 11-ին տեղի ունեցավ դպրոցի աշակերտների՝ մի շարք առարկաներից տարբեր նախագծային աշխատանքների ցուցադրությունը:

Միջոցառման սկզբում դպրոցի հյուրերը դիտեցին Դիլիջանի կնետրոնական դպրոցի տասնամյակին նվիրված տեսաֆիլմը, որը պատմում էր դպրոցի անցած ուղու, հաջողությունների, ձեռքբերումների մասին: Տեսաֆիլմի դիտմանը հաջորդեցին դպրոցի նորաստեղծ «Թռիչք» երգչախմբի երաժշտական ինքնատիպ կատարումները: Այնուհետև հյուրերը շրջեցին դպրոցում, ծանոթացան աշակերտների նախագծերին: 

Արվեստի շաբաթը նվիրած է դպրոցի հիմնադրման 10-ամյակին, որը լրանալու է այս տարվա աշնանը: Ցուցադրությունը շարունակվելու է մինչև մայիսի 18-ը:




Խոսք ու զրույց. Տեր Աբել քահանա Քարտաշյան

Խոսք ու զրույց հաղորդման շրջանակում այս անգամ մեր տաղավարում հյուրընկալել ենք Իջեւանի հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանին:

«Ինձ համար շատ գեղեցիկ մարդիկ են հայերը, տավուշցիները՝ առավելաբար: Կարեւոր ճշմարտություններից մեկն իմ կյանքում այն է, որ չապրեմ միայն ինձ համար, ապրեմ նաեւ դիմացիններիս համար». – ասում է տեր Հայրը:

Ձեզ ենք փոխանցում Տեր Աբելի լավատեսական տրամադրությունը:




Դիլիջանում կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի գալա համերգը

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը տասներորդ անգամ միավորում է Հայաստանի պատանի ստեղծագործողներին: Այս տարի առաջին անգամ մրցույթը տեղի է ունենում միանգամից երկու քաղաքում՝ Երևանում և Դիլիջանում։ Մայիսի 10-ին Երևանից մեկնարկած մրցույթի գալա համերգը տեղի ունեցավ Դիլիջանում գտնվող Էդվարդ Միրզոյանի անվան Կոմպոզիտորների տանը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միրզոյանական մրցույթին մասնակցել կարող էին մինչև տասնութ տարեկան ստեղծագործողներ։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի աղթոքով և օրհնությամբ մեկնարկեց մրցանակաբաշխությունը։ Միրզոյանական տոնի գալա համերգին Դիլիջանի Կոմպոզիտորների տան բեմից երգեցին Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի սաները։

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝  նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն՝ և՛ հաղթող մասնակիցներին, և՛ նրանց ուսուցիչներին: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:




Աշխարհի ծայրերից` Տավուշին. Հորիզոն հեռուստաընկերություն

Տավուշ TV-ի եթերում շարունակվում է Ասպրամ Սարատիկյանի հետ մեր ամերիկյան ճամփորդությունը: Այս շարքի թողարկումներից մեկը տանում է բոլորիս Ամերիկայի Հորիզոն հեռուստաընկերություն:

Հաղորդման ընթացքում զրուցել ենք մեր հայրենակից Վրույր Թադևոսյանի և Նարինե Չիլինգարյանի հետ։

Շարունակե՛ք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք աշխարհի ծայրերից եկող ոչ մի թողարկում։ 




Հացի արարումը Բաղանիսում

Գյուղացու համար հաց թխելը վերածվում է հատուկ ծիսակատարության, իսկ տաք հացի բույրը անտարբեր չի թողնում ոչ մեկին։

Անահիտ տատը բոլորին հրավիրում է Բաղանիս` վայելելու տաք հաց ու պանիր, շնչել թարմ օդ և զգալ կյանքի գրավչությունը` բնությանը միաձուլված։

Տավուշ Մեդիայի թղթակից Վերա Սահակյանը Բաղանիսից փռում թխված տաք հացի համը և հոտն է բերել մեզ:




Մեր բարբառն ու բարքերը. Մի փունջ սինդրիկ

Տյու սինդրիկից դժգոհեցիր, ինձ ասեցիր «չէ»,

Սինդրիկն ի՞նչ ա, որ պիրել ես, տյա ռոմանտիկ չէ։

Տյու ինձ արիր խալ խայտառակ, հմի գոհ ես չէ՞,

Սինդրիկն ի՞նչ էր, անմեղ պատճառ, որ ինձ ահես «չէ»։

Տավուշեցի գիտնականնին հայ-հայ ա սիրունության հըմար պատվաստանյութին ստեղծում, բայց մի միջին վիճակագրական բարեկամ տյուս եկավ էդ գիտնականներին ասեց. «Վիի՜՜՜, էս ինչքան եք լղարել, էս ինչքան եք կեշնացել»,  ու տըհե էդ պատվաստանյութը, վակցինան կիսատ ա մնըմ։ 

Տավուշ TV-ով կրկին կատակում ու զրուցում ենք հենց մեր մասին, իսկ դա նշանակում է, որ մեր եթերում է «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի նոր, թարմ թողարկումը։ 

Այս թողարկման մեջ խոսելու ենք լուրերի տարածման, Տավուշում սիրո արտահայտման, սիրունության «պատվաստանյութ» ստեղծելու, տավուշյան «թարս» հասկացվող հաճոյախոսությունների եւ այլ հետաքրքրիր թեմաների մասին:

 Քյնացի՞նք․․․




Պարի միջազգային օրվան ընդառաջ միջոցառում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում

Պարի միջազգային օրվան ընդառաջ Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր։ «Ազգային երգ ու պար» առարկայի շրջանակում դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտները՝ ուսուցչուհու հետ միասին, կազմակերպել էին բացօթյա միջոցառում՝ դպրոցի բակում ստեղծելով կոլորիտային, հայակական, ազգային միջավայր։

«Երկիրը ճանաչելու համար պետք է ճանաչել ժողովրդի պարը, որովհետև պարը ժողովրդի ոգին է, որ ապրում է պարային շարժումի, պարային մտածողության մեջ։ Պարը, անշուշտ, նաև լեզու է՝ ազգային ինքնության մեծագույն դրսևորումներից մեկը… Այո, ցեղը գերազանցապես ռիթմ է».Կոստան Զարյան




Պարի միջազգային օրը Նոյեմբերյանում

Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը պարի միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր ազգային պարերի բաց դաս։

Պատմական ակնարկները փաստում են, որ հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում և եղել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։

Մանրամասները՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի ռեպորտաժում։




Օդային տագնապի իրազեկում

Մայիսի 10-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:




Հուշամրցաշար` նվիրված Պավլիկ Աբազյանի հիշատակին

Կյոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի մարզիչ Ստեփան Սարհատյանի նախաձեռնությամբ մայիսի 7-ին տեղի ունեցավ կարատեի մարզային առաջնություն՝ նվիրված զոհված ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանի հիշատակին։
Հուշամրցաշարին ներկա էին նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Պավլիկ Աբազյանի ծնողները, ընկերները։
Պավլիկ Աբազյանն Աչաջուր գյուղից էր։ Նա նույնպես զբաղվել է կյոկուշինկայ կարատեով և գրանցել բազմաթիվ հաջողություններ։