«Երիտասարդության դրական զարգացման հարցաթերթի» տեղայնացված տարբերակի առաջին փորձարկումը՝ Դիլիջանում

Երիտասարդության դրական զարգացման հարցաթերթի» տեղայնացված տարբերակի առաջին հարցաթերթի փորձարկման նպատակով «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում Տավուշի աշխատանքային խմբի սովորողների մասնակցությամբ փետրվարի 9-ին Դիլիջանի ավագ դպրոցում կայացավ հանդիպում՝ Տավուշի մարզի 4 հանրակրթական դպրոցների աշակերտների ու հասարակագիտություն առարկայի ուսուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում ներկայացվեցին ծրագիրը ու երիտասարդության դրական զարգացման հայեցակարգը, որից հետո քննարկման ֆորմատով ընթացիկ կրթական չափորոշիչային բարեփոխումների համատեքստում ուսուցիչներն ու աշակերտները կիսվեցին իրենց դիտարկումներով, դիտողություններով ու առաջարկներով։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, կստեղծի հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության արդյունավետ մեխանիզմներ՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրին աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, այն իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ գործընկերությամբ։




Թամզարա․ Ազգային-ժողովրդական երեկոն՝ Իջևանի Քաղաքական սրճարանում

Թամզարան հայկական պարատեսակ է, ավելի կոնկրետ՝ հարսանեկան պարերգ։ Իջևանում, սակայն, այս անգամ այն դուրս էր եկել պարի սահմաններից ու մի ամբողջ միջոցառում դարձել։

Մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ և Hatik ու Shushiki band – երի հետ համագործակցությամբ Իջևանի Քաղաքական սրճարանում երեկոն նվիրված էր ազգայինը պահպանելուն, գնահատելուն և պարզապես վայելելուն։

Ինչպես միշտ՝ «դեպքի վայրից» իր տեսանյութով մեզ հայկական տրամադրություն է բերել Հրանտ Ղազումյանը։




StartUp Heart Ստարտափների, կամ գաղափարների համար միջազգային մրցույթ

Վերջնաժամկետը ` մարտի 1!!!
StartUp Heart մրցույթն կազմակերպվում է  Բելառուսի Պետական Համալսարանի կողմից։
Ծրագիրն ընտրված ստարտափներին/ գաղափարներին կտրամադրի գումարային մրցանակներ, ներդրումներ, մենթորային աջակցություն, իսկ անդամներին ` նաեւ պրակտիկա խոշոր ընկերություններում։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի կայքում
Ծրագրին մասնակցելու հայտ կարող եք ուղարկել հետևյալ հղումով։



Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Փոքր դրամաշնորհային ծրագրեր

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի

նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-ից 8․000 եվրո, ոպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2022 թվականին Գերմանիայի դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող ութ փոքր նախագծերի՝ ընդհանուր 57.716 եվրո գումարի չափով:

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

Խնդրում ենք նկատի առնել, որ ծրագրային հայտերն ընդունվում են ամեն տարի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանք կարող են ներկայացվել հետևյալ լեզուներից մեկով՝ հայերեն, գերմաներեն կամ անգլերեն։ Հայտերը հնարավոր է ներկայացնել թղթային տեսքով կամ սկանավորված փաստաթղթի տեսքով և պետք է ներառեն ծրագրի երկու պատասխանատուների ստորագրությունները։ Հայտերի ներկայացման համար էլեկտրոնային փոստի հասցեները կգտնեք մեր թարմացված տեղեկատվական թերթիկում։

Տեղեկատվական թերթիկ փոքր դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանների մասին (հայերեն, գերմաներեն, անգլերեն)

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության հայտ

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության հայտ (.doc)

Application for financial support in implementing a micro-project

Antrag auf finanzielle Unterstützung zur Durchführung eines Kleinstprojektes




Տավուշի պարեկները ատրճանակ են հայտնաբերել

Փետրվարի 14-ին պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում ստուգել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, մեքենայի պահոցում ատրճանակ կար։

Ըստ նրա՝ ատրճանակն ընկերոջինն է։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։




«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագիրն ընդունում է կառուցողական լրագրությանը նվիրված դասընթացի մասնակցության հայտեր

EU NEIGHBOURS EAST-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից իրականացվող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ սկսում է ԶԼՄ-ների հետ աշխատանքի և դրանց կարողությունների զարգացման նախաձեռնություն: Այն կմեկնարկի 2023 թվականի մարտի 17-ից 19-ը Դոյչե Վելլե ակադեմիայի փորձագետի կողմից անցկացվելիք կառուցողական լրագրությանը նվիրված դասընթացով:

Դասընթացի ժամանակ լրագրողները կսովորեն, թե ինչպես ստեղծել ոգեշնչող պատմություններ և իրականացնել դրանց ազդեցության քննադատական գնահատում: Լրագրողներն իրենց համար կբացահայտեն կառուցողական պատմությունների ներուժը՝ ոգեշնչելով մարդկանց վերանայել իրենց մոտեցումները, տալ լուծումներ և նախաձեռնողականություն դրսևորել։

Մասնակիցները կծանոթանան Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերին, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, տարածքային և տնտեսական զարգացմանը, ներառականությանը և երիտասարդության հզորացմանը:

Դասընթացից հետո մասնակիցները EU NEIGHBOURS EAST-ից աջակցության հնարավորություն կստանան, որի նպատակն է հնարավորություն տալ լրագրողներին ստեղծել կառուցողական լրագրողական պատմություններ իրենց նախընտրած ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների մասին:

EU NEIGHBOURS EAST-ը մասնակիցներին կտրամադրի այդպիսի պատմությունների պատրաստման և տարածման գործնական ուղեցույց, ինչպես նաև ֆինանսական աջակցություն (առավելագույնը 200 եվրո յուրաքանչյուր դիմումի համար):

Դիմելու համար լրագրողը պետք է ունենա հայկական լրատվամիջոցների հետ աշխատելու փորձ, համագործակցի ցանկացած ազատ, անկախ հայկական մեդիա հարթակի հետ և վարժ տիրապետի անգլերենին, քանի որ դասընթացն անցկացվելու է անգլերենով։

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն այս դիմումի ձևը մինչև փետրվարի 19-ը: Հայաստանի այլ քաղաքներից ժամանող լրագրողների կեցությունը կապահովի ծրագիրը։
Բոլոր հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրել dw-akademie.armenia@dw.com էլ. փոստին։

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 19 Փետրվարի, 2023




Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Աշոտի Միրզոյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Աշոտի Միրզոյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Տավուշ Մեդիան միանում է Ձեր բոլորի շնորհավորանքներին: Մեր արժանավոր Տավուշեցին:

Տավուշյան զրույց Լավրենտի Միրզոյանի հետ

«Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը մեր եթերում խոսում է Տավուշից միշտ անբաժան իր աշխատանքային ու «գրքային» հարուստ կենսագրության, մեր ունեցած ժառանգությունը գնահատելու ու պահպանելու, ինչպես նաև նոր հնարավորություններին ու գաղափարներին ընդառաջ գնալու մասին։




Լույս է տեսել «Աչաջուրը և աչաջրեցիները» գիրքը

Լույս է տեսել անվանի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր Հենզել Մանուչարյանի «Աչաջուրը և աչաջրեցիները» աշխատությունը: Գիրքը պատմում է հեղինակի գյուղի հանդեպ խորունկ սիրո մասին։

Հեղինակը նաև իր երախտագիտությունն է հայտնում անցած սերունդների ու գյուղի հոգսերով ապրած, գյուղի անունը բարձր պահած անձանց։ Գիրքը նաև պատգամ է ներկա ու գալիք սերունդներին՝ սիրել հայրենի եզերքը, ապրել ու արարել նրա սրբազան շնչով, Մակարավանքի տեսիլքով։

Հենզել Մանուչարյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է։ Ծնվել է 1944 թվականին Աչաջուր գյուղում։




Մահացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից փետրվարի 13-ի երեկոյան մահացել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը։

Կարեն Աբազյանը 46 տարեկան էր. հասարակության մեջ հայտնի էր որպես համեստ, ժողովրդական ղեկավար, իր հող ու ջրին նվիրյալ մարդ։ Տավուշ Մեդիան ցավակցում և զորակցում է Կարեն Աբազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։




Երևանի մի շարք փողոցներ անվանակոչվեցին հայտնի արվեստագետների անուններով

Երևանի ավագանու փետրվարի 14-ին կայացած նիստում ավագանին ընդունեց որոշում, որի համաձայն՝ մայրաքաղաքը կունենա հայտնի արվեստագետների անուններով փողոցներ, որոնց թվում է նաև դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվան փողոցը։

Ժիրայր Անանյանը ծնվել է 1934 թվականին Շամշադինի շրջանում (այժմ Բերդ քաղաք)։ Անվանի դրամատուրգի անունն է կրում նաև Բերդի համայնքային մշակույթի տունը։