Հրդեհ Արծվաբերդ բնակավայրի n զ/մ հրաձգարանի տարածքում




Գաթա ենք թխում․․․
Հայաստանում ամեն մի տարածաշրջան ունի գաթայի իր ավանդույթները։ Տավուշում այդ ավանդույթների անբաժան բաղադրիչը մեր փուռն է՝ պատի մեջ քարերով առանձնացված ջեռոցը։
Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանը Արծվաբերդից փռում թխված տաք գաթայի խրթխթոցը, համը և հոտն է բերել մեզ։

Փետրվարի 25-ին Արճիսի միջնակարգ դպրոցում բացվեց 2022 թ․ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Մուսայելյանի անվան ռազմագիտության դասասենյակը։
Տիգրան Մուսայելյանը ընտանիքի 4-րդ զավակն էր: Նա մասնակցել է մի շարք ռազմամարզական մարզային մրցույթների և հաճախ հաղթանակած վերադարձել։ 2020 թվականին ընդունվել է ԵՊՀ անգլերենի բաժին, իսկ 2021 թ․ հունիսի 21-ին զորակոչվել բանակ, ստացել սերժանտի կոչում և նշանակվել մարտական դիրքի ավագ։ Մարտական գործողությունների ժամանակ պատվով կատարել է դիրքի ավագի իր պարտականությունը, մարտը վարել մինչև վերջ և անմահացել իրեն վստահված դիրքի պաշտպանության ժամանակ։
Հավերժ փառք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրներին․․․
Ռեպորտաժը՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի․

Մարտի 9-ին, ժամը 07:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի 13-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցի տներից մեկի (մոտ 225 քմ) ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:26-ին, մարվել՝ 08:53-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ)։

Սամբոյի Հայաստանի երիտասարդական առաջնություն
Մարտի 7-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց. Երիտասարդների 2023թ աաջնությունը՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի 19-ից 21 տարեկան մարզիկ-մարզուհիների:
Ներկայացնում ենք Առաջնության հաղթողներին:
Աղջիկներ
50 կգ-Աննա Այվազյան-Կոտայք
54 կգ-Թամարա Գրիգորյան-Շիրակ
Տղաներ
58 կգ-Հերբերտ Սահակյան- Շիրակ
64 կգ-Մհեր Մելոյան-Լոռի
71 կգ-Արարատ Աշուղյան-Լոռի
79 կգ-Անդրեաս Հարությունյան-Երևան
88 կգ-Արսեն Հայրապետյան-Երևան
98կգ-Գրիգոր Բեկնազարյան-Տավուշ
Մարտի 8-ին կկայանան Մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց և Մարտական սամբոյի տղամարդկանց առաջնությունները:

Երկար տարիների դադարից հետո Իջևանը կրկին կինոթատրոն ունի․ գործունեության մեկնարկը տրվեց մարտի 3-ին։
«Իջևան» կինոթատրոնն իր այցելուներին առաջարկում է հայկական և արտասահմանյան ֆիլմացանկ՝ ավելացնելով ևս մեկ ժամանցի վայր թե՛ պատանիների, թե՛ մեծահասակների համար։
Մանրամասները՝ մեր Տավուշյան ռեպորտաժում․
Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գլխի սալջարդ և պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կողբ գյուղի 94-ամյա մի բնակիչ: Տարեց կնոջ հարևանուհին ոստիկաններին հայտնել էր, որ նրան տեսել էր հյուրասենյակի հատակին ընկած:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել էին 94-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Կողբ բնակավայրի 21-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել էր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մարտի 7-ին, ժամը 00։45-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ համագյուղացի երիտասարդի կողմից ծեծի ենթարկված 94-ամյա կինը մահացել է:
Քրեական վարույթը շարունակվում է:

