Տավուշի պարեկները ատրճանակ են հայտնաբերել

Փետրվարի 14-ին պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում ստուգել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, մեքենայի պահոցում ատրճանակ կար։

Ըստ նրա՝ ատրճանակն ընկերոջինն է։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։




«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագիրն ընդունում է կառուցողական լրագրությանը նվիրված դասընթացի մասնակցության հայտեր

EU NEIGHBOURS EAST-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ սկսում է ԶԼՄ-ների հետ աշխատանքի և դրանց կարողությունների զարգացման նախաձեռնություն: Այն կմեկնարկի 2023 թվականի մարտի 17-ից 19-ը Դոյչե Վելլե ակադեմիայի փորձագետի կողմից անցկացվելիք կառուցողական լրագրությանը նվիրված դասընթացով:

Դասընթացի ժամանակ լրագրողները կսովորեն, թե ինչպես ստեղծել ոգեշնչող պատմություններ և իրականացնել դրանց ազդեցության քննադատական գնահատում: Լրագրողներն իրենց համար կբացահայտեն կառուցողական պատմությունների ներուժը՝ ոգեշնչելով մարդկանց վերանայել իրենց մոտեցումները, տալ լուծումներ և նախաձեռնողականություն դրսևորել։

Մասնակիցները կծանոթանան Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերին, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, տարածքային և տնտեսական զարգացմանը, ներառականությանը և երիտասարդության հզորացմանը:

Դասընթացից հետո մասնակիցները EU NEIGHBOURS EAST-ից աջակցության հնարավորություն կստանան, որի նպատակն է հնարավորություն տալ լրագրողներին ստեղծել կառուցողական լրագրողական պատմություններ իրենց նախընտրած ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների մասին:

EU NEIGHBOURS EAST-ը մասնակիցներին կտրամադրի այդպիսի պատմությունների պատրաստման և տարածման գործնական ուղեցույց, ինչպես նաև ֆինանսական աջակցություն (առավելագույնը 200 եվրո յուրաքանչյուր դիմումի համար):

Դիմելու համար լրագրողը պետք է ունենա հայկական լրատվամիջոցների հետ աշխատելու փորձ, համագործակցի ցանկացած ազատ, անկախ հայկական մեդիա հարթակի հետ և վարժ տիրապետի անգլերենին, քանի որ դասընթացն անցկացվելու է անգլերենով։

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն այս դիմումի ձևը մինչև փետրվարի 19-ը: Հայաստանի այլ քաղաքներից ժամանող լրագրողների կեցությունը կապահովի ծրագիրը։
Բոլոր հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրել dw-akademie.armenia@dw.com էլ. փոստին։

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 19 Փետրվարի, 2023




Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Աշոտի Միրզոյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Աշոտի Միրզոյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Տավուշ Մեդիան միանում է Ձեր բոլորի շնորհավորանքներին: Մեր արժանավոր Տավուշեցին:

Տավուշյան զրույց Լավրենտի Միրզոյանի հետ

«Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը մեր եթերում խոսում է Տավուշից միշտ անբաժան իր աշխատանքային ու «գրքային» հարուստ կենսագրության, մեր ունեցած ժառանգությունը գնահատելու ու պահպանելու, ինչպես նաև նոր հնարավորություններին ու գաղափարներին ընդառաջ գնալու մասին։




Լույս է տեսել «Աչաջուրը և աչաջրեցիները» գիրքը

Լույս է տեսել անվանի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր Հենզել Մանուչարյանի «Աչաջուրը և աչաջրեցիները» աշխատությունը: Գիրքը պատմում է հեղինակի գյուղի հանդեպ խորունկ սիրո մասին։

Հեղինակը նաև իր երախտագիտությունն է հայտնում անցած սերունդների ու գյուղի հոգսերով ապրած, գյուղի անունը բարձր պահած անձանց։ Գիրքը նաև պատգամ է ներկա ու գալիք սերունդներին՝ սիրել հայրենի եզերքը, ապրել ու արարել նրա սրբազան շնչով, Մակարավանքի տեսիլքով։

Հենզել Մանուչարյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է։ Ծնվել է 1944 թվականին Աչաջուր գյուղում։




Մահացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից փետրվարի 13-ի երեկոյան մահացել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը։

Կարեն Աբազյանը 46 տարեկան էր. հասարակության մեջ հայտնի էր որպես համեստ, ժողովրդական ղեկավար, իր հող ու ջրին նվիրյալ մարդ։ Տավուշ Մեդիան ցավակցում և զորակցում է Կարեն Աբազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։




Երևանի մի շարք փողոցներ անվանակոչվեցին հայտնի արվեստագետների անուններով

Երևանի ավագանու փետրվարի 14-ին կայացած նիստում ավագանին ընդունեց որոշում, որի համաձայն՝ մայրաքաղաքը կունենա հայտնի արվեստագետների անուններով փողոցներ, որոնց թվում է նաև դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվան փողոցը։

Ժիրայր Անանյանը ծնվել է 1934 թվականին Շամշադինի շրջանում (այժմ Բերդ քաղաք)։ Անվանի դրամատուրգի անունն է կրում նաև Բերդի համայնքային մշակույթի տունը։




Մակարդակով կոֆե նկարիչ-ոճավորող Հասմիկ Սողոմոնյանի հետ

Արվեստը, Դիլիջանն ու հին և նոր ժամանակները․ այս անգամ Հրանտ Ղազումյանն ու մեր թիմն այցելել են Դիլիջան՝ նկարիչ-ոճավորող Հասմիկ Սողոմոնյանի հետ մակարդակով կոֆե խմելու։

Հասմիկի հետ զրույցն իր մանկության Դիլիջանի, մարզում արվեստ արարելու, դասավանդելու, երեխաների հետ աշխատելու և անդադար սովորելու մասին է։ 

«Դիլիջանն ինձ համար երևի թե լռությունն է։ Բոլորս գիտենք, որ ժամը 7-ից հետո Դիլիջանում անհատակ լռություն է, և դա շատ հետաքրքիր է նրանով, որ դու քեզ հետ մենակ ես մնում․․․Ստեղծագործական առումով նման վայրում ամենալավ պայմաններն են»։




Աշխարհի ծայրերից․ Մալիբու, Վենիս․ ԱՄՆ

Տավուշ TV-ի եթերում կրկին Ասպրամ Սարատիկյանն է՝ ամերիկյան ճամփորդության իր էջերով։

Այցելում ենք Մալիբուի հայտնի ծովափ և Մալիբուից ոչ հեռու գտնվող Վենիս արվարձան։

Մալիբուի լողափն աշխարհի ամենահայտնիներից մեկն է․ ափի ամբողջ երկայնքը ծածկված է մանր ու փափուկ ավազով, իսկ ափից բացվող տեսարանը հիշողության մեջ կմնա ընդմիշտ։

Մալիբուից ոչ հեռու գտնվում է հանրահայտ Վենիս բիչը․ լողափն իր անունը ստացել է շնորհիվ համանուն քաղաքի, որը շատ նման է Վենետիկին։ Քաղաքի ներսում մի քանի ջրանցք կա, որոնց շուրջ կառուցված են բնակելի տները։

Շարունակե՛ք հետևել մեզ, որպեսզի բան չթողնեք աշխարհի ծայրերից ձեզ հասնող ամերիկյան պատմությունները։




Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա (Թարմացված)

Մեզ հետ զրույցում ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Տ. Պետրոսյանը հայտնեց, որ փրկարարական ջոկատների կազմում Տավուշի մարզային փրկարար վարչությունից 13 փրկարար փետրվարի 8-ից գտնվում է Սիրիայում՝ աղետի գոտում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով։

–  –  –  –  –  –  –  –  –

Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

 





Գրքի տոնին ընդառաջ՝ ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններն ամփոփում են 2022 թվականը

Ներկայացնում ենք Տավուշի մարզային գրադարանի 2022 թ. 10 ամենաընթերցված գրքերը.