Նոյեմբերյանից տիկին Լաուրան արքայանարնջի չիր է պատրաստում

Տարվա այս եղանակին Տավուշի մարզում հաճախ կտեսնեք «քաղցր վարագույրներ»․ տարեշրջանում օրը սկսվում ու ավարտվում է չիր պատրաստելու իրարանցման մեջ։
Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։

Տարվա այս եղանակին Տավուշի մարզում հաճախ կտեսնեք «քաղցր վարագույրներ»․ տարեշրջանում օրը սկսվում ու ավարտվում է չիր պատրաստելու իրարանցման մեջ։
Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։

Այս ամռանը տավուշեցի մի խումբ երիտասարդներ վերադարձան Սլովակիայից՝ նոր գիտելիքներով, հմտություններով և տպավորություններով։ Երիտասարդները մասնակցել էին «INVEsT in You» միջազգային ծրագրի ՄԿՈՒ ոլորտի ուսանողների աշխատանքային փորձառության բաղադրիչին, որն իրականացվել է Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի և սլովակյան «Իգնիս Պլյուս» կազմակերպության կողմից։
Ծրագիրը հնարավորություն տվեց մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ուսանողներին երեք ամիս ապրել և աշխատել Սլովակիայում։ Երիտասարդները ներգրավված էին տարբեր ոլորտներում՝ հյուրընկալություն, խոհարարություն, տուրիզմ և առողջապահություն։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ իր տեսական գիտելիքները կիրառել իրական-գործնական միջավայրում՝ յուրացնելով եվրոպական աշխատանքային մշակույթը և ձեռք բերելով ինքնուրույնության փորձ։
Երիտասարդներն արդեն կուտակած փորձառությամբ Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում կիսվեցին իրենց հասակակիցների ու շահագրգիռ կողմերի հետ: Երեք ամիսների ընթացքում ուսանողները կատարելագործել են մասնագիտական հմտությունները, զարգացրել հաղորդակցման, թիմային աշխատանքի կարողությունները:
Ծրագրի ազդեցությունը տեսանելի է հատկապես արդեն աշխատանք ունեցող երիտասարդների շրջանում: Միջազգային փորձառությունը նոր հնարավորություններ ստեղծեց արդեն այստեղ՝ Դիլիջանում։ Ծրագրի մասնակից երիտասարդերի ոգեշնչող պատմությունները հուշում են, որ ներդրումը երիտասարդության շրջանում դրսևորվում է նոր գիտելիքի, փորձի և վստահության տեսքով։

1996 թվականի նոյեմբերի 10-ի ընտրությունները պատմական նշանակություն ունեցան Հայաստանի համար․ հենց այդ օրը մեր երկրում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները և նոյեմբերի 10-ը համարվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օր։ Օրվա խորհրդով Բերդ համայնքում կազմակերպվել «Տերն ու ծառան» խորագրով միջոցառումը, որը միտված էր ընդգծելու համայնքային ծառայողների կարևոր դերը և արժևորելու նրանց կատարած աշխատանքը։
«Միջոցառման ընթացքում Բերդ համայնքի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին համայնքին տասնամյակներով ծառայած աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ կանգնած են եղել բնակիչների ամենօրյա խնդիրների կողքին։ Շնոհակալագրեր հանձնվեցին տեղական ինքնակառավարման համակարգում 10 և ավելի, ինչպես նաև 20 և ավելի տարվա ծառայության համար», – նշում է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։
Տոնական տրամադրությանը զուգահեռ՝ հանդես եկան Բերդ համայնքի մշակութային խմբերը՝ պարային և երգարվեստի գեղեցիկ կատարումներով։
Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում, ձևավորվելով 1996 թվականին, դեռ շարունակում է իր կայացման և ամրապնդման ուղին։ 1995 թվականի համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեց տեղական ինքնակառավարումը՝ որպես իշխանության ինքնուրույն և ժողովրդին առավել մոտ օղակ։

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
«Վարորդներին տվյալ հատվածով երթևեկելիս հորդորում ենք լինել ուշադիր։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – ասված է հաղորդագրությունում։
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է։
Ժամը 17:30 դրությամբ Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Նոյեմբերի 9-ին` ժամը 22.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը:
2021 թվականից միջազգային մակարդակով նա հետախուզվում էր Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից` բնակարանային գողության մեղադրանքով` խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտման հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում: Համայնքային ոստիկանները նոյեմբերի 4-ին կատարած շրջագայության ժամանակ «Մեհրաբ» կոչվող տարածքում կանգնեցրել են փայտանյութով բարձված «Զիլ-131» բեռնատարը:
Զննությամբ պարզվել է, որ մեքենայում կա հաճարենի ծառատեսակից պատրաստված 7,780 խմ վառելափայտ, մինչդեռ Արծվաբերդ գյուղի բնակիչ վարորդը ներկայացրել է թափուկ փայտանյութի օգտագործման վերաբերյալ փաստաթուղթ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանը գունեղ երկիր է՝ ամեն ինչ իր երանգն ունի։ Այդ գույների մեջ է ծնվել ու մեծացել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ում ստեղծագործական շունչը վաղուց հատել է Հայաստանի սահմանները։ Սակայն, որքան էլ լայն լինեն աշխարհը շրջելու նրա հնարավորությունները, վերադարձը միշտ մեկ ուղղությամբ է՝ դեպի Հայաստան, դեպի Տավուշ, դեպի Կողբ։ Կողբի գեղարվեստի դպրոցում բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի «Վերադարձ» խորագրով ցուցահանդեսը։
Նկարչության հանդեպ սերը ձևավորվել էր դեռ մանկուց․ դպրոցական տարիներին Նիկոլ Աղաբաբյանի ձեռքին հաճախ էին թուղթ ու մատիտ տեսնում։ Ուսուցիչները համոզված էին՝ այս տղան նկարիչ է դառնալու։

Նիկոլ Աղաբաբյանի անունը վաղուց է ծանոթ արվեստասերներին։ Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում՝ սկսած ծննդավայր Կողբից մինչև եվրոպական ու ամերիկյան պատկերասրահներ։ Գեղանկարչի աշխատանքներում կողմնակի ազդեցություններ չկան․ յուրաքանչյուր պատկերի մեջ ինքն է՝ իր գույներով, իր մտահորիզոնով, ինքն է՝ իր աշխարհով։
Վարպետ Նիկոլը սիրում է իր բնաշխարհը, արտահայտում այն՝ ինչ զգում է։ Այդ զգացողությունն էլ է նրան առանձնացնում է ու դարձնում ճանաչելի։
Ընկերների խոսքով՝ նա երբեք չի փորձում զարմացնել, նա պարզապես նկարում է՝ ինչպես տեսնում է աշխարհը։ Գուցե հենց այդ անկեղծության մեջ է նրա արվեստի խորհուրդը։
Նրա վրձնահարվածներում հայրենականն է, ավանդականն ու համամարդկայինը։ Յուրաքանչյուր կտավ Նիկոլ Աղաբաբյանի հայրենակարոտ մուտքի մասին է՝ մշտական վերադարձի մասին դեպի Հայաստան, դեպի Տավուշ, դեպի Կողբ։

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։

«Տավուշի իմ տան հեքիաթը» մի քանի ամիս շարունակ համախմբեց Տավուշի մարզի տաղանդավոր դպրոցականներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ պահպանել ու տարածել մեր թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ուսուցիչներին և ծնողներին, մեր գործընկերներին՝ ջերմության, մասնակցության, ստեղծագործական աշխատանքի և հայրենաճանաչ-հայրենասիրության համար։

Բերդ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը արդեն մեկնարկել է։
«Սիրելի՛ երիտասարդ, եթե դու՝
Միացի՛ր, արտահայտի՛ր քո կարծիքը, առաջարկի՛ր լուծումներ և դարձի՛ր այն փոփոխության մասնակիցը, որին սպասում ենք բոլորս։
Քո ձայնը կարևոր է, քո մասնակցությունը՝ անհրաժեշտ», – նշված է Բերդի համայնքապետարանի հայտարարության մեջ։
Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 20
Գրանցվելու համար զանգահարել՝ 093 04 54 63