Աշխարհի ծայրերից. Միլան



Տավուշի մարզկենտրոն Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մաթեմատիկա առարկայից։
Մարզային փուլին նախորդել է դպրոցական փուլը, որին մասնակցել է 5-12-րդ դասարանների 1619 աշակերտ։ Նրանցից մարզային փուլին մասնակցելու իրավունք է նվաճել անցումային փուլը հաղթահարած 19 աշակերտ։
Տեղեկացնենք, որ օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները ըստ խմբերի կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը։
Համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման՝ մարզային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին։

Ամանորն անսպասելի, իսկ տավուշցիների համար՝ գուցե ամենասպասելի վայրում։ Տավուշ TV-ից Հրանտ Ղազումյանն այս անգամ միացել է մի խումբ տավուշեցի երիտասարդների ամանորյա արշավին՝ ողջունելու 2023-ին Դիմաց լեռան բարձունքին։
Իհարկե, ձեր բաժին վայելելիքն էլ բերել է իր հետ։ Գնացի՞նք։

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը: Իջևանի զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը` համալրելու Հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:
Նրանց բանակ ճանապարհելու էին եկել Իջևանի համայնքապետարանի աշխատակիցները, ովքեր առաջին անհրաժեշտության պարագաներով լի փաթեթներ հանձնեցին նորակոչիկներին։

Հունվարի 18-ին, ժամը 00:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել` 01:12-ին: Այրվել է Այգեձոր գյուղի 5-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում կայանած «VAZ-2107» ավտոմեքենան:

Շերտավոր խմորով փախլավայի լավագույն բաղադրատոմսը՝ Գոհար Քոսակյանի խոհանոցից ձեր էկրանին։

Մեր թղթակից Արաքսյա Ամիրաղյանը պատմում է Նոյեմբերյանի սարերում Ամանորի տոնակատարության մասին։

Հունվարի 17-ին, ժամը 09:09-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովք գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 13:04-ին:

Տավուշի Համը շարքում այս անգամ Գոհար Քոսակյանը ներկայացնում է Ամանորյա եռուզեռը` անուշ խոսք ու զրույցով։

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը շարունակաբար վերանայում է այս ծրագրի մոդելը ինտեգրելով նոր մոտեցումներ և մեթոդներ՝ երիտասարդ ձեռներեցներին համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:
Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
ՓՈՒԼ 5. Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:
Դիմումը կարող եք լրացնել` անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/RZKdyKxLfB1Cwf5t8 մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով:
Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ ծրագիրը համաֆինանսավորվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն և ԱՄՆ Presbyterian Hunger Program-ի կողմից: