Ապագայի նախատիպը․ «նոյեմբերյանցի» ProtoLab-ի նախաձեռնությամբ առաջին մեծ տեխնոմիջոցառումը Նոյեմբերյանում

ProtoLab տեխնոինժեներական լաբարատորիան օգոստոսի 20-ին և 21-ին Նոյեմբերյանում կազմակերպել էր «Ապագայի նախատիպը» խորագրով միջոցառումը: Օրը տոնական էր. 1 տարի առաջ` օգոստոսի 20-ին նոյեմբերյանցի 4 երիտասարդներ պաշտոնապես հիմնադրեցին «ՊրոտոԼաբ» տեխնոինժեներական լաբարատորիան:

Միջոցառման կազմակերպման գլխավոր նպատակը ՏՏ ոլորտի հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրվածության բարձրացումն էր: Ոլորտում հաջողություններ գրանցած մարդիկ իրենց անցած ճանապարհով, խոչնդոտների, ձախողումների և նվաճումների մասին իրենց պատմություններով կիսվեցին և ոգևորեցին միջոցառման ավելի քան 150 մասնակցի: Մասնակիցները Նոյեմբերյան խոշորացված համայնքի և հանրապետության այլ մարզերից ժամանած երիտասարդներն էին:

Միջոցառման երկու օրերին կայացան բանախոսություններ և պանելային քննարկումներ` ՏՏ-ի, բիզնեսի, ստարտափների վերաբերյալ: Բանախոսությունների խոսնակները Հայաստանում ՏՏ ոլորտում փորձառու մասնագետներն էին: Երկօրյա միջոցառումն ուղեկցվեց ազգային երգուպարով:

ՊրոտոԼաբը ՏՏ ուղվածությամբ ստարտափ է․ 2020 թվականին նոյեմբերյանցի 4 գաղափարակից ընկերներ որոշեցին մարզում մնալու և Հայրենիքի զարգացմանը նպաստելու համար տեխնոինժեներական լաբարատորիա հիմնադրել: Այն պաշտոնապես բացվել է 2021 թվականին։ 1 տարի անց ստարտափը հաջողությամբ եռաչափ մոդելավորման եւ տպագրության ծառայություններ է մատուցում:

Protolab-ը հիմնելու նպատակն ի սկզբնե եղել է մարզում մնալու համար եկամուտներ ապահովելը։ Հիմնադիրները նշում են, որ նպատակը ընթացքում վերաձևափոխվեց․ ոչ թե եկամուտն էր մոտիվացիան, այլ Հայրենիքին ծառայություն մատուցելը:
Protolab-ի հիմնադրումից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի կյանքում նկատելի փոփոխություններ կան: Երիտասարդները պատմում են, որ մեծահասակները սկսել են հավատալ կրտսեր սերնդին, այլևս չեն բողոքում նրանցից, իսկ երիտասարդներն էլ սկսել են ավելի շատ աշխատել իրենց հմտությունների վրա և հաստատակամ են իրենց նպատակներն ու երազանքները իրագործելու ճանապարհին: Տղաները նաև ոգևորված են, քանի որ իրենց օրինակով շատերը սկսել են հաճախել «Արմաթ» ինժեներական լաբարատորիա:
Ստեղծարար երիտասարդները թիմի գործունեությանը համապատասխանող կարգախոս «ՊրոտոԼաբ»-ը, գրանցելով որոշ արդյունքներ, իր առջև սահմանում է նոր նշաձողեր և ապացուցում, որ սահմանամերձ Նոյեմբերյանում հնարավոր է ստեղծել տեխնոլոգիական ընկերություն:




Տավուշյան էսքիզներ․ Սրվեղի վանք

Սրվեղի վանք աղյուսաշեն համալիրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ անտառի մեջ, բարձրադիր սարալանջին՝ «Խաչի տակ» կոչվող վայրում:

Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ Vigen Hovsepyan – Zulo (Komitas)




Տավուշյան էսքիզներ․ Գյուղի ու գարնան շունչն Այգեհովիտից

Տավուշյան գյուղը մեր աչքերով․ եռացող կյանք, մեծ ջերմություն ու անսահման սեր։ Գյուղն արևի նման է նայում աշխարհին։

Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ Arpine Babakhanyan, Andranik sarkavag Manukyan & Gata Band – Basen Bari




Տավուշյան էսքիզներ․ Սևքարը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Մեր տեսախցիկն այս անգամ պատմում է Սևքարի մասին։ Գյուղի պատմությունը լի է բազմաթիվ հերոսական դրվագներով՝ սկսած դեռ արաբական տիրապետության շրջանից։ Սևքարը նաև հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Սևքարեցի Սաքոյի հայրենիքն է։

Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ Vishup Ensemble – Anush Ghayda/Անուշ Ղայդա




Տավուշյան էսքիզներ․ Մակարավանք

Ամառային ու կանաչախեղդ տեսանյութով պատմելու ենք եկել Աչաջուր գյուղի բարձունքում կանգնած գեղեցկուհու մասին։

Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ Element Band – Անուշ Հայրենիք




Տավուշի թաքնված գանձերը․ Նոր Վարագավանք և գյուղ Վարագավան

Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը դեպի ժամանակի խորքեր։ Գնում ենք դեպի պատմական անցյալ՝ ճանաչելու մեր արմատները։

Տավուշյան ճանապարհները մեզ բերում են հյուսիս-արևելյան սահմանագոտի․ մենք Վարագավան գյուղում ենք, որը գտնվում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում։

Ապա հայրենաճանաչության արահետը պատմության ճանապարհներով մեզ տանում է 12-րդ դար՝ ծանոթանալու Տավուշ աշխարհի գանձերից հերթականին՝ Նոր Վարագավանքին։




Տավուշի թաքնված գանձերը․ Շխմուրադի վանք և Վերին Ծաղկավան

Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը դեպի ժամանակի խորքեր։ Գնում ենք դեպի պատմական անցյալ՝ ճանաչելու մեր արմատները։ Մենք գնում ենք բացահայտելու Տավուշի թաքնված գանձերը։

Տավուշյան ճանապարհները մեզ բերում են երկու բլուրների միջև հանգրվանած այս հրաշալի վայրը. մենք Վերին Ծաղկավան գյուղում ենք, որը գտնվում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում՝ Վարագաջուր գետի ափին։

Հետո հայրենաճանաչության արահետը պատմության ճանապարհներով մեզ տանում է 12-րդ դար՝ ծանոթանալու Տավուշ աշխարհի գանձերից հերթականին։ Անտառների գրկում ծվարած կիսավեր վանքը Շխմուրադն է։




Տավուշոտ պոեզիա․ «Օրերը շատ են խառնակ»․ Համո Սահյան

Տավուշոտ պոեզիայի ժամ՝ մեր եթերում։ Համո Սահյան․ «Օրերը շատ են խառնակ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութի կադրերում կանաչ Տավուշն է։

ՕՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ ԽԱՌՆԱԿ

Օրերը շատ են խառնակ,
Աշխարհից բան չեմ հասկանում:
Մի աշխարհ, հազար երես,
Աստառից բան չեմ հասկանում:
Մութ խաղ են խաղում գլխիս,
Այս խաղից բան չեմ հասկանում…
Խելքի ծով մեծավորի
Չոր ճառից բան չեմ հասկանում:
Չոր ծառ է, և չորության
Պատճառից բան չեմ հասկանում:
Մեղքը շատ, խիղճը մեռած
Իմ դարից բան չեմ հասկանում:




Տավուշոտ պոեզիա․ «Ում համար իմ ուշքը գնաց»․ Համո Սահյան

Իդեալական համադրություններից՝ Համո Սահյանը և Տավուշը՝ մեր «Տավուշոտ պոեզիա» շարքում։ Համո Սահյան․ «Ում համար իմ ուշքը գնաց»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Դիլիջան քաղաքն է։

ՈՒՄ ՀԱՄԱՐ ԻՄ ՈՒՇՔԸ ԳՆԱՑ

Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր…Ուշ էր արդեն:
Ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տվի անցա
Բայց երբ հետո ուշքի եկա,
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն:
Եվ ապրում ենք ափսոսալով,
Եվ դժվար ենք ուշքի գալիս,
Որ ուշացած ուշքի գալով
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:




Տավուշոտ պոեզիա․ «Լինում են պահեր»․ Համո Սահյան

Մի քիչ Սահյան ու տավուշյան գեղեցկություն մեր եթերում։ Համո Սահյան․ «Լինում են պահեր»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Աղավնավանք գյուղն է։

ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ

Լինում են պահեր, որ քիչ է մնում
Մարդ իր կոչումն ու պարտքը մոռանա
Եվ գլուխն առնի թողնի հեռանա
Անիմանալի այս խորք ու ձևից,
Հանապազօրյա կրքերի ձեռից,
Հոգսերի բեռից հանապազօրյա…
Թողնի հեռանա այս առուփախից,
Այս անէության տիրական վախից,
Խառնակ խոհերից, խանդ ու խաղերից,
Հրամաններից, հրավերներից,
Անվերջ կրկնվող աղմուկ ու վեճից,
Ներշնչում կոչվող
Կեսգիշերային բայղուշ-բվեճից,
Հորդորանքներից, հանդիմանանքից
Եվ մինչև անգամ իր դավանանքից…
Թողնի հեռանա իր տուն ու տեղից,
Հույս ու հուշերի պղտոր հեղեղից,
Երազանքներից դրոշակակիր
Եվ այն ամենից, որ կամաց-կամաց
Իրար մերժելով,
Իրար մերվելով
Գալիս գումարվում և դառնում են կյանք,
Եվ դառնում են բախտ ու ճակատագիր:
Լինում են պահեր, որ քիչ է մնում
Ամեն ինչ թողնեմ ու լուռ հեռանամ…
Բայց քեզնից ինչպե՞ս և ո՞ւր հեռանամ,
Ամենազորեղ իմ անզորություն,—
Իմ անտանելի բնավորություն: