«Մարդը ափի մեջ». Համազգային թատրոնը Բերդ քաղաքում էր

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերախումբը Բերդ համայնք էր բերել Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» բեմադրությունը՝ հնարավորություն տալով համայնքի բնակիչներին ավելի մոտ լինել բարձրարվեստ թատրոնին։

Ներկայացման ընթացքում բեմում կենդանացավ Սևակի ստեղծագործական աշխարհը․ մարդկային ճակատագրերը, ապրումները և ներքին պայքարները ձևավորեցին երեկոյի համընդհանուր մթնոլորտը։

Դերասանական խաղը և բեմական մթնոլորտը հանդիսատեսին պարգևեցին անկեղծ հույզեր և վեհ մտորումներ կյանքի ու արժեքների մասին։

Մշակութային այս երեկոն հնարավոր դարձավ «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և Բերդի համայնքապետարանի աջակցությամբ։ Վերջում հնչում են շնորհակալական ծափահարությունները, որոնք նաև հուշում են՝ արվեստի հետ հանդիպման պահանջը միշտ կենդանի է։

Հեղինակ` Հայկ Դոմբրյան

 




Վերին Կարմիրաղբյուրում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներ

Վերին Կարմիրաղբյուրում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մափլար» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է կան տուժածներ:   

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ  «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել է ձորը կան տուժածներ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու ուղևորի պատգարակով (մոտ 200 մետր)  մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։




«Տավուշի իմ տան հեքիաթը» սկսվում է իմ տնից

Արծվաբերդ

Վան Պռոշիկյան, Արծվաբերդ, Բերդ




«Մեր Խաշթառակը մի ամբողջ աշխարհ ա». Էլլա Մատինյան

Խաշթառակ

Էլլա Մատինյան, Խաշթառակ, Իջևան




Արծվաբերդում յուրաքանչյուր ծառ ու արահետ ունի իր պատմությունը. դպրոցականները պատմում են գյուղի մասին

Արծվաբերդ

Միլենա Ծատուրյան, Անահիտ Մակարյան, Զինաիդա Հայրապետյան, Անի Ուզունյան, Գոռ Աղաբաբյան, Արծվաբերդ, Տավուշ




Թեղուտ գյուղի անտառում մոլորված արշավախմբի անդամներն հայտնաբերվել են

Թեղուտ գյուղի անտառում մոլորված արշավախմբի անդամներն հայտնաբերվել են

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմաց լեռից իջնելիս՝ Թեղուտ գյուղի անտառում, 20 հոգանոց արշավախումբ է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները Թեղուտ գյուղի մոտակա անտառում անվնաս հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի իրենց մեքենան:




Վարագա Սուրբ Խաչ 2025. հոգևորին վերադառնալու տոնը

Սեպտեմբերի 28-ն է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը. տոն, որ Նոր Վարագավանք է հրավիրումհարյուրավոր ուխտավորների՝ հինավուրց պատերիստվերում նորովի վերապրելու հավատքի ու մերազգային հիշողության միասնությունը։ Վարագա Սուրբ Խաչը տոն է հոգևոր զորության մասին, որհիշեցնում է այն ճանապարհը, որով մեր ժողովուրդըպահեց իր հավատի արմատները։ Ավանդույթ դարձած խաչերթով հավատավորները՝ Տավուշի մարզի համայնքներից, Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, նաև արտերկրից, բարձրանում են Նոր Վարագավանք։
Տերունական Խաչափայտի մասունքը, որն ամեն տարի ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնից բերվում է այստեղ, վերադառնում ու գտնվում է իր երբեմնի պատմական տանը:

Սուրբ Պատարագից հետո խաչափայտով օրհնվումեն Տավուշի չորս կողմերը․ օրհնությունը տարածվում է մեր սար ու ձորի, այգիների ու դաշտերի, գյուղերիու շեների վրա միասնական աղոթքով՝ հանուն հարատևության ու խաղաղության։

Տոնական օրն այստեղ վերածվում է նաև մշակութային փառատոնի․ «Տավուշ» հայրենակցական միության նախաձեռնությամբ վանական համալիրին հարող տարածքում հնչում են ազգային երգն ու երաժշտությունը, հանդես են գալիս«Հորովել» համույթը և Բերդի մշակութային խմբերը։

Նոր Վարագավանքը՝ կառուցված 13-րդ դարում Կյուրիկյան իշխանների օրոք, Տավուշի հոգևոր ուպատմական խորհրդանիշներից մեկն է։ Վանքը գտնվելով բարձրադիր հատվածում, իշխող դիրքունի և անտառների գրկում վեր խոյացող Վարագավանքը նաև գրավում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին:

Միջնադարի գրիչներն ու պատմիչներն արժեքավոր հիշատակումներ ունեն Վարագավանքի մասին. այսօր էլ վանքը հոգևորին վերադառնալու վայր է․ վայր, որտեղ յուրաքանչյուրը նորովի է զգում հայրենիքի գույնն ու բույրը, հոգևոր առաքինության ուժը։




Վարագա սբ․ Խաչի տոնը Նոր Վարագավանքում | ՈՒՂԻՂ

Այսօր սեպեմբերի 28-ն է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Տավուշ Մեդիան բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հեռուստադիտողներին՝ ուղիղ եթերում հեռարձակելով տոնի արարողությունները․ մենք միասին վկաներն ենք դառնում հայոց եկեղեցու և մեր ժողովրդի սիրելի, կարևոր տոներից մեկին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին։

Արդեն սերունդներ շարունակ, այս տոնը նշվում ու հիշեցնում է Սուրբ Խաչի զորության մասին։ Տոնի օրերին ավանդաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Նոր Վարագավանք է բերվում Տերունական Խաչափայտի մասունքը՝ այն վերադառնում ու գտնվում է իր պատմական տանը՝ Նոր Վարագավանքում։

Վարագա Սուրբ Խաչի տոնն ամեն տարի նշվում է Խաչվերացից 14 օր անց՝ սեպտեմբերի վերջին կիրակի օրը։ Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դիոկղետիանոս կայսրի հալածանքներից փախչելով Հայաստան եկած Սուրբ Հռիփսիմյանց կույսերից Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտի մի մասունք։ Նա մասունքը պահեց Վարագա լեռան քարայրներից մեկում, որպեսզի այն հեթանոսների ձեռքը չընկնի։ Շատ դարեր անց, 653 թվականին, Վարագա լեռան վրա ճգնող Թոդիկ ճգնավորն ու նրա աշակերտ Հովելը տասներկու օր խիստ ծոմապահությամբ և աղոթքով խնդրեցին Տիրոջը՝ արժանանալով հրաշքի․ լեռան գագաթին երևացին տասներկու լուսեղեն սյուներ։ Այս հրաշքի արդյունքում գտնվեց Սուրբ Նշանը։

Ներսես Գ Տայեցի հայրապետը սահմանեց ամեն տարի տոնել այս օրը՝ ի փառս Տերունական Խաչի։ Այդ ժամանակ Վարագա լեռան վրա կառուցվեցին տասներկու եկեղեցիներ՝ հիշատակ լուսեղեն սյուների, իսկ այն վայրը, ուր հանգեց Սուրբ Նշանը, դարձավ վանք ու մեծ ուխտատեղի։ Այդպես ծնվեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որն այսօր հիշվում է, նշվում է որպես հոգևոր վերագտման տոն։ Այսօր էլ ուխտավորներ են գալիս Հայաստանի բոլոր շրջաններից՝ հաղորդվելու Տիրոջ Խաչափայտին և զորություն ստանալու իրենց կյանքում։




«Դիլիջանյան օրեր». հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ Դիլիջանում

Հայ ժամանակակից երաժշտության փառատոնն արդեն 9-րդ անգամ է համախմբում երաժիշտներին, հանդիսատեսին ու ժամանակակից ստեղծագործական միտքը:

Սեպտեմբերի վերջին օրերին Դիլիջանի վեհաշուք բնության գրկում մեղմորեն հնչում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ասելիքը։ Հայ ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի բացում է իր «Դիլիջանյան օրերը»՝ դարձյալ ապացուցելով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում:

2014 թվականի աշնանը հիմնադրված այս փառատոնը պահպանում է իր արդիականությունն ու առաքելությունը, այն տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար։ Փառատոնի ներկայացվող ծրագրերում մասնակցում են Հայաստանի լավագույն կատարողները, նվագախմբերը, մենակատարները:

Միջոցառման ընթացքում հանդիպում են փորձառու հեղինակներն ու նոր անունները, տարբեր սերունդների կատարողներ ու ունկնդիրներ։ Արդյունքում ձևավորվում է մի միջավայր, որտեղ ծավալվում են շարունակական զրույցներ և տեղի են ունենում գեղագիտական բացահայտումներ։




Տեխնոլոգիական կրթությունը Դիլիջանում նոր փուլ է մտնում

Դիլիջան

Մեկ քայլ առաջ դեպի նորարարական կրթություն. սեպտեմբերի 25-ին Դիլիջանի համայնքապետարանում ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր՝ ազդարարելով նոր կրթական նախաձեռնության մեկնարկը: Փաստաթղթով ամրագրվում է՝ համայնքի տարածքում կհիմնվի «Ծիրան» տեխնոլոգիական ակադեմիա՝ կրթական և ստեղծարար կենտրոն, որը կհամադրի տեխնոլոգիաները, նորարարությունը և գործնական ուսուցումը։

Ծրագիրն իրականացվում է համայնքի, Green Rock հիմնադրամի ու «Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական-սպորտային ՀԿ-ի հետ համատեղ գործընկերությամբ։

Նախագծի նպատակը՝ տեղացի երեխաներին, պատանիներին և մեծահասակներին հնարավորություն տալ ծանոթանալու առաջատար ոլորտներին՝ սկսած արհեստական բանականությունից մինչև անօդաչու սարքերի ծրագրավորում։ Ուսուցումն առնչվելու է իրական նախագծերի, թիմային աշխատանքների և կիրառական հմտությունների զարգացմանը։ Ակադեմիայի ստեղծմամբ տեխնոկրթությունը Դիլիջանում նոր փուլ կմտնի:

Քաղաքի համար հաջորդ կարևոր դրվագը MICE Excellence Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխությունում «Միջոցառումների կազմակերպման լավագույն արտասահմանյան ուղղություն» ճանաչվելն էր, որն ևս մի գնահատական է Դիլիջանում իրականացվող զարգացման։