Զրույցներ հոգեբանի հետ․ Պատերազմական իրավիճակի ազդեցությունը անչափահասների վրա

Արտակարգ և պատերազմական իրավիճակներում ամենախոցելիների խմբերից մեկը անչափահասներն են, և այսօր շատ կարևոր է իմանալ, թե ինչպես կարող ենք օգնել նրանց հաղթահարել կորուստը և ցավը։

Հոգեբան Մերի Ազիզյանը Տավուշ TV-ի տաղավարից բացատրում է՝ ինչպես են անչափահասներն ապրում կորուստը և ինչպես պետք է աջակցել նրանց՝ կախված տարիքային առանձնահատկություններից։ 

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի:




Զրույցներ հոգեբանի հետ․ Կորուստ և վիշտ․ ինչպե՞ս աջակցել կորուստ ունեցած մարդկանց

ՏավուշTV-ի եթերում այսօր հոգեբան Մերի Ազիզյանն է, ում հետ զրույցների շարքում փորձելու ենք պատասխաններ գտնել այսօր մեզ ամենից շատ անհանգստացնող հարցերի համար։

«Զրույցներ հոգեբանի հետ» շարքում մեր առաջին թեման կորուստն է։ Միասին հասկանանք, թե՞ ինչ են կորուստը և վիշտը, և ինչպե՞ս մենք կարող ենք աջակցել կորստի զգացում ունեցողներին։ 

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի:




Ամենամեծ արվեստը գեղեցիկ ու ճիշտ ապրելն է․ Կարինե Ալեքսանյան

Կիթառահար, հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանը պատմում է Նոյեմբերյան համայնքում իր կյանքի ու գործի՝ բությունից սովորելու, սիրով իր արվեստը կիսելու և ամեն պահ, անհոգնել ստեղծագործելու մասին, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ «մուսան միևնույն բանը երկրորդ անգամ չի բերում»։ 

Բացի ստեղծագործելուց՝ Կարինեն աշխատում է նաև համայնքի երաժշտասեր պատանիների ու երեխաների հետ․ նրանց հետ միասին ստեղծել են «Ծիածան» երաժշտական խումբը։

«Արվեստը ձևավորում է մտածելակերպ և արժեհամակարգ, և քանի որ մարդու գործերն էլ նրա մտքերի արդյունքն են, որակյալ արվեստը չափազանց կարևոր է»,- ասում է Կարինեն։

Դիմանկարի հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյան




Տավուշյան բանջարով ճաշ կամ եղինջ

Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը ներկայացնում է բանջարի (եղինջի) պատրաստման տավուշյան գաղտնիքները։




Այգեհովիտում խաչքար է տեղադրվել՝ Հայրենիքը պաշտպանելիս նահատակված համագյուղացիների հիշատակին

Հայաստանի երրորդ Հանրապետության տարեգրության ընթացքում  Հայրենքը անձնվիրաբար պաշտպանելիս նահատակված այգեհովիտցիների հիշատակին Այգեհովիտում խաչքար է տեղադրվել: Նախաձեռնողն ու աջակիցը ծնունդով այգեհովիտից  ռուսաստանաբնակ բարերար Արսեն Սիմոնյանն է: Ապրիլի 18-ին  գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Կարապետյանի ձեռամբ դպրոցի բակում կայացավ Խաչքարի օծման արարողությունը։ 

Խաչքարի օծման արարարողությանը հաջորդեց գյուղի դպրոցի աշակերտների հայրենասիրական միջոցառումը: Տեղացիները վստահ են, որ  դպրոցի բակում տեղադրված խաչքարը հիմք կդառնա սերունդների հայրենասիրական ոգու ամրապնդման համար:

Բարերար Արսեն Սիմոնյանը մշտապես աջակցում  է իր ծննդավայրի՝ Այգեհովիտ գյուղի խնդիրների լուծմանը ու գյուղի զարգացմանը, և խաչքարի տեղադրման նախաձեռնությունն էլ իր հայրենանվեր գործունեության հերթական դրսևորումն է:

Միջոցառման ավարտին Ազատամարտիկների միության պատվոգրով պարգևատրվեց  բարերար Արսեն Սիմոնյանը, պատվոգրեր տրվեցին  նաև հանուն Հայրենիքի պաշտպանության զոհված տղաների ընտանիքներին:




Վոլեյբոլի բաց առաջնություն Իջևանում՝ ի հիշատակ 2016-2022 թվականներին զոհված տղաների

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նախաձեռնել էր վոլեյբոլի բաց առաջնություն՝ ի հիշատակ 2016-2022 թվականների ռազմական և պատերազմական գործողությունների ընթացքում զոհված տղաների։

Ապրիլի 22-ին մասնաճյուղում 13 թիմեր՝ Իջևանից, Նոյեմբերյանից, Գանձաքար, Ներքին Ծաղկավան, Սարիգյուղ, Այգեհովիտ, Պտղավան բնակավայրերից եկել էին մասնակցելու բաց առաջնությանը։




ԵՊՀ ԻՄ-ում կայացել է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ապրիլի 15-ին մեկնարկեց «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը: Համաժողովի նպատակը ուսանողական հետազոտությունների խթանումն է, ուսանողների՝ մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովին մասնակցում էին բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ` Հայաստանից և աշխարհի 62 համալսարաններից:

Արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողները կիսվեցին նաև իրենց տպավորություններով ու ակնկալիքներով:

Համաժողովի շրջանակում  քննարկվեցին մանկավարժության արդի հիմնախնդիրները, ներկայացվեցին սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները,  քննարկումներ ծավալվեց նաև մանկավարժության զարգացման հիմնական միտումների, արժեքների ու հեռանկարների վերաբերյալ:

Գիտագործնական համաժողովի շրջանակում  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը հետագայում ևս  բազմակողմանի հնարավորություններ է ընձեռելու ուսանողներին և դասախոսներին:

Նախաձեռնողների հավաստմամբ՝ նմանօրինակ համաժողովները կրելու են շարունակական բնույթ՝  նպաստելով ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացմանը:




Հայտնի երաժշտագետ Միխայիլ Կազինիկի համերգ-դասախոսությունը Դիլիջանի արվեստի պետական քոլեջում

Հայտնի երաժշտագետ, ջութակահար, գրող, մանկավարժ Միխայիլ Կազինիկը ստեղծագործական մեծ ծրագրով ժամանել է Հայաստան։ Ապրիլի 12-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ նրա համերգ-դասախոսությունը՝ «Մշակույթի գաղտնի նշանները» թեմայով։

Համերգը կազմակերպվել էր Դիլիջանի դպրոցների, միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատությունների աշակերտների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար։ Համերգին հրավիրված էին նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցի սաներն ու ուսուցիչները։

Ծրագրում ընդգրկված էին Մոցարտի, Վիենավսկու, Շոպենի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Խոսելով իր Հայաստանյան շրջագայության մասին՝ Միխայիլ Կազինիկը նշել է. «Հայաստանը մի ամբողջ Տիեզերք է։ Պատահական չէ, որ ներկայիս Միջազգային Ակադեմիան անվանեցի «Հայաստան՝ մոլորակի բաբախող սիրտը»: Հայաստանը ուղղակի մոլորակի վրա գտնվող մի երկիր չէ․ այն ժամանակների կապն է։ Հայաստանը հին տաճարներն են։ Յուրաքանչյուր տաճարում՝ զգացմունքային հուզմունք: Հայաստանը եզակի մասունքներն են։ Հայաստանի գույներն անհավանական են։ Նրանք ջերմացնում են մարդկանց հոգիները»:




«Ոսկու խամրած փայլը»․ Սմբատ Ցուցուլյանի վեպն արդեն ընթերցողի սեղանին է

Սմբատ Ցուցուլյանի «Ոսկու խամրած փայլը» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է։ Ապրիլի 15-ին Տավուշի մարզային գրադարանում կայացավ գրքի շնորհանդեսի միջոցառումը:  «Ոսկու խամրած փայլը» գիրքը նվիրված է գրող, հրապարակախոս, Խորհրդային Հայաստանի ՆԳՆ քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ցուցուլյանին։

Շնորհանդեսի միջոցառմանը ներկաներին տեսաֆիլմով ներկայացվեցին գրքի համառոտ նկարագիրը, գրքի հերոսի կերպարը։

Միջոցառման ավարտին հեղինակի և ներկաների միջև հարցուպատասխան է եղել գրքի ստեղծման, իրադարաձությունների ու կերպարների վերաբերյալ։




Գետահովիտում Քաղցկեղին առերեսված երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնն ընդունել է առաջին ընտանիքներին

Ապրիլի 15-ին առաջին ընտանիքներին է ընդունել ՀԱԵ Տավուշի թեմի նախաձեռնությամբ ստեղծված Քաղցկեղին առերեսված երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնը։

Կենտրոնը կառուցվել է Գետահովիտ գյուղի բարձունքում՝ Տավուշի ամենաչնաշխարհիկ ու խաղաղ անկյուններից մեկում։ 

Հարուստ բնությամբ շրջապատված կենտրոնը հագեցած է կեցության, բուժման, վերականգնման, սնվելու և ժամանցի բոլոր միջոցներով։ Ծանր բուժումից հետո այստեղ երեխաներն ու իրենց ընտանիքներն վերականգնման ընթացք են անցնում։

Կենտրոնը կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ հոգելույս Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։