Մայիսի 21-ից 22-ը Գանձաքար համայնքում նշվեց համբարձման տոնը

Համբարձումը գալիս ա,

Ծաղիկը ցնծալիս ա․․․

Մայիսի 21-ից 22-ը, Գանձաքարում, տարբեր մարզերից հավաքված շուրջ 100 երիտասարդ համախմբվել և միասին նշում էին համբարձման տոնը։


Տոնակատարությունն իրականացվել է «Կէան» կրթամշակութային կենտրոնի և Գանձաքարի մշակույթի տան համատեղ նախաձեռնությամբ՝ «Նավակատիք» ծրագրի շրջանակում։

Սույն ծրագրի շրջանակներում Գանձաքարում ավելի վաղ նշվել են նաև բարեկենդանն ու ծաղկազարդը, իսկ ծրագրային միջոցառումների իրականացմանն աջակցել են Տավուշի թեմը և համայնքապետարանը։




Արմինե Եգանյան | Բերքաբեր




Սոնիչկա Բայրամյան | Ոսկեպար




Նաիրա Ղայթմազյան | Պառավաքար




Հրածին Ապերյան | Չինարի




Տավուշի թաքնված գանձերը․ Կապտավանք և Չինչին

Տավուշ TV-ի եթերում մեր պատանիները՝ Էռնեստը և Գայանեն գնում են պատմական արահետներով՝ բացահայտելու տավուշյան բնակավայրերն ու հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Այսօրվա թողարկումը Կապտավանքի և Չինչին գյուղի մասին է։ 




Գյուղական կյանք․ Ծաղկուն մայիս Արծվաբերդում

Տեսանյութի հեղինակը Տավուշ Մեդիայի մրցույթի հաղթող Լաուրա Դուրյանն է:

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ ստացել են տեսախցիկներ, մոնտաժային համակարգիչներ և կից պարագաներ։ Այժմ արդեն Բերդ և Նոյեմբերյան համայնքներում գործում են ձևավորված թիմերը՝ իրենց առաջին արտադրանքները ստեղծելով:




Մակարդակով կոֆե «Զուլալի»-ի անձնակազմի հետ

Այս տեսանյութում մենք ապացուցում ենք, որ մակարդակով կոֆեն կարող է լինել նաևա ռանց սուրճի։ Տավուշի բարբառով մեր հայրենակիցներին ողջունում են Նարինե Աբգարյանը և Հերմինե Ստեփանյանը։

Տավուշահամ ու Տավուշի բարբառով․ Հրանտ Ղազումյանի արտահերթ «Մակարդակով կոֆե»-ն՝ «Զուլալի» ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ։

Տավուշում մշակութային հրավառություն էր․ Բերդում տեղի ունեցավ կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի տավուշյան պրեմիերան։ Դե, իսկ էլ ինչ մշակութային իրադարձություն առանց մեզ․․․




Մակարդակով կոֆե Գոշում՝ Անուշ տատի հետ

Տավուշյան հետաքրքիր պատմությունների փնտրտուքով այս անգամ Գոշ գյուղում էինք՝ Անուշ տատի հյուրընկալ հարկի տակ։

«Մակարդակով կոֆե» շարքում այս անգամ սուրճի հետ վայելելու տնական կաթնահունց ենք թխում, վերջում էլ վառարանից հավաքում ենք տաք-տաք դիլիմը։

Անուշ տատը միաժամանակ մեծ հպարտությամբ պատմում է մեզ գյուղի պատմական ժառանգության՝ մեծ վարդապետ Մխիթար Գոշի հիմնադրած վանքի, գյուղի և գյուղական իր կյանքի մասին։

«Իմ երջանկությունն իմ զավակներն են, իմ թոռներն ու ծոռները․ իմ գանձն ու հարստությունն իմ ընտանիքն է», – ասում է նա։




Մակարդակով կոֆե Հովքում՝ տիկին Աննայի հետ

Տավուշը բացահայտելու ճանապարհին այս անգամ կանգ առանք Հովք գյուղում․ կենցաղ, խոհանոց, ավանդույթներ։ Դե, իսկ հետաքրքիր զրույցը ծավալվում է տիկին Աննայի հետ փռան մեջ հաց թխելու ընթացքում։

«Մակարդակով կոֆե» շարքում տիկին Աննան պատմում է Հովքի սարերում իր մանկության, Գանձաքարից Հովք հարս գալու և տավուշյան փռան հետ դեռ վաղուց ձգվող իր «ընկերության» մասին։

«Շատ-շատ եմ սիրում Հովքը, Տավուշն ընդհանրապես շատ եմ սիրում։ Եղել եմ տարբեր տեղեր, բայց մեկ ա՝ Հովքից էն կողմ ուրիշ տեղ չեմ տեսնում․․․ Ամեն ինչ անում ենք, որ երիտասարդներին օգնենք՝ մնան գյուղում»,- ասում է նա։