Հրդեհ Խաշթառակ գյուղում (Թարմացված)

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:11-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Մարտի 2-ին, ժամը 13։30-ի սահմաններում Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խաշթառակ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այս պահին կատարվում է հրդեհաշիջման աշխատանքներ։




Պրակտիկ հոգեբանություն. Երեխաները և սթրեսը




Պրակտիկ հոգեբանություն․ Պատասխանատվություն




Պրակտիկ հոգեբանություն․ Սթրեսի կառավարում




Պրակտիկ հոգեբանություն. Սթրես




Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Մարտի 1-ին, ժամը 18։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:




Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնը շուտով կբացի իր դռները

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում շուտով իր դռները կբացի Կողբի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը;

Կողբ հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Բուենոս Այրեսից Էկսերթյան, Սիմսիրողլու և Դերեջյան ընտանիքների աջակցության շնորհիվ Հայաստանում ևս մի Թումո կենտրոն կառուցվում է Կողբում։ Այն նախատեսված կլինի Հայաստանի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 1000 ուսանողի համար։

Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնի ղեկավարի դերը ստանձնելու համար ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է բարձր մոտիվացիայով, ճկուն և հավատարիմ անհատի, ով պատասխանատու կլինի կենտրոնի ամենօրյա գործունեության համար, կհամակարգի  Թումոյի կրթական ծրագրի և գործունեության իրականացումը՝ կապի մեջ լինելով Երևանի գլխավոր գրասենյակի հետ: Մանրամասների համար սեղմեք այստեղ:

 




Երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։




Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված շչակների գործարկում Բերդ համայնքում

Տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Բերդ համայնքի Այգեպար, Պառավաքար, Չորաթան, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես բնակավայրերում գործարկվելու են շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օրը Բերդ քաղաքի և նշված բնակավայրերի ուսումնական հաստատություններում կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի և ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պաշտպանության հրշեջ-փրկարարական ջոկատի՝ նշված բնակավայրերում տեղակայված հրշեջ-փրկարարական խմբերի մասնակցությամբ:



Տավուշեցի Անի Խառատյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի գալա համերգում

«Շանթ» հեռուստաընկերության եթերում ընթացող «Ազգային երգիչ» հեղինակային նախագծում այս օրերին Գալա համերգների փուլն է։ Այս փուլի ընթացքում հեռուստադիտողների քվեարկությամբ որոշվում են եզրափակչի մասնակիցները։

Փետրվարի 26-ին հեռարձակված երկրորդ Գալա համերգի մասնակիցներից էր նաև մեր հայրենակից՝ տավուշեցի Անի Խառատյանը, ով իր գեղեցիկ կատարումներով արդեն հասցրել է գրավել շատ հանդիսատեսների սրտեր։

Անի Խառատյանը Տավուշի մարզի Բերդ համայքնից է։ Երաժշտական գործունեություն է ծավալում նաև «Անի Խառատյան և ընկերներ» բենդով՝ կատարելով բազմաժանր ու բազմաոճ ստեղծագործություններ: Ստորև ձեզ համար հավաքել ենք Անիի բոլոր կատարումներն «Ազգային երգիչ» նախագծի շրջանակներում։ Նշենք, որ երկրորդ Գալա համերգի քվեարկության արդյունքները հայտնի կդառնան այս կիրակի։