«Նախագծային ճամբարը» բազմաբովանդակ օրակարգ էր առաջարկել մարզաբնակ պատանիներին

Հայաստանի տարբեր մարզերից և Ջավախքից հավաքված տասնյակ երիտասարդներ այս օրերին ամառային հիշողությունների ամենահետաքրքիր դրվագներն կիսում են միասին։ Նրանք մասնակցում են «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության հնգօրյա «Նախագծային ճամբարին», որն իր շուրջն է համախմբել 14–18 տարեկան ակտիվ ու նախաձեռնող պատանիների։ Ճամբարային օրերից մեկն ամբողջությամբ անցկացվեց Դիլիջանում՝ «Green Rock» հիմանդրամի տարածքում․ հիմնադրամը որպես գործընկեր միացել է նախաձեռնությանը։

«Հյուրընկալել ենք «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության երիտասարդներին։  Ուրախ եմ նրանց համար անցկացնել հետաքրքիր ու ինտերակտիվ դաս՝ ռեսուրսների բաշխման, նախագծերի պլանավորման ու առաջնայնությունների գնահատման թեմաներով։ Հիմնադրամի համար կարևոր է տաղանդների բացահայտումը, և մենք շատ ներդրումներ ենք անում՝ ուղղված երիտասարդների զարգացմանն ու աշխուժացմանը։ Երիտասարդությանը կրթելով ու զարգացնելով մենք ուզում ենք օգնել, որպեսզի նրանք կայուն ու լավ ապագա կառուցողներ լինեն», – նշում է «Green Rock» հիմնադրամի տնօրեն, «Ապիցիուս Արմենիա» նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։

Ճամբարի օրակարգը բազմաբովանդակ է։ Առավոտյան թեմատիկ քննարկումներ ու արժեքային զրույցներ, իսկ կեսօրից հետո մասնակիցները խորանում են նախագծային աշխատանքներում՝ փորձելով փոքր խմբերով մշակել առկա խնդիրների լուծման տարբերակներ։

Դասերի ավարտին սկսվում է թիմային խաղերի և ակտիվ հանգստի ժամանցը՝ արշավներով, ձիավարությամբ ու բնության հետ անմիջական շփմամբ։ Ճամբարի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն ներկայացնելու վեց համայնքային նախագիծ, որոնք պիտի կյանքի կոչվեն հենց մարզերում՝ երեխաների գաղափարներով ու նրանց անմիջական մասնակցությամբ։




Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Աստվածածնի Վերափոխման տոնն Այգեձորում

Օգոստոսի 18-ին Այգեձորի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ։ Տոնական Պատարագը մատուցեց Տեր Բարսեղ քահանա Մկրտչյանը, ով ներկայացրեց տոնի խորհուրդը՝ բացատրելով, որ այն նշում է Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի ավարտն ու նրա երկնային վերափոխումը։ Հոգևոր հովիվն անդրադարձավ նաև տոնի կարևորությանը` որպես մարդկության վերածնության ու հավատքի խորհրդանիշ։

Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեքի կարգը, որը հանդիսանում է տոնի ավանդական մաս։ Խաղողն օրհնվեց և բաժանվեց եկեղեցում ներկա հավատացյալներին՝ որպես օրհնության ու բերքառատության խորհրդանիշ։

Հեղինակ`Անահիտ Մակյան




Իջևանում քննարկվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունն ու համագործակցության հնարավորությունները

ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետի տեղակալի, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության մանդատի, անձնակազմի գործունեությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձան նաև համագործակցության ձևաչափերին ու տեղական մակարդակում առաքելության աշխատանքների կարևորությանը։

«Տեղական իշխանությունների հետ համագործակցությունը սահմանամերձ տարածաշրջաններում շարունակում է մնալ ԵՄ դիտորդական առաքելության առաջնահերթություններից մեկը՝ նպատակ ունենալով նպաստել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում», – նշված է առաքելության հաղորդագրության մեջ:




Գազամատակարարման պլանային անջատում Նոյեմբերյան համայնքի մի շարք հասցեներում

Նոյեմբերյան գազամատակարարում

«Նոյեմբերյան» ԳԲԿ-ն սնող DN 100 տրամագծով կողմնատար-գազատարի 1.05 կմ-ում հայտնաբերված վնասված խողովակների փոխարինման, վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Արճիս բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։




Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

Դեբեդ գետ

Օգոստոսի 16-ին` առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։

«ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։

Դեպքի վայրում, գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։




Երկրաշարժ. զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում

Երկրաշարժ

Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։


Հարգելի հայրենակիցներ, կրկին հիշեցնում ենք կարևորի մասին.

Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած երկրաշարժերի, երկրաշարժերի պատճառների, հետևանքների և ամենագլխավորը՝ երկրաշարժի ժամանակ վարքականոնի մասին կենսական տեղեկատվություն կարող եք ստանալ «Դիմակայուն Տավուշ» բաժնում․

Կարևոր հղումներ.

Երկրաշարժերը կրկնվելու հատկություն ունեն: Իսկ Հայաստանը երկու հազար տարվա գրավոր պատմություն ունի:

Հայաստանի երկրաշարժերի մասին պատմական վկայություններ




Green Rock-ի մասին իմացեք ավելին՝ բաց դռների օրվա շրջանակում

«Green Rock» ընկերությունն Դիլիջանում հայտարարել էր բաց դռների օր՝ իր գրասենյակում ընդունվելով համայնքի ոլորտային ներկայացուցիչներին ներկայացնելու ընկերության ձեռքբերումները, կատարված ու կատարվելիք ծրագրերը, որոնք արդեն սկսել են ազդել տարածաշրջանի զարգացման վրա։

«Մեր ընկերության կարևոր արժեքներից մեկը թափանցիկությունն է, դրանով է պայմանավորված բաց դռների կազմակերպումը, երբ մենք համայնքի անդամներին տալիս են հնարավորություն՝ այցելելու մեր գրասենյակ, ծանոթանալու մեր նախագծերին, տան իրենց հետաքրող բոլոր հարցներն ու այդպիսով ավելին իմանան ընկերության մասին: Մեր առաջնային ծրագրերից է Դիլիջան քաղաքում կառուցվող բազմաֆունկցիոնալ կոմպլեքսը, որը միտված է բարձրացնել քաղաքի գրավչությունն ու զբոսաշրջային ներուժը», – նշում է «Green Rock» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

Ընկերության ուշագրավ ծրագրերից մեկը «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցն է, որը շուտով իր կբացի իր դռները: Դպրոցը  մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջապահական ոլորտներում և խոստանում է դառնալ տարածաշրջանի առաջատար կրթական կենտրոններից մեկը։

«Այս տարվա սեպտեմբերին «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը կսկսի գործել Հայաստանում, ուսանողների մեծ մասն հավաքված է, սակայն մինչև օգոստոսի 18-ը ցանկացողները կարող են դիմել: «Ապիցիուս Արմենիան» «Green Rock» հիմնադրամի նախագծերից մեկն է հանդիսանում: Հիմադրամը զբաղվում է կրթական, սոցիալական ու այլ նախագծերով, որոնք նախատեսված են Դիլիջանի ու քաղաքի այցելողների համար», – իր խոսքում նշեց «Green Rock» հիմնադրամի տնօրեն, «Ապիցիուս Արմենիա» նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։

«Green Rock» Հայաստան է եկել աջակցելու երկրի կայուն զարգացմանը՝ առաջ բերելով նոր հնարավորություններ կրթության, բիզնեսի, աշխատաշուկայի ու համայնքային զարգացման ասպարեզներում։ Ընկերության բոլոր ծրագրերն էլ ուրույն ազդեցություն են ունենում  ու ձևավորում  կանաչ միջավայր, կայուն զարգացում: Դիլիջանը, որը հայտնի է իր հրապուրիչ բնությամբ ու հանգստի հնարավորություններով, այժմ նաև նորարարության, կրթության և նոր գաղափարների առանցքում է՝ շնորհիվ նման աշխատանքների։




Երիտասարդությանն առնչվող հարցերը քննարկվեցին Տավուշի երիտասարդական ֆորումի ընթացքում

Երիտասարդական ֆորում Տավուշում

Տավուշում կայացավ երիտասարդական ֆորում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Միջոցառման կենտրոնական հատվածը պանելային քննարկում էր՝ հարց ու պատասխանով, որտեղ երիտասարդները կարողացան ուղղակիորեն քննարկել իրենց հետաքրքրող հարցերը և լսել փորձառու մասնագետների կարծիքները:

Ֆորումին մասնակցում էին կրթության, մշակույթի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏԻՄ-երի աշխատակիցներ, դպրոցների և բուհերի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդական ՀԿ-ների անդամներ:

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց երիտասարդության քաղաքացիական գիտակցության բարձրացման, համայնքային ներգրավվածության հնարավորությունների, նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների զարգացման թեմաներին: Մասնակիցներն ակտիվ կերպով հարցեր էին ուղղում, ստանում հետաքրքիր պատասխաններ և ստանում գաղափարներ համատեղ նախագծերի համար:

Միջոցառման կազմակերպիչները ընդգծեցին, որ նման հանդիպումները կարևոր հարթակ են երիտասարդների գաղափարների փոխանակման և համայնքային կյանքում ակտիվ մասնակցության համար:

Սույն միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից։ Ֆորումը կազմակերպվել է Քաղաքացիական երիտասարդական կենտրոն համայնքային զարգացման ՀԿ-ի կողմից «Youth Voices in Democracy» («Երիտասարդների ձայնը ժողովրդավարության մեջ») ծրագրի շրջանակներում։

Տեսանյութը պատրաստվել է համագործակցության շրջանակում։




Ամռան ամենաքաղցր գործերից՝ մեղրաքամ

Ամռան ամենաքաղցր գործերից՝ մեղրաքամի մասին է պատմում մեր թղթակից Հայկ Դոմբրյանի տեսանյութը։

Մեղրաքամի ժամանակը համարվում է հուլիս-օգոստոս ամիսների միջակայքը, երբ մեղվափեթակները հնարավորինս հանգստի մեջ են։

Ավանդական մեղրաքամը կատարվում է մի քանի փուլով՝ ծխահարում, շրջանակների դուրսբերում և ապա մշակում մեղրաքամ սարքի միջոցով։