«Անկախությունը մեր հավաքական ուժն է». Արծվաբերդում նշել են Անկախության օրը

Արծվաբերդի մշակույթի տանը տոնական միջոցառմամբ նշեցին Հայաստանի անկախության օրը։ Այն ընթացավ ազգային, հայրենասիրական խոսքերով, բանաստեղծություններով, երգ ու պարով: Ներկաները երախտագիտությամբ հիշեցին նաև մեր սահման պահող զինծառայողներին։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան:




ՃՏՊ Իջևան քաղաքում․ երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՃՏՊ Իջևան քաղաքում․ երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Անկախության փողոցի շենքերից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Հաղարծին գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը Հաղարծին բնակավայրի մի տնից գողություն է արել: Ըստ տանտիրոջ՝ օգոստոսի 27-ի ժամը 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել իր տուն և գողացել կաշվե պայուսակ, որի մեջ եղել է 86 հազար դրամ, զինվորական գրքույկ և քարտեր:
Նույն օրը 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Գյուղական ամենասիրուն ավանդույթներից մեկը՝ խնոցի հարելը Արծվաբերդ գյուղում

Անի Ճուղուրյան, Արծվաբերդ, Բերդ




Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Դիլիջանի թունել

Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00-ը, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու», – ասված է հաղորդագրության մեջ։




Իջևան քաղաքում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում

Իջևան

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դիլիջանում նշել են Անկախության 34-րդ տարեդարձը

Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնական հրապարակում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձը:

«Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր բացմամբ և պետական հիմնով։ Ելույթ ունեցան Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների անսամբլը և Դիլիջան քաղաքի մշակույթի պալատի փողային նվագախումբը, Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի պարային խմբերը, ինչպես նաև «Դելառտե» բենդը», – հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից:

Միջոցառմանը ներկա են եղել համայնքի բնակիչներն ու հյուրերը, համայնքապետարանի աշխատակիցները:




ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով  դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:




Նոյեմբերյանում նշվեց գրող, բանաստեղծ Սամվել Բեգլարյանի 75-ամյակը

«Նպատակը, նվիրումը մեկն է՝ լինել մշակույթի հետ, լինել մշակույթի մեջ և մարդկանց, ժողովրդի, հայրենակիցների հետ հարաբերվել, խոսել մշակույթի լեզվով։ Դա աստվածային է․․․դա անփոխարինելի զգացողություն է», – ասում էր գրող, բանաստեղծ Սամվել Բեգլարյանը։ Նոյեմբերյանում նշվեց գրող, բանաստեղծ Սամվել Բեգլարյանի 75-ամյակը։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։

Կարդացեք նաև՝




«Սիրում եմ իմ ծննդավայրը իր ողջ հմայքով»․ 10-ամյա Գաբրիելան բարբառով ներկայացնում է գյուղական կյանքը

Գաբրիելա Պետրոսյան, Այգեձոր գյուղ, Բերդ